Խնդրում ենք սպասել...

Քննարկումներ

Հանրության արձագանքը մշակույթի գործիչների՝ Քոչարյանի վերաբերյալ հայտարարությանը

ուրբաթ, 20 դեկտեմբերի, 2019 թ.
Հանրության արձագանքը մշակույթի գործիչների՝ Քոչարյանի վերաբերյալ հայտարարությանը

Ինչպես արդեն հայտնել էինք, մշակույթի շուրջ 60 գործիչներ հանդես էին եկել Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ հայտարարությամբ: Հաղորդագրության տարածումից ժամեր անց հայտնի դարձավ, որ գործիչներից ոմանք տեղյակ չեն եղել, որ իրենց անունը հրապարակվել է:

Այս թեման մեկնաբանել են`

Վահագն Խաչատրյան, «Հելսինկյան ասոցիացիայի» իրավապաշտպան

Վահագն Խաչատրյան, «Հելսինկյան ասոցիացիայի» իրավապաշտպան

Նունեի և իր նման գործիքների պես հազարն էլ լինեն, մեկ է հրեշի խափանման միջոցը չի փոխվելու և վերջ: Իսկ կեղծ և շինծու ստորագրություններով ապացուցեցիք մի բան, որ դուք ընդամենն էժանագին գործիքներ եք և սազանդարներ, որ հանուն շահի ամեն ինչի ընդունակ եք: Ժողովրդի մոտ ձեր նկատմամբ ատելությունը կրկնապատկեց և եռապատկվեց:

Զոյա Թադևոսյան, տնտեսագետ, ՀԱԿ վարչության անդամ

Զոյա Թադևոսյան, տնտեսագետ, ՀԱԿ վարչության անդամ

Քոչվորին սատարողներին մոլորեցնում են հետևյալ կեղծ փաստարկով. «Տեսնո՞ւմ եք, քոչարյանն անմեղ է, մեկ տարի յոթ ամիս նստեցրել են, վրան ոչ մի փաստ չեն գտնում, դատավարությունը չեն սկսում»:
Հարգելի մոլորյալ-մոլորված-խաբվածնե՛ր, եթե ահռելի տեղեկատվության ներկա դարաշրջանում գտնվում են այլանդակներ, որոնց հաջողվում է մտավորական կոչվածին վերածել պազունակ գործիքի, ուրեմն վայն եկել է ձեզ տարել: Խղճալի եք և ողորմելի:
Իրականությունը, տիկնայք և պարոնայք մոլորյալ-մոլորված-խաբվածներ, այն է, որ քոչվորը ժողովրդից, պետությունից հափշտակած փողերը ծախսում է, մեկ դյուժին փաստաբան է վարձել և անում է ամեն ինչ, որպեսզի դատավարությունը չսկսվի: Նրա մեղքերի ապացույցները ներառված են նախաքննական նյութերի 80 հատորում, կան բազմաթիվ վկաներ և ականատեսներ: Հորդորեք ձեր հովանավորյալ հրեշին, թող հագնի միակ տղամարդու գիշերանոցն ու տղամարդավարի կանգնի դատարանի առջև: Այնժամ կտեսնեք ի՜նչ մեղքի տակ եք հայտնվել:
Անկեղծ ասած, չեմ հավատում, որ այդքան տգետ եք...

Լևոն Բարսեղյան, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ

Լևոն Բարսեղյան, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ

60 մշակույթի գործիչ կոչ է արել՝ ազատել մեծարգո Ռոբերտ Քոչարյանին։


Ապշելու բան է. 10 և ավելի տարի ինչ ուզել արել է երկիրը, հասարակական, մշակույթի գործիչներին և առը հա՝ նեղ օրվան հասնողների թիվը՝ 60: Ո՞ւր եք ուտող-ուրացողներ, արտագաղթե՞լ եք, ոչինչ հեռվից միացեք...

