Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Առաջին անգամ նկատվել է, թե ինչպես է փորսուղը թաղում 50 կիլոգրամանոց հորթի մարմինը

21:05, երկուշաբթի, 03 ապրիլի, 2017 թ.
Առաջին անգամ նկատվել է, թե ինչպես է փորսուղը թաղում 50 կիլոգրամանոց հորթի մարմինը

Յութայի համալսարանի մասնագետներն առաջին անգամ փաստագրել են, թե ինչպես է ամերիկյան փորսուղը թաղում սատկած հորթին: Գիտնականները նախկինում նկատել են, թե ինչպես են փորսուղները հողի տակ թաքցնում չափերով իրենցից փոքր կենդանիների լեշերը, սակայն իրենից 3 անգամ մեծ կենդանու լեշը թաղող փորսուղի առաջին անգամ են տեսել:
     Տեսագրությունն արվել է ՄԵծ ավազանի անապատում: Նախապես գիտնականների նպատակն է եղել ուսումնասիրել լեշակեր կենդանիների վարքն, ուստի միտումնավոր թողնված 7 լեշերի կողքին նկարահանող սարքեր են տեղադրվել: Պարզվել է, որ 7 հորթերից մեկի մարմնի մնացորդներն ամբողջությամբ անհետացել են, տեսագրությունը ցույց է տվել, որ փորսուղն է 5 օրվա ընթացքում ամբողջովին թաղել այն:

Առաջին անգամ նկատվել է, թե ինչպես է փորսուղը թաղում 50 կիլոգրամանոց հորթի մարմինը
16294 | 0
Facebook