Աբխազիայի՝ այսպես կոչված նախագահ Ասլան Բժանիան հրաժարական է տվել։ Այս մասին ասվում է մամուլի ծառայության հրապարակած հայտարարության մեջ։
Հանգստյան օրերին նա խոստացել էր հրաժարական տալ, եթե ընդդիմությունն ազատի խորհրդարանի շենքը։
Աբխազիայի նախագահի պաշտոնակատարը կլինի փոխնախագահ Բադրա Գունբան: Բոլոր գերատեսչությունների ղեկավարները, այդ թվում՝ ուժայինները, կմնան իրենց պաշտոններում:
Միաժամանակ Բժանիան ցուցարարների առջև պայման է դրել՝ եթե նրանք այսօր չազատեն նաև կառավարական շենքերը, հետ կկանչի հայտարարությունը։