Խնդրում ենք սպասել...

Քննարկումներ

Հանրությունը քննարկում է Հատիսի գագաթին Հիսուս Քրիստոսի արձանի կառուցումը

կիրակի, 10 հուլիսի, 2022 թ.
Հանրությունը քննարկում է Հատիսի գագաթին Հիսուս Քրիստոսի արձանի կառուցումը

Հուլիսի 9-ին Հատիսի գագաթին տրվեց Հիսուս Քրիստոսի արձանի շինարարության մեկնարկը։ Գագիկ Ծառուկյանի հեղինակած նախաձեռնությանը Կառավարությունը տվել էր դրական եզրակացություն:

Հանրությունը քննարկում է Հատիսի գագաթին Հիսուս Քրիստոսի արձանի կառուցումը
Այս թեման մեկնաբանել են`

Արման Ղարիբյան, «Իրավունքի ուժը» ՀԿ համահիմնադիր

Արման Ղարիբյան, «Իրավունքի ուժը» ՀԿ համահիմնադիր

Ծառուկյանն ունի լիքը փող ու շատ է ուզում, որ իրեն գովերգեն, բայց երևի լավ խորհրդականներ չունի, որ հուշեն, թե փողերը ոնց ծախսի, որ մարդիկ իրոք սիրեն իրեն։
Օրինակ, կարող էր Կոտայքի մարզից Երևան եկող անվճար տրանսպորտ տրամադրել՝ դրանով մարդկանց ամենօրյա, շոշափելի օգնություն ցույց տված կլիներ, նաև իր մարզը կդարձներ Հայաստանի ամենացանկալի բնակատեղին՝ Երևանից հետո:

Սոֆյա Հովսեփյան, ԱԺ նախկին պատգամավոր

Սոֆյա Հովսեփյան, ԱԺ նախկին պատգամավոր

Քաղաքական խաղեր են, շատ գլուխ մի դրեք, դա պարգևատրություն էր պարոն Ծառուկյանին, որ չմիացավ ընդդիմությանը, հեչե թե Հայ առաքելական եկեղեցու կարծիքին դեմ է, կարևորը իրանք իրար բռնեն։
Եթե համախմբվեք, լավ էլ լուծումը կլինի ու ամենակարևորը, որ մանիպուլյացիաների չտրվեք, թե բա քրիստոնյա ենք, բայց Քրիստոսի արձանին դեմ ենք ու Աստված կպատժի։
Էդ խոսակցություններ են, գործն է կարևոր»:

Վարդ Սիմոնյան, լրագրող

Վարդ Սիմոնյան, լրագրող

Իսկ ո՞վ է իրավունք տվել ներկայիս իշխանությանը խախտել 2008 թվականի ՀՀ կառավարության որոշումը, ըստ որի Հատիս լեռը և շրջակա տարածքը ճանաչված է որպես «բնության հատուկ պահպանվող տարածք»։ Մի տվյալ ընդամենը՝ այստեղ են Քառասունակն կոչվող աղբյուրները՝ խմելու բարձրորակ ջրերի եզակի ռեսուրս՝ 1450 լիտր/վայրկյան ելքերով, որը, իմիջայլոց, Երևանի խմելու ջրի եզակի պաշարներից է և այնտեղ չի թույլատրվում նման զանգվածային լանդշաֆտ գոյացնել։ Հարց է առաջանում՝ հիմա ԴՈԴՆ ով է․․․ թե՞ հրով ու սրով կաթոլիկություն եք տարածում երկրում, վրաններս խաբար չկա․․․․:

Արշալույս Զուրաբյան, պատմաբան

Արշալույս Զուրաբյան, պատմաբան

Հադրութի, Շուշիի, Քարվաճառի կորուստն ու ռուս-թրքական ահագնացող վտանգն այնքան չի հուզում մարդկանց, որքան Հատիսի գագաթին արձան տեղադրելու կամ Շրի Լանկայում ծավալվող իրադարձությունների հարցը, որոնք համազգային բուռն քննարկումների թեմա են դարձել։ Բոլորը ձգտում են դատողություններ անել չիմացած բաներից, միաժամանակ՝ մերժելով, տրորելով ու ոչնչացնելով այն ամենը, ինչը դուրս է իրենց դավանած արժեքների ու պատկերացումների շրջանակներից։ Քննարկվող նյութն անմիջապես դառնում է քննադատության թիրախ, որից անցումն անձնական վիրավորանքների՝ ընդամենը կես քայլ է։
Մտածողությունն ու հոգեբանությունը չփոխվեց՝ ոչինչ չի փոխվի:

Համլետ Պետրոսյան, պատմաբան

Համլետ Պետրոսյան, պատմաբան

Առանց սարսուռի հնարավոր չէ նայել Հատիսի ավերումներին, որ արվում են հայաստանյան իշխանությունների համաձայնությամբ ու թողտվությամբ։
Սա մշակութային ժառանգության պահպանության հայաստանյան օրենսդրության կոպտագույն խախտում է։ Նույնիսկ հպանցիկ ծանոթացումն այդ օրենսդրությանը, պարզից էլ պարզ է դարձնում իշխանությունների չիմացությունը, անպատասխանատվությունը և օրեսդրության կապիտ խախտումները։

Տիգրան Խզմալյան, Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ

Տիգրան Խզմալյան, Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ

Քրիստոսի եկեղեցում կնոջը բռնաբարողը Քրիստոսի արձանն է դնում։ Շատ աստվածահաճո է։

Ավետիք Իշխանյան, իրավապաշտպան

Ավետիք Իշխանյան, իրավապաշտպան

Այսպիսով արդեն փաստ է, որ տեղադրվելու է Հիսուս Քրիստոսի արձանը։ Այն տեղադրվելու է խոր հավատացյալ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ և նույնպես աստվածավախ կառավարության համաձայնությամբ։ Իրականում սա հերթական հայկական ռաբիս հակամշակույթի դրսևորումն է։ Պատկերացնում եմ, թե տեղադրված արձանի շրջակայքում ինչ քեֆ-ուրախություն, հրավառություններ են լինելու ռաբիս կլկլոցների տակ։ Եվ այս ամենը պատերազմում պարտված, նոր պատերազմի շեմին կանգնած երկրում։
Ի դեպ, մեր ժողովրդի ամենասիրված բանաստեղծներից է Պարույր Սևակը։ Իսկ նրանք կարդացել և հիշո՞ւմ են բանաստեղծի «Եվ այր մի Մաշտոց՝ անուն» պոեմը։
Մենք կայինք նաև Նրանի՛ց առաջ,
Եվ դարե՜ր առաջ:
Մենք բռնությունից խույս էինք տալիս՝
Բեղուն դաշտերին գերադասելով լեռները քարոտ.
Իսկ մեզ ոտնկոխ հետապնդողին դիտապաստ անում
Եվ դրանով իսկ անուն ստանում՝
Կոչելով մեզ Հայկ:

17027 | 0