Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իտալական բիզնեսը տուժել է Ռուսաստանի հակապատժամիջոցներից. Pravda

16:45, երկուշաբթի, 07 օգոստոսի, 2017 թ.
Իտալական բիզնեսը տուժել է Ռուսաստանի հակապատժամիջոցներից. Pravda

Եվրամիության կողմից տնտեսական սահմանափակումներին ի պատասխան՝ Ռուսաստանի հակապատժամիջոցներից ամենից շատ տուժել է Իտալիայի փոքր և միջին բիզնեսը, գրում է Pravda-ն: Այս մասին պատմել է ռուս-իտալական առևտրային պալատի նախագահ Ռոզարիո Ալեսսանդրելլոն: Նրա խոսքով՝ Ռուսաստանի պատասխան միջոցներից գրեթե չեն վնասվել գերմանական ձեռնարկություններn, այն դեպքում, երբ իտալացի գործարարները լուրջ վնասներ են կրել: Եվ դա պայմանավորված է նրանով, որ Ռուսաստանի տարածքում զգալի թվով իտալական ընկերություններ են աշխատում: Իրենց արտադրանքն է Ռուսաստանում ներկայացնում մոտ 70 իտալական ընկերություն: «Իտալիան ռուսական կոնտրէմբարգոյի պատճառով այսօրվա դրությամբ կորցրել է 11-12 միլիարդ եվրոյի արտահանում և 200 հազար աշխատատեղ»,- նշել է Ալեսսանդրելլոն՝ նկատելով, որ ռուսական շուկան առավել քան որևէ այլ շուկա հարմար է Իտալիայի համար:
     Ավելի վաղ ՌԴ-ում Իտալիայի դեսպան Մարիա Ռագալյինին հայտարարել էր Ղրիմի հանրաքվեի օրինականության մասին՝ այն անվանելով «քվեարկություն անկախության համար»:

Իտալական բիզնեսը տուժել է Ռուսաստանի հակապատժամիջոցներից. Pravda
5928 | 1
Facebook