Համացանցը քննարկում է Ալեն Սիմոնյանի «ներողությունը»
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով օրեր առաջ Կասկադում տեղի ունեցած միջադեպին: «Սիրելի հայրենակիցներ, ընկերներ, հաշվի առնելով, որ փողոցում ինձ հետ տեղի ունեցած միջադեպը շարունակում է քննարկվել, ուզում եմ արձագանքել։ |
Վահան Բաբայան, Ռեֆորմիստների կուսակցության նախագահ
Ալենի այս սրտաճմլիկ տեքստից կարելի է պարզ հասկանալ, որ իրենք էլ լավ հասկանում են՝ ինչ վիճակում են հայտնված և եթե շարունակեն նույն ոճով, շատ արագ մեծ դժգոհության ալիք է բարձրանալու: |
Անժելա Էլիբեգովա, ադրբեջանագետ
Ալենը Կասկադում մարդու վրա թքելու համար ներողություն ա խնդրում ընդգծված քափսլոքով միային ՀՀ քաղաքացիներից։ Որովհետև միջադեպի տուժողը սփյուռքահայ ա ու իշխանական քարոզչությունը քանի օր ա թեզ ա բրդում, որ սփյուռքահայերը իրավունք չունեն քննադատելու Հայաստանի իշխանությանը։ |
Ոսկան Սարգսյան, լրագրող
Էշին նստելը մի այիբ է, էշից իջնելը՝ երկու։ Ալեն Սիմոնյանը քաղաքացու վրա թքելու համար ներողություն է խնդրել ՀՀ բոլոր քաղաքացիներից։ Նրան քանի՞ օր պետք եղավ, որ հասկանա իր արածի գռեհկությունը։ Կարծում եմ, որ նա չի էլ զղջացել արածի համար, պարզապես մեծ, «յուղոտ» պաշտոնը կորցնելու վախն է նրան ստիպել ներողություն խնդրել։ Չեմ հիշում, որ Ալեն Սիմոնյանը ներողություն խնդրած լինի նռերը ձեռքին, «Ակնան իմ հայրենիքն է» գրառում-լուսանկարով հայերին խաբելու համար։ |
Նարինե Կիրակոսյան, լրագրող
Ալեն Սիմոնյանը հնարավորություն ուներ «արժանապատիվ» քաղաքական ուղու շարունակություն ունենալ, եթե դուրս գար թրքաբարո նիկոլի թիմից։ Իսկ ներողությունով մնալ դավաճան իշխանության շարքերում, նշանակում է շարունակել հակահայկական թիմի գործը։ |
Բաբկեն Հարությունյան, «Հայրենիք» կուսակցության անդամ
ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնողը թքել է Կանադայի քաղաքացի մեր հայրենակցի վրա, բայց ներողություն է խնդրում Հայաստանի քաղաքացիներից։ Ինչպե՞ս կարող է անկեղծ լինել ներողություն հայցելը, եթե այն չի արվել նախ և առաջ բուն տուժողից` կանադայի քաղաքացի մեր հայրենակցից, նոր հետո բոլորից։ Ո՞վ կարող է ներել ուրիշի վրա թքողին, եթե ուրիշն անձամբ ներողության առաջարկ չի ստացել։ |
Գևորգ Էմին-Տերյան, գրականագետ
Բորխեսը պնդում է, որ ՀՀ քաղաքացիները բաժանվում են երկու խմբի. առաջինն այն խումբն է, ում վրա թքել է ԱԺ նախագահը, մյուսը այն խումբն է, ում վրա դեռ չի թքել ԱԺ նախագահը։ |
Աղասի Միքայելյան, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու
Ալենը եթե բոլոր քաղաքացիներից ա որոշել ներողություն խնդրել, ապա դա պետք ա աներ ողջ ՔՊ անունից։ |
Հայկ Մանասյան, բժիշկ, գաստրոէնտերոլոգ
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ներողություն է խնդրել իր արարքի համար։ |