Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսը դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել կոռուպցիայի մեղադրանքով, հաղորդում է CNN-ը։
Նախկինում Ադամսին մեղադրանք է առաջադրվել հինգ հոդվածով, այդ թվում՝ օտարերկրացիներից կաշառք վերցնելու համար:
«Ադամսն իրեն մեղավոր չի ճանաչել կաշառակերության, խարդախության և դավադրության մեղադրանքներով՝ օտարերկրյա քաղաքացիներից (քաղաքական) քարոզարշավի համար միջոցներ ձեռք բերելու համար»,- ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ: Ադամսը Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնն զբաղեցրել է 2022 թվականի հունվարից, իսկ ՀԴԲ-ն նրան հետաքննում է նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման կանոնների հնարավոր խախտման համար 2023 թվականի գարնանից։