Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայաստանում ԱԹՍ-ներ կսարքեն. երբ և որտեղ կբացվի առաջին լաբորատորիան

00:05, չորեքշաբթի, 19 մայիսի, 2021 թ.
Հայաստանում ԱԹՍ-ներ կսարքեն. երբ և որտեղ կբացվի առաջին լաբորատորիան

Հունիսին Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում կբացվի «Արմաթ» լաբորատորիաներից առաջինը, որտեղ 15-18 տարեկան երիտասարդները կսովորեն ԱԹՍ-ներ պատրաստել։ Տեղեկությունը «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում հայտնել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանը։

«Ուսումնական ծրագիրը, որով դասընթացներն անցկացվելու են, մենք վերամշակել ենք և ավելի ժամանակակից դարձրել, սարքավորումներն էլ ենք թարմացրել։ Արդեն 12 խմբավար ենք վերապատրաստել»,- ասել է նա։
     Նրա խոսքով`բսարքավորումների առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է։ Եթե դրանք համապատասխանեն անհրաժեշտ պահանջներին, ավելի մեծ խմբաքանակ կներկրեն. նախատեսում են առաջիկա 3 ամիսներին ևս 7-8 նմանատիպ լաբորատորիա բացել։

«Արմաթ» լաբորատորիաները հիմնականում բացվելու են Հայաստանի մարզկենտրոններում և մեծ քաղաքներում, բայց դրանք հասանելի են լինելու նաև մոտակա համայնքների սաների համար»,- նշել է Քասարջյանը։

Ծրագրի առաջին 8 լաբորատորիաները բացվելու են մասնավոր հատվածի` Կարեն Վարդանյանի անվան հիմնադրամի, տարբեր անհատների և կազմակերպությունների կողմից տրամադրված նվիրատվությունների շնորհիվ։ Ծրագրի հեղինակներն այժմ կառավարության հետ քննարկում են մնացած լաբորատորիաների բացման նպատակով ֆինանսական աջակցություն ստանալու հարցը։

Նշենք, որ «Արմաթ» դպրոցական լաբորատորիաները Հայաստանում բացվել են 2011 թվականից` Միության և ոլորտային ձեռնարկությունների աջակցությամբ։ Լաբորատորիաներում դասավանդվում են ծրագրավորման, ինչպես նաև ինժեներիայի (ռոբոտաշինության, պլաստմասայի, փայտի ու մտեաղի մշակման) հիմունքներ։ Այժմ գործում են արդեն մի քնաի հարյուր այդպիսի լաբորատորիա` ՀՀ–ում, Արցախում ու Ջավախքում։ Միջազգային համագործակցության շրջանակում ծրագիրը գործում է նաև Հնդկաստանում, Բանգլադեշում ու Եթովպիայում։

5878 | 0
Facebook