Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Այդ պատերազմից հետո է Թուրքիան խոսել վեցի ձևաչափի մասին». Հակոբ Բադալյան

00:18, ուրբաթ, 08 հոկտեմբերի, 2021 թ.
«Այդ պատերազմից հետո է Թուրքիան խոսել վեցի ձևաչափի մասին». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Մոսկվայում Իրանի նախարարի հետ հանդիպումից հետո Լավրովը հայտարարում է, որ քննարկել են 3+3-ի հարցը: Հաջորդ օրը, չգիտես ինչու, սրվում է թուրք-իրանական հարաբերությունը, կանգնում է բեռնափոխադրումը:

Հայկական տիրույթում գրեթե միաբերան կրկնում են, թե 3+3-ը թուրքական միտքն է: Հարց է առաջանում՝ այդ դեպքում ինչո՞ւ է Թուրքիան դժգոհ: Եթե դժգոհ չէ, ինչո՞ւ է տեղի ունենում Իրանի հետ հարաբերության սրացում, չէ՞ որ պետք է գոհ լինի, որ Մոսկվայում քննարկվում է «իր» 3+3-ը: Եթե Մոսկվայի քննարկման հաջորդ օրը զարգանում է թուրք-իրանական լարումը, կնշանակի Թուրքիան դժգո՞հ է: Թե՞ Իրանն է դժգոհ, որովհետև 3+3-ը քննարկվում է մի պայմանով, որից Թեհրանն այնքան էլ «ոգևորված» չէ:

Իսկ 3+3-ը, հիշեցնեմ, դեռ պատերազմի օրերին նախաձեռնել է Իրանը: Այդ պատերազմից հետո է Թուրքիան խոսել, այսպես ասած, վեցի ձևաչափի մասին: Ընդ որում՝ 6-ը դեռ չի նշանակում 3+3, կամ դեռ չի նշանակում այն երեքը, որ նկատի ունի Իրանը:

Այս ամենին վերաբերյալ հայ հանրությանը տարբեր սեգմենտներից մատուցվում է թերևս 3 բառ՝ մեկը ռուս, մեկը թուրք, մյուսը՝ սորոս»:

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
2855 | 0
Facebook