Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հակոբ Արշակյանի փոխարեն նախարար կնշանակվի Հայկ Չոբանյանը». վարչապետ

11:36, հինգշաբթի, 01 ապրիլի, 2021 թ.
«Հակոբ Արշակյանի փոխարեն նախարար կնշանակվի Հայկ Չոբանյանը». վարչապետ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարություն այսօր որոշում ընդունեց Հայկ Չոբանյանին ազատել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի պաշտոնից:

«Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը լքում է իր պաշտոնը: Նրա փոխարեն նախարար կնշանակվի Հայկ Չոբանյանը»,- հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ի դեպ, համացանցում տեսանյութ է տարածվել՝ ինչպես են ԲՏԱ նախարարության աշխատակիցները ճանապարհում Հակոբ Արշակյանին:

4780 | 0
Facebook