Խնդրում ենք սպասել...

Քննարկումներ

Հանրությունը քննարկում է Դավիթ Տոնոյանի աղմկահարույց հարցազրույցը

երկուշաբթի, 25 հունվարի, 2021 թ.
Հանրությունը քննարկում է Դավիթ Տոնոյանի աղմկահարույց հարցազրույցը

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հարցազրույց է տվել Մեդիամաքսին, որը քննարկումների լայն թեմա է դարձել հասարակական-քաղաքական շրջանակներում:

Այս թեման մեկնաբանել են`

Նարեկ Սամսոնյան, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ

Նարեկ Սամսոնյան, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ

Դավիթ Տոնոյանը հարցազրույց է տվել... հոխորտացել է ժողովրդի վրա... Անկեղծ ասած, ասելիք չկա, միայն մի բան՝ Տոնոյան Դավի՛թ, նստելու ես վիժվածքի կողքի խցում, բանտում արաղ չի լինելու, որ լակես, միշտ օյաղ ես լինելու ու ամեն վայրկյան աչքերիդ առաջով անցնելու են էն լույս տղերքը, որոնց մատաղ արեցիր և հայրենիքը, որը հանձնեցիք: Տականք կենդանի:

Վահան Բաբայան, Ռեֆորմիստների կուսակցության ղեկավար

Վահան Բաբայան, Ռեֆորմիստների կուսակցության ղեկավար

Ցույց տվեք մի երկիր, որտեղ պատերազմի ժամանակ ՊՆ նախարարի ծպտունը դուրս չի եկել:


Պատերազմ տանուլ տված ՊՆ նախարար Տոնոյանը, ով ազգային աղետի 44 օրերին 4.5 անգամ չի երևացել, հանրության առաջ, այսօր դատողություններ է անում և մի հատ էլ խորհուրդներ տալիս:


Չզարմանանք, որ հողատուն սրան նորից պաշտոն տա և առաջ բերի հանուն նոր զիջումների և խայտառակության:

Արմեն Աշոտյան, ՀՀԿ փոխնախագահ

Արմեն Աշոտյան, ՀՀԿ փոխնախագահ

Տոնոյան Դավիթը կարող էր հանրային խոսք ասել միայն երկու դեպքում. եթե ուղիղ եթերում ծնկաչոք ներողություն էր խնդրելու ժողովրդից, ու երկրորդ՝ ուղիղ եթերում բացահայտելու էր իր ու դավադիր ստահակի միջև եղած բոլոր գործարքները:

Տիգրան Աթանեսյան, փաստաբան

Տիգրան Աթանեսյան, փաստաբան

Դավիթ Տոնոյանին մեկը չկա՞ ասի, որ արդեն ուշ ա, ու մեղայականը չի ընդունվելու: Նիկոլի պաշտպանության նախարարի խարանը չի ջնջվելու, ինքն էլ դատվելու է: Վանոյի (նույնը պատերազմի) ժամանակ 6-ի օպեռին հիշո՞ւմ եք՝ ով էր 2018 թվականի ապրիլին հռչակել Պաշտպանության նախարար: Այո՛, թուրքի գործակալ Օմեգան...

Արմեն Դանիելյան, ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ

Արմեն Դանիելյան, ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ

Եթե ես ճիշտ եմ հասկացել, իսկ ես անկասկած ճիշտ եմ հասկացել, ՀՀ պաշտպանության նախկին նախարարի խոսքերը (չկարողացա հաղթահարել պատերազմի պայմաններում վարչապետ-պաշտպանության նախարարություն-Գլխավոր շտաբ հրամանատարական ուղղահայացին վերաբերող անհստակությունը և դրանից առաջացող խոչընդոտները), ապա ինձ մնում է միայն ձեզ ու ձեր նմաններին ասել հետևյալ խոսքերը՝ Պարո՛ն Դավիթ, ձեր «դժվար ընկալելի» ուշացած հարցազրույցը ոչ ավել, ոչ պակաս զառանցանք է, չհիմնավորված «արդարացում»... Ու ձեզ թվում է՝ դուք այլևս ձեզ «փրկեցի՞ք»... երբեք... դուք ձեր չհիմնավորված և անմիտ կոչերով սադրեցիք նոր պատերազմ ու այսօր խոսում եք 5-րդ սերնդի սպառազինության մասի՞ն...


Դուք քանդել ու ավերել եք մեր տները, ապրելու մեր վերջին հույսն ու մարել մեր տների ճրագները... Դուք անիծված եք սերնդեսերունդ... Հպարտություն ունեցեք և «ոչնչացրեք» ձեզ...

Միհրան Հակոբյան, ՀՀ-ական նախկին պատգամավոր

Միհրան Հակոբյան, ՀՀ-ական նախկին պատգամավոր

Եթե Դավիթ Տոնոյանին ինքնասիրություն, թասիբ, տղամարդկություն հասկացությունները ծանոթ լինեին, հիմա ինքնասպան եղած կլիներ: Նա ղեկավարել է մի ԶՈՒ, որը վերջում կապիտուլացվել է, խայտառակ պարտություն կրել: Մարդիկ իրենց զավակներին վստահել են Դավիթ Տոնոյանին, վերջինը 5000-ին վերադարձրել է դագաղների մեջ դրած:

7632 | 0