ՔՊ-ականները կրակել են Փաշինյանին հայհոյող երիտասարդների վրա. քննարկում
Հունիսի 19-ին տեղեկություններ տարածվեցին, ըստ որի՝ Արագածոտնի մարզում ՔՊ-ականների հարազատները կրակել են երիտասարդների վրա, քանի որ նրանք հայհոյել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Միջադեպի հետևանքով կան զոհեր և վիրավորներ: |
Սևակ Հակոբյան, խմբագիր
Սկզբում մարդկանց գլխին գործ էին սարքում, տեսան չի հաջողվում լռեցնել, սկսեցին բերդերը լցնել․ դա էլ չօգնեց։ Հիմա քյասար տալիս-սպանում են։ Հենց փողոցում։ |
Բաբկեն Թունյան, ՔՊ-ական պատգամավոր
Էդ որ մեկդ մյուսին հերթ չտալով, անմեղության կանխավարկած հաշվի չառնելով, ինչ-որ ԶԼՄ-ի գրածի հիման վրա գիշերվանից գրառումներ եք անում.... |
Լիլիթ Գալստյան, «Հայաստան» խմբակցության պատգամավոր
ԷՍ Ի՜ՆՉ ԱՐԵՑԻՔ ՄԵՐ ԵՐԿՐԻ ՀԵՏ |
Ռուբեն Մելիքյան, իրավապաշտպան
Ոստիկանության այս խայտառակ հաղորդագրությունը լիովին բավարար է քննության ողջ ընթացքը կասկածի տակ դնելու համար, քանի որ (1) նախապես հերքվում են «անցանկալի» վարկածներ (կենցաղային է, քաղաքական չի…), (2) նախապես հաստատվում են «ցանկալի» փաստեր (որսորդական հրացան, այլ ոչ թե ինքնաձիգ): |
ՀՀ ոստիկանություն
Հունիսի 19-ին' ժամը 19.45-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Նիգավան գյուղում մի խումբ անձանց մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել։ Այդ ընթացքում հնչել են կրակոցներ, նախնական տվյալներով' գործադրվել է որսորդական հրացան: Տուժած յոթ տղամարդիկ տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ: Նրանցից մեկը մահացել է: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, որի շրջանակներում ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ: Տեղեկացնում ենք, որ միջադեպը քաղաքական ենթատեքստ չի պարունակում, ավելին՝ պատճառը կենցաղային է: |
Արսեն Բաբայան, «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ
«Հերքելով»՝ հաստատեցին Ոստիկանությունը շտապեց արձագանքել ՔՊ-ականների բարեկամների կողմից Ապարանում կատարած սպանությանը: |
Մարգարիտ Եսայան, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր
Մահեր՝ ընդդեմ կյանքի․․․ |
Վահագն Ալեքսանյան, ՔՊ-ական պատգամավոր
Պապլավոկի զուգարաններում, Երևանի փողոցներում ու պետական կառույցներում տեղի ունեցած մարդասպաննությունների հաշվին քաղաքական ու ֆինանսական կապիտալ ստեղծած ստահակները երեկվանից փորձում են Արագածոտնի ողբերգական դեպքը, որը, ըստ Քննչական կոմիտեի, տեղի է ունեցել ճանապարհային երթևեկության ժամանակ ծագած վեճի արդյունքում, ներկայացնել քաղաքական երանգներով։ |