Համացանցը քննարկում է Հրաչյա Սարգսյանի հրաժարականը
![]() Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը մարտի 17-ին հրավիրված արտահերթ խորհրդակցության ժամանակ հայտարարեց իր հրաժարականի մասին: |
Անի Խաչատրյան, Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ
![]() Ես աշխատել եմ 3 քաղաքապետի հետ, Հրաչյա Սարգսյանի հրաժարականի տեքստը լսելիս անկեղծ հուզվեցի։ Չնայած մեր շատ անհամաձայնությունների, երբեմն բուռն, բայց չեմ կարող չասել, որ Սարգսյանը իմ հանդիպած քաղաքապետերից լավագույնն էր։ |
Դավիթ Խաժակյան, Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար
![]() Վերջին 9-10 տարիների ընթացքում Հրաչյա Սարգսյանի հրաժարականը հանդարտ պայմաններում էր, որտեղ ինտրիգ փնտրել պետք չէ, և նա չհեռացվեց, այլ իր նպատակադրումներից ելնելով հրաժարական հայտարարեց: |
Գրիգոր Երիցյան, Երևանի ավագանու նախկին անդամ
![]() Ի՞նչ է փոխվել Երևանում վերջին մեկ տարվա ընթացքում: |
Ռոբերտ Հայրապետյան, իրավաբան
![]() Հրաչյա Սարգսյանը քաղաքական անտեր է(ր), իսկ քաղաքական անտերներին իրենց քաղաքական հովանավորները ըստ անհրաժեշտության կիրառելուց հետո սովորաբար դեն են նետում: |
Արշալույս Մղդեսյան, խմբագիր-համակարգող
![]() Երեւանը 1,5 տարում փոխեց երկու քաղաքապետ ու մնաց անքաղաքապետ։ Ու սա արվում է օրը ցերեկով, մայրաքաղաքում իշխանությունը տրանսֆորմացվում է այնպես, որ այն հարմարեցվի իշխող ուժի թեկնածուին։ Այլ բացատրություն ուղղակի չկա։ Ինչ խոսք, շատ ներառական ու մասնակցային գործընթաց է` երեւանցիների ամբողջական ներգրավմամբ։ Իսկ իշխանությունն անշեղորեն կատարում է ինստիտուտներն ամրապնդելու իր խոստումը: |
Սուրեն Սուրենյանց, քաղաքագետ
![]() Հեռացող քաղաքապետի «անկեղծությունը» |