Խնդրում ենք սպասել...

Քննարկումներ

Հանրությունը քննարկում է ստորագրվելիք փաստաթղթի մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը

հինգշաբթի, 20 մայիսի, 2021 թ.
Հանրությունը քննարկում է ստորագրվելիք փաստաթղթի մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստում հայտարարել էր. «Այն լուծումները, որոնք այս պահին մեր միջազգային գործընկերների հետ ձեռք են բերված նախնականում, 100 տոկոսով համապատասխանում են ՀՀ շահերին: Այո՛, եթե Ադրբեջանն էդ պայմանավորվածություններն իրագործի ու էն պայմաններում, ինչ որ խոսել ենք, ես այդ թուղթը ստորագրելու եմ: Ես դա չեմ հրապարակի, որովհետև կոռեկտ չէ՝ աշխատանքային թուղթ է, բանակցություններ են ընթանում և այլն»:

Այս թեման մեկնաբանել են`

Լևոն Բարսեղյան, «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ

Լևոն Բարսեղյան, «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ

ՀՀ սահմանների փոփոխության մասին որևէ թուղթ ոչ ոք իրավունքն չունի ստորագրելու՝ առանց ՀՀ իրավատիրոջ՝ ՀՀ քաղաքացիների համաձայնության, որը կարող է ստացվել միայն հանրաքվեով: Չկա ուրիշ մեխանիզմ: Ժամանակավոր իշխանություն ունեցողները, թեկուզ 5 տարով, կամ պաշտոնակատարները լիազորված չեն այդպիսի թուղթ ստորագրելու:


Այնքան կարևոր չէ, բայց սա էլ ասեմ. եթե ինչ-ինչ ճնշումների ազդեցության տակ է վարչապետի պաշտոնակատարը, պետք է դիմի քաղաքացիներին: Եթե չի դիմում, մեղքն իր վիզը: Եթե ուժ ունենք, միայն հավաքական ուժն է, եթե թույլ ենք, ապա հավաքական ենք թույլ: Առանց հանրությանն օգնության համար դիմելու և առանց հանրային արձագանքի անհնար է իմանալ, թե ով է թույլ՝ պաշտոնյա՞ն(ները), թե՞ հանրությունը, թե՞՝ երկուսը մեկտեղ: Վերջ:

Ալեն Սիմոնյան, ԱԺ փոխխոսնակ

Ալեն Սիմոնյան, ԱԺ փոխխոսնակ

Անճարությունից և խուճապի մատնված օգտագործելով ստեղծված լարվածությունը՝ մի փաստաթղթի լուսանկար է հրապարակվում, ուր փակված է տեքստի 95%-ը և ներկայացվում է այն իբրև նոր փաստաթուղթ, որով իշխանությունը պատրաստվում է ինչ-որ բան հանձնել, զիջել: Ակնհայտ է, որ նման բան լինելու դեպքում փաստաթուղթը կհրապարակվեր ամբողջությամբ, իսկ այս դեպքում արվում է ամեն բան խուճապ տարածելու համար...


Այն փաստաթուղթը, որը ներկայացվել է երեկ իբրև պարտություն, իսկ իրականում շատ կարևոր և հայկական կողմին ձեռնտու, կյանքի կոչվելու դեպքում փակելու է շատ բերաններ և խուճապ է առաջացրել «ադրբեջանամերձ ընդդիմադիր» հատվածում:
Ի՞նչ անել:


Լցվել համբերությամբ, ուժով և պատրաստակամությամբ՝ լուծելու այս հարցը:


Թույլ չտալով, որ մեզ մանիպուլացնեն, խաղան մեր զգացմունքների և արժանապատվության հետ՝ ուղղորդելով այն իրենց ուզած ուղղությամբ և ամսի 20-ին ավարտի հասցնել այն ինքնամաքրման պրոցեսը, որը սկսել ենք 2018 թվականի հեղափոխության օրը:

