Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 28 հոկտեմբերի, 2020 թ.

Քննարկումներ

Հանրությունը քննարկում է ԱԺ ծեծկռտուքը

ուրբաթ, 08 մայիսի, 2020 թ.
Հանրությունը քննարկում է ԱԺ ծեծկռտուքը

Ինչպես արդեն հայտնել էինք, մայիսի 8-ի ԱԺ նիստում ծեծկռտուք է տեղի ունեցել պատգամավորների միջև՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթի ժամանակ տեղից արձագանքել է «Իմ քայլի» պատգամավոր Սասուն Միքայելյանը։ «Պարո՛ն Միքայելյան, հոպար չեմ ձեզ համար»,- ասել է Մարուքյանն ու իջել ամբիոնից։ Սասուն Միքայելյանը մոտեցել է նրան ու հարվածել, ինչից հետո քաշքշուկ է սկսվել պատգամավորների միջև:

Տեսանյութը՝ «Ազատություն» ռ/կ-ի
Այս թեման մեկնաբանել են`

Լևոն Բարսեղյան, «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ

Լևոն Բարսեղյան, «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ

Պարոնա՛յք, ձեզ վայթե արտաքին թշնամի է պակասում։ Գոնե քարտեզին նայեք, այդքան ապուշ կարելի է՞ լինել խորհրդարանում։ Ուրիշ ձև չկա՞ վեճ լուծելու, իմաց տվեք հավաքվենք լուծենք էդ անլուծելի վեճերդ։ Ամոթ ձեզ, ու հարամ էղնի կերածներդ մեր փողերից:

Լիզա Ճաղարյան, լրագրող

Լիզա Ճաղարյան, լրագրող

Սասուն Միքայելյանը պետք է մանդատը հանձնի անհապա՛ղ։


Մարուքյանի ելույթն այնպիսին չէր, որ նման սանձարձակության պատճառ դառնար։


Ուրեմն՝ Սասուն Միքայելյանն էս դեբոշը սարքեց կանխամտածված՝ իր խմբակցությանը և իշխանությանը վարկաբեկելու նպատակով:


Այո՛, մարուքյանականները սադրում են լկտի ձևով, այո՛, երեկ Մարուքյանը մի թեթև արիշ-վերիշ արեց Փաշինյանի հետ, միշիկների դուրը չեկավ, և հավատարմության ցուցք պահանջեցին մարուքյանականներից, այո՛, ես մեր տանը նստած՝ հաճախ եմ ցանկություն ունենում մարուքյանականներին պատին ծեփելու, էդ չի նշանակում, որ պիտի մոռանանք, որ այդ սադրանքի քավորը Սասունը դարձավ։


Թե ինչու, միամիտ ձևանալ պետք չի. շատ վաղուց էր տեսանելի Սասունի «տարօրինակ» պահվածքը։


Եթե սա էլ կմարսեն իմքայլականները, «բարի վայելում»:

Էդուարդ Շարմազանով, ՀՀԿ խոսնակ

Էդուարդ Շարմազանով, ՀՀԿ խոսնակ

Նիկո՛լ, երազածդ «սամասուդը» հասավ Ազգային ժողով: Հիմա էլ ընդդիմադիր պատգամավորներին «սամասուդ» անելու հրահանգ ես տվել, փաստորեն:


Քիչ առաջ Ազգային ժողովում տեղի ունեցածը քո կառավարման պատկերն է: Պետությունն այս վիճակին ես հասցրել քո «թաթիկներ կտրելու», «սամասուդ» անելու, «ծեփելու» կոչերով: Երկիրն ու հասարակությունը սարքել ես հայ-ադրբեջանական սահման: Փողոցում քիթ եք ջարդում, պառլամենտում ծեծուջարդ սարքում:


Այս խուժանության ռեժիսորը դու ես, Նիկո՛լ: Դե վայելիր, այսօր դոպինգի կարիք չես ունենա խառնակչության սիրահար, պարոն «աննախադեպ»:

Գևորգ Դավթյան, փաստաբան

Գևորգ Դավթյան, փաստաբան

Յուրաքանաչյուր անձ էլ կարող է տրվել կրքերին, սակայն պետք է կարողանալ հնարավորինս ղեկավարել այն և ձեռնպահ մնալ պոռթկումներից և հետագայում բացառել նման երևույթները։ Չեմ կարծում, որ պետք է այդ միջադեպով ամբողջությամբ ստվերել ԱԺ գործունեությունը, քանզի յուրաքանչյուր անձ պատասխանատու է իր արարքի համար։


Դա է պատճառը, որ նման միջադեպերից հետո մասնակիցները հիմնականում զղջում են նման պոռթկումների համար և հայցում ներողամտություն։

Վահագն Խաչատրյան, «Հելսինկյան ասոցիացիայի» իրավապաշտպան

Վահագն Խաչատրյան, «Հելսինկյան ասոցիացիայի» իրավապաշտպան

Մարուքյա՛ն, ինչքան կարող եք սադրել, ես ի՞նչ եք անում: ԱԺ-ն մի՛ վերածեք կրկեսի: Սա ի՞նչ խայտառակություն է. կարգի հրավիրեք մի հատ ձեզ, ամոթ է:

Արմեն Վարդանյան, քաղաքագետ

Արմեն Վարդանյան, քաղաքագետ

Սասունին տարեք Շմայսին բերեք։ Ազգային ժողովը ֆիդայական մտածելակերպով մարդկանց տեղը չի։ Մենք Մեջլիսի վերածելու ԱԺ չունենք։

