Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նախագահը շնորհավորել է Արտեմ Փաթափութեանին և հրավիրել Հայաստան

22:24, երկուշաբթի, 04 հոկտեմբերի, 2021 թ.
Նախագահը շնորհավորել է Արտեմ Փաթափութեանին և հրավիրել Հայաստան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել հայազգի գիտնական Արտեմ Փաթափութեանին՝ բժշկության կամ ֆիզիոլոգիայի ոլորտում Նոբելյան մրցանակի արժանանալու առթիվ:

Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ուղերձում ասվում է. «Հարգելի պարոն Արտեմ Փաթափութեան,

Սիրելի հայրենակից,

Ուրախությամբ տեղեկացա, որ Ձեր գործընկերոջ` դոկտոր Դեյվիդ Ջուլիուսի հետ միասին արժանացել եք բժշկության կամ ֆիզիոլոգիայի ոլորտում Նոբելյան այս տարվա մրցանակին: Որպես հայ և Հայաստանի Հանրապետության նախագահ՝ անչափ ուրախ եմ Ձեր այդ մեծ հաջողության համար, որը, կարծում եմ, մենք բոլորս համարում ենք նաև մեր ազգի մեծագույն նվաճումներից մեկը: Միաժամանակ, որպես նախկին գիտնական, խորապես հասկանում եմ Ձեր ջանքերի ու քրտնաջան աշխատանքի ծանրությունը, որի շնորհիվ, Ձեր մեծ տաղանդի հետ համադրումով, համաշխարհային գիտությունը հարստացել է ևս մեկ ձեռքբերումներով: Շնորհավորելով և ջերմ բարեմաղթանքներս հղելով Ձեզ՝ ակնկալում եմ, սիրելի Արտեմ, ամենամոտ ապագայում հյուրընկալել Ձեզ Հայաստանում»:

3383 | 0
Facebook