Գաբրիելյանով, ռուսաստանաբնակ մեդիամենեջեր

Գաբրիելյանով, ռուսաստանաբնակ մեդիամենեջեր

Փաշինյանը շատ ստոր խաղ է սկսել հայ ժողովրդի հետ։ Իմ տեղեկություններով՝ պատրաստվում է 2 փաստաթուղթ։ Մեկը պարզապես ոչ մի բանի մասին է, ամեն լավ բանի մասին։ Երկրորդը գաղտնի արձանագրություն է տարածքների, անկլավների հանձնման և Արցախի նկատմամբ հավակնություններից հրաժարվելու մասին։ Գաղտնի արձանագրությունը պատրաստում է անձամբ Փաշինյանը կնոջ հետ, գործին մասնակից են ՀՀ պաշտպանության նախարարն ու ադրբեջանցիների հաշվին ապրող Կարապետյանը։ Արտաքին գործերի նախարարությունն ու անձամբ Այվազյանը հեռու են փաստաթղթերի պատրաստումից:

Հրանտ Բագրատյան, ՀՀ նախկին վարչապետ

Հրանտ Բագրատյան, ՀՀ նախկին վարչապետ

Տեսա՞ք, որ Տավուշի գյուղերն ա տալիս, մեկ էլ Տիգրանաշենը։ Հիմա 2 մարզպետ (Սարգսյան ու Չոբանյան) մի քանի ամիս առաջ ինձ ստախոս էին անվանում, դատի էին տալիս։ Ո՞վ էր ճիշտ։ Պարզ տրամաբանություն էր չէ՞։ Հա բա մեր անկլավները (Արծվաշեն) հետ ստանո՞ւմ ենք։ Ստահակն ասում է՝ որտե՞ղից գիտեք, Ադրբեջանի հետ կապ ունեք։ Իհարկե, ունենք։ Եվ այդ կապը դու ես։ Թուրքը մտավ հող գրավեց ու ապահովեց անկլավներ ստանալը։ Համարձակություն ունենայիր՝ դուրս վռնդեիր։ Ու սա էլ հիշի. անկլավները տալուց հետո թուրքն էլի է մտնելու։ Պրոբլեմը թուրքը չի (ինքը միշտ էլ էտ ա), պրոբլեմը դու ես:

Վահագն Ավագյան, Ազգային-ժողովրդավարական բևեռի մասնակից

Վահագն Ավագյան, Ազգային-ժողովրդավարական բևեռի մասնակից

Կառավարության նիստին վիժվածքը հայտարարեց, որ ստորագրելու է Հայաստանի ռուս-թուրքական օկուպացիայի օրինականացման փաստաթուղթը՝ անվանելով այն 100% հայանպաստ փաստաթուղթ։


Եթե վաղն ազգովի դուրս չգանք փողոց՝ հեռացնելու այս անասունին, Հայաստանը քաղաքական քարտեզից վերանալու է։ Սա կարդացող ու ոչինչ չհասկացող չոր գլուխներին պարզաբանեմ. ազերիներն առանց զենքի, դատարկ ձեռքերով գալու են Երևանի կենտրոնում ձեր կանանց ու ընկերուհիների ներկայությամբ ձեզ ծեծելու են, քշեն այստեղից:

Էդմոն Մարուքյան, ԼՀԿ ղեկավար

Էդմոն Մարուքյան, ԼՀԿ ղեկավար

Հայտարարության տեքստ ենք կազմում, որը հիմք է ծառայելու ԱԺ արտահերթ նիստ գումարելու համար: ՀՀ սահմանադրության և միջազգային պայմանագրերի մասին օրենքով՝ քաղաքական, ռազմական, մարդու իրավունքներին առնչվող որևէ փաստաթուղթ ստորագրելու պարագայում պետք է այն վավերացվի ՀՀ-ում: Ժողովրդի թիկունքում հերթական անգամ փաստաթուղթ է նախապատրաստվել, որի բովանդակությունից տեղեկություն չունեն ո՛չ պատգամավորները, ո՛չ էլ Կառավարության անդամների մեծ մասը:

Միքայել Մինասյան, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան

Միքայել Մինասյան, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան

Գերագույն վիժվածքը հայտարարեց, որ կրկին գաղտնի բանակցում է և ստորագրելու է հերթական հակահայ փաստաթուղթը:


Փաստ 1. Նա կրկին ժողովրդից գաղտնի, միանձնյա որոշում է պետության ճակատագիրը՝ զիջելով Հայաստանի ինքնիշխանությունն ու հանձնելով արդեն Հայաստանը:


Փաստ 2. Նորից գաղտնի համաձայնվել է հերթական զիջումներին հօգուտ Ադրբեջանի:


Փաստ 3. Հաստատեց, որ իր թողտվությամբ թշնամին շարունակում է խորանալ և ամրանալ Հայաստանի տարածքում (250 հոգանոց ադրբեջանական զորքը դարձել է 500):


Փաստ 4. Հաստատեց, որ թշնամուն է հանձնելու Տավուշի գյուղերը, հաջորդիվ վստահաբար Սևանի ու Ջերմուկի սարերը:


Հ. Գ. Եթե երեկ չհրապարակեի փաստը, միայն ստորագրումից հետո ժողովուրդը կիմանար դրա մասին: Եթե «ծածկված տեքստն անհարգալից վերաբերմունք էր», հրապարակի՛ր չծածկվածը, վիժվա՛ծք, դու չէի՞ր հրապարակի հարթակից երդվում, որ ժողովրդի մեջքի հետևում ոչինչ չես ստորագրելու: Հրապարակի՛ր ստորագրելիքդ ու անպայման գաղտնի հավելվածն էլ հետն ու նաև Ալիևի հետ բանավոր պայմանավորվածություններդ:


Ինչ վերաբերում է ադրբեջանական գործակալների մասին դրա դուրս տվածին. իշխանությունը զավթելու առաջին օրից մարդ ու կնիկ Ադրբեջանի հետույքում եք. մեկդ Ղարաբաղի հարցի լուծումն Ադրբեջանի համար ընդունելի լինելու մասին էր քարոզում, մյուսդ Մեհրիբանին Արցախ չայ խմելու ու մուղամ լսելու էր հրավիրում՝ հայ ժողովրդին համոզելով, թե թշնամին «կիրթ ու կառուցողական» է: Դո՞ւ ես գործակալներից խոսում, ոչնչությո՛ւն:


Հայաստանում կա ադրբեջանական մեկ գործակալ՝ Նիկոլ Փաշինյան անունով, որն Ադրբեջանին նվիրեց Արցախը, Սյունիքի ու Գեղարքունիքի բարձունքները՝ շարունակական պարտության դատապարտելով երկիրը:


Միայն Ադրբեջանի գործակալի վարչապետության պայմաններում թշնամին կարող էր Հայաստանի տարածքում հայ զինվորի ծեծել ու նվաստացնել և առանց խոչընդոտի զավթել տարածքներ:


Միայն թուրքի կոշիկ լիզողը կարող է արդեն 6 ամիս դավաճան հայվանի պես ստորագրեր այն, ինչ դեմ են տալիս՝ հակառակ հայ ժողովրդի ու Հայաստանի շահի և հանուն սեփական աթոռի:


Հ. Գ. Գ. Անունս ինչի՞ չես տալիս, վախենո՞ւմ ես. ճիշտ ես անում նույնիսկ անունիցս վախեցի:

Հայկ Մարտիրոսյան, քաղաքագետ

Հայկ Մարտիրոսյան, քաղաքագետ

Իր բերանով խոստովանեց, ընդ որում, հպարտանալով և իր նախրին իբրև 100%-ով հայաստանանպաստ ներկայացնելով այն փաստը, որ Հայաստանն առհավետ իրավականորեն թաղելու է պարտության մեջ:


Սահմանների հարցով փաստաթղթի ստորագրումը Հայաստանի և հայ ժողովրդի պահանջատիրության վերջն է լինելու: Այն չի տալու անվտանգության և սահմանների անձեռնմխելիության և ոչ մի երաշխիք:


Փոխարենը` Հայաստանին այլևս առհավետ արգելելու է երբևէ մեծանալ և վերականգնել կորսվածը:


Նա դա էլ է անում: Թուրքերի այդ մի կարևորագույն երազանքն էլ է իրականացնում և մեր լռության պայմաններում մեր անշնչացող մարմինն իր ոչնչությամբ, բայց վճռականությամբ ևս մեկ անգամ բռնաբարում: Անհավատալի է, որ մի ամբողջ ազգ իր փրկությունը կարող է տեսնել իրեն կործանման մատնած մեկ այլ պետության մեջ և հանդուրժել իր մի խուլ գյուղից դուրս եկած բիբլիական մասշտաբների մի հրեշ ոչնչության, որ ոչնչություն լինելով հանդերձ` ոչնչացնում է մի ամբողջ երկիր ու կենդանի թաղում մի ամբողջ ժողովուրդ:

5712 | 0