Ավետիք Չալաբյան, «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր

Ավետիք Չալաբյան, «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր

Դատապարտում եմ Ազգային ժողովում տեղի ունեցած բռնությունը։ Անկախ դրդապատճառներից, ԱԺ պատգամավորը, որը նաև Երկրապահ կամավորների միության նախագահն է, չպետք է բռունցքների գործադրմամբ փորձի իր կամքն այլոց պարտադրել, իսկ իր կողմնակից մյուս պատգամավորներները՝ խորհրդարանը վերածեն փողոցային կռվի։


Անկեղծ հուսով եմ, որ ԱԺ պատգամավորներն իրենց մեջ ուժ կգտնեն՝ խորապես գիտակցելու իրենց բարձր առաքելությունը, և վերադառնալու քաղաքակիրթ երկխոսության։

Բորիս Մուրազի, լրագրող, արևելագետ

Բորիս Մուրազի, լրագրող, արևելագետ

Ասում են՝ նիստերի դահլիճում նստած Փաշինյանը խաչակնքվել է ու ասել՝ «ում էինք մի կտոր հաց տվել, որ մի սիլա էլ ինձ չհասավ»:


Միջադեպը խոսում է Փաշինյանի թույլ կերպարի մասին։ Չէ, դուք պատկերացրեք Սերժ Սարգսյանի ներկայաությամբ Շմայսն իրեն էսպես պահեր։ Չպատկերացրիք, չէ՞:

Ալեն Սիմոնյան, ԱԺ փոխնախագահ

Ալեն Սիմոնյան, ԱԺ փոխնախագահ

Այս ամենն անմիջական կապ ունի նախօրեին հնչած սեռական բնույթի հայհոյանքների, ընդունված վերջին օրենքների հետ: Ես պնդում եմ, որ սա նախապատրաստված սադրանք էր և ունենալու է շարունակական բնույթ: Ընտրվել է մարտավարություն, երբ դահլիճում մթնոլորտը լարվում է՝ կոնկրետ Անի Սամսոնյանի ելույթներով: Ես գտնում եմ, որ իրեն «կլասիկ» հռչակած քաղաքական գործիչն իրավունք չունի ԱԺ դահլիճում հայհոյանքներ հնչեցնել:


Եվ ակնհայտ է, որ երբ դու իջնում ես ամբիոնից ու վրա ես քշում Սասուն Միքայելյանի վրա մայիսի 8-ով և փորձում սադրել, էդ մարդը կարող է նաև այդ սադրանքին չդիմանալ:

Սրբուհի Գրիգորյան, ԼՀԿ պատգամավոր

Սրբուհի Գրիգորյան, ԼՀԿ պատգամավոր

«Իմ քայլը» պետք է քննարկի առնվազն երեք պատգամավորի մանդատից զրկելու հարցը...


Ֆիզիկական բռնություն քաղաքական թիվ մեկ ամբիոնի մոտ ելույթ ունեցող ցանկացած պատգամավորի նկատմամբ անհանդուրժելի է...


Ու թող ոչ ոք չասի՝ սադրել են... Պաշտոնապես հայտարարում եմ՝ ոչ մի սադրանք չի եղել...

Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ

Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ

Դատապարտում եմ այն, ինչ այսօր տեղի ունեցավ մեր բոլորի աչքի առաջ։ Դատապարտում եմ բռնության ցանկացած երևույթ՝ իր բոլոր դրսևորումներով։


Բռնությունը լինում է ոչ միայն ֆիզիկական, այլև՝ բարոյական, հոգեբանական ու պետք է ուղիղ ընդգծել, որ երկու տարի հեղափոխական թիմը հետևողականորեն ու շարունակաբար ենթարկվում է բարոյական ու հոգեբանական բռնությունների։ Ներողություն եմ խնդրում ասելու համար, բայց ԱԺ մեծամասնության պատգամավորներին սոցիալական ցանցերում սպառնում են բռնաբարել, նրանց երեխաներին՝ փողոցներում սատկացնել։ Ամենավերջին ստահոդ տեղեկություններն են տարածում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների վերաբերյալ։ Նպատակն է՝ քայքայել մեծամասնությանը, ժողովրդի միջև ունեցած վստահությունը վերացնել․․․ Երեկ ԼՀԿ ղեկավարն ինձ հրավիրել է սուրճ խմելու, ընդունել եմ այն, և ուղիղ ասել եմ, որ այո՛, պարոն Մարուքյան, մենք բոլորս ունենք հիմքեր՝ կասկածելու, որ Դուք ու ձեր գործունեությունը, այս ողջ հոգեբանական, բարոյական, ֆիզիկական բռնությունները գլխավոր պլանի անբաժանելի մասն են․․․ Երբ ամբիոնից իջնում էր ու ընթանում դեպի Սասուն Միքայելյանը, ինչի՞ համար էր գնում՝ քաղաքական երկխոսություն ծավալելո՞ւ, կամ որտեղի՞ց վստահությունը, որ Միքայելյանն ուղղակի վրդովմունքն իր ձևով արտահայտելով դուրս չէր գալու դահլիճից։ Տեղի ունեցածն այլ կերպ, քան քստմնելի սադրանք, չեմ կարող անվանել։


Էս ամբիոնից էր էդ նույն մարդն ասում՝ պադյեզդներում մեզ ծեծելո՞ւ եք։ Նրանք ուզում են մեզ դարձնել իրենց պադյեզդներում ծեծողներ, շեղել մեր արժեքներից, հանել հավասարակշռությունից ու այո՛, այսօր ՀՀ-ում հաստատված է բացառիկ իրավիճակ, երբ իշխանությունն ամեն օր դառնում է բռնության զոհ սերժական, քոչարյանական հանցավոր բանդայի ու նրանց սպասարկուների կողմից:

Սասուն Միքայելյան, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր

Սասուն Միքայելյան, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր

Կյանքիս մեջ ինչ արել եմ, չեմ զղջում:

| | |
9484 | 0