Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մեսսին վնասվածք է ստացել

17:35, երկուշաբթի, 05 օգոստոսի, 2019 թ.
Մեսսին վնասվածք է ստացել

Արգենտինայի ազգային հավաքականի և կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին վաղաժամ է ավարտել օգոստոսի 5-ի առավոտյան մարզումը՝ վնասվածքի պատճառով։

Ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Մեսսին աջ ոտքի սրունքի առաջին աստիճանի մկանային վնասվածք է ստացել։

Նրա ապաքինման ժամկետները չեն նշվում, բայց նշվում է, որ Մեսսին չի մեկնի ԱՄՆ, որտեղ օգոստոսի 7-ին և10-ին «Բարսելոնա»-ն երկու հանդիպում կանցկացնի իտալական «Նապոլի»-ի հետ։

7561 | 0
Facebook