Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՀՀ անկախության 30-ամյակին նվիրված գիտաժողով՝ պատմության թանգարանում

01:24, չորեքշաբթի, 29 սեպտեմբերի, 2021 թ.
ՀՀ անկախության 30-ամյակին նվիրված գիտաժողով՝ պատմության թանգարանում

Հայաստանի պատմության թանգարանի նախաձեռնությամբ սույն թվականի սեպտեմբերի 28-30-ն անցկացվում է ՀՀ անկախության 30-ամյակին նվիրված գիտաժողով: Ծրագրում նախատեսված են զեկույցներ թանգարանագիտություն, հնագիտություն, ազգագրություն, մշակութաբանություն, նոր և նորագույն պատմություն բնագավառներին առնչվող թեմաներ:
     Գիտաժողովին մասնակցեց նաև Հայաստանի ազգային գրադարանի Արտաքին կապերի բաժնի գլխավոր մասնագետ Աստղիկ Խաչատրյանը՝ Google Arts & Culture. Մշակութային ժառանգության պահպանություն և միջազգայնացում զեկույցով, որի շրջանակներում խոսվեց Google Arts & Culture հարթակում Գրատպության թանգարանի առաջին հավաքածուի մասին:

2288 | 0
Facebook