Սոֆյա Հովսեփյան, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր

Սոֆյա Հովսեփյան, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր

Է, ո՞րն է զարմանքը և քննարկումների անվերջանալի տեղատարափի պատճառը: Բնական չէ՞, որ կստորագրեն: Կարդում ես կոչումները, համեմատում վաստակի ու տարիքի հետ, ուզում ես ծիծաղել, բայց ...
Աղետն այդտեղ է, ոչ թե ստորագրության մեջ ...
Թոթափե՛ք, թողեք, մի քննարկեք:
2018-ից մինչ օրս պետական ծրագրերում չեն եղել, մենք Կոմիտաս ու Մանսուրյան ենք լսել, մենք Մլքեյանի ու Սմբատյանի խմբերի կատարումներն ենք վայելել: Գիտեք հեշտ է, երբ «աստղը» խամրում է: Չէ՛, մինչև վերջին պատառը պայքարելու են ու ես բնական եմ համարում: Անհասկանալի է ինձ համար մեր զարմանքը, զայրույթը, կռիվը ...
Թողե՛ք, թող մոռացվեն, ինչպես վերջին երկու տարում արվել է:

Սուրեն Սահակյան, «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ

Սուրեն Սահակյան, «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ

Ախր եթե էդ դիմումն ստորագրող 60 հոգուց (դեռ մի կամ երկու 0 էլ կարող եք հանգիստ կողքից ավելացնել) որևէ բան կախված լիներ, 1,5 տարի առաջ տեղի ունեցածը տեղի չէր ունենա ուղղակի։ Լրիվ էն անեկդոտն ա դառնում, որի հերոս որսորդը վերջը հարցնում ա՝ «հիմա դուք արջի՞ կողմից եք, թե՞ իմ»։ Նիկոլը հաճախ ա որոշների մասին ասում, որ չեն հասկացել, թե ինչ ա տեղի ունեցել 2018-ի ապրիլ-մայիսին։ Բայց աչքիս մեր մեծ մասն էլ խորությամբ չի ընկալել, թե 1,5 տարի առաջ ինչ ա արել։ Իմաստը ո՞րն ա ինքներս մեր հետևից ու էն խեղճուկրակ կալանավորի հետևից ընկնելու։ Ինչպես դասականը կասեր՝ «Բա դրան կբերեն առաջին պլա՞ն»:

Արման Բաբաջանյան, ԱԺ պատգամավոր

Արման Բաբաջանյան, ԱԺ պատգամավոր

Դուք երգում էիք, երբ մեզ հետապնդում էին, դուք երգում էիք, երբ մեզ ծեծում էին, դուք երգում էիք, երբ մեզ բանտարկում էին, դուք չէիք դադարում երգել, երբ մեզ նույնիսկ սպանում էին․․․


Հեղափոխությունից ի վեր վերջապես դուք լուռ եք: Բայց դուք ուզում եք կրկին երգել, երբ մեզ կհետապնդեն, կծեծեն, կբանտարկեն ու վերջապես․․․ կսպանեն...

Լուսինե Հարոյան, «Համահայկական Ազգային Համաձայնության» համանախագահ

Լուսինե Հարոյան, «Համահայկական Ազգային Համաձայնության» համանախագահ

Շատ կուզեի այդ ցուցակում չտեսնել Արթուր Գրիգորյանին, Արմեն Մարտիրոսյանին, Գուժ Մանուկյանին:
Մնացածներին, (մեծ մասի գործունեությանը ծանոթ եմ) երբեք չեմ համարել մտավորական, առավել ևս` ազգի մշակութային գործիչ:

Հովսեփ Խուրշուդյան, «Ժառանգություն» կուսակցության անդամ

Հովսեփ Խուրշուդյան, «Ժառանգություն» կուսակցության անդամ

Ոնց քաղաքացիների քվեներն էին կեղծում ընտրությունների ժամանակ, այնպես էլ հիմա մարդկանց ստորագրություններն են կեղծում։ Դե, որ պախաններից մինչև շարքային ջեբկիր ձեռքերը կեղծիքի սովոր է, դա ուղղելն արդեն անհույս է...

Արմեն Դանիելյան, ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ

Արմեն Դանիելյան, ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ

Իսկ ում համար է գաղտնիք, որ Մարտի 1-ի քրեական գործի և տասը սպանվածների գործի քննության նկատմամբ հայ հասարակությունը չափազանց զգայուն է, հատկապես, երբ ակնարկվում է այդ հանցագործության մեջ գլխավոր մեղադրվող Ռոբերտ Քոչարյանին կալանքից այս կամ այն պատրվակով ազատելու մասին:
Դրա փոխարեն, սակայն, այսօր պարզվեց, որ ոմանց պարզունակ քմահաճույքով անհասկանալի պայմաններում վաստակավոր «հռչակված» անչափահաս «վաստակավորները», ովքեր այդպես էլ չեն գնահատում այդ կոչման հարգը, ըստ արժանվույն չեն ընկալում նաև հասարակության արդարացի պահանջը:
Ախր ում համար պարզ չէ, որ այդ «վաստակավորներից» շատերի ստեղծած «արվեստը» եղել է անհասկանալի ու «թիթեռի կյանք» է ունեցել: Ու եթե պալատական տիկինները նրանց հովանավորել են և «առաջ բրդել», դա դեռ չի նշանակում, որ նրանք արժանի են եղել «վաստակավորի» կոչմանը:
Ինչևէ, իրավիճակն անկասկած ողբերգական է, ու թերևս սրանով էլ հենց բացատրվում է հասարակության զգացմունքայնությունն այս հարցում: Բայց նույնիսկ այս պարագայում ինչ-որ «վաստակավորների» ստորագրությունները չի կարող որևէ ազդեցություն ունենալ դատարանի վրա։ Մինչդեռ այդ ստորագրությունների հասցեատերերի նկատմամբ կարող է շատ բացասական հասարակական կարծիք ձևավորել` բոլոր հնարավոր ամենատխուր հետևանքներով:
Պարզվում է, որ մարդկային բանականությանը դժվար ընկալելի է մարդկանց սառնասրտորեն սպանելու փաստը։ Գուցե կան «վաստակավոր» անձինք, որոնք հակված են կատարվածը մոռանալու, բայց սա հաստատ չի բխում իրականությունից, քանի որ այս քրեական գործը ո՛չ «արվեստի» գործ է, ո՛չ «ռաբիզ» ոճի անճաշակ երաժշտություն է, ո՛չ թուրքական մուղամ է և ո՛չ էլ մեքսիկական խճճված սերիալ։
Ցավալի է, որ անգամ հեղափոխությունը մեզ չի «ազատագրել» նախկին պալատական միջակություններից ու «ռաբիզ» ոճով ապրող «վաստակավորներից»։
Հ. Գ. Եվ եթե դուք ինքներդ ձեզ համոզել եք, թե վաստակավոր եք... ու կարող եք ազդել դատական պրոցեսների վրա, ապա ընդամենն ասեմ, որ ձեր «տաղանդը» և «վաստակը» չէր «ձգի» նույնիսկ Տիգրան Կարապետիչի «ադամանդի» կամ «զմրուխտի» կոչմանն արժանանալուն... Մինչդեռ դուք կորցրել եք իրականության զգացողությունը, անմեղսունակի «միամտությամբ» և մոլագարի «նվիրվածությամբ» դուրս եք եկել բռնապետությունից ազատագրված ժողովրդի դեմ... Ողբամ ընդ ձեզ...

Արման Հովհաննիսյան, ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ

Արման Հովհաննիսյան, ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ

Սիրելի՛ հայրենակիցներ, հաշվի առնելով իմ անձին առնչվող համացանցում տարածված տեղեկությունները քաղաքական գործընթացների շուրջ, ցանկանում եմ հրապարակայնորեն հայտարարել , որ և՛ նախկինում, և՛ ներկայում, և՛ ապագայում զերծ եմ մնացել և զերծ եմ մնալու որևէ քաղաքական գործընթացից՝ շարունակելով հավատարիմ մնալ իմ սկզբունքներին: Ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանին՝ թող հաղթի արդարությունը:

Ռուբեն Մեհրաբյան, քաղաքագետ

Ռուբեն Մեհրաբյան, քաղաքագետ

Արդեն մի-քանի մարդ մասանդռային «սատարողների» ցուցակից ժամեր անց հայտարարում են, որ ոչ մի ստորագրություն էլ չեն դրել կամ ստորագրել են առանց իմանալու, թե ինչի տակ են ստորագրում։ Կարմիր կովը կաշին չի փոխում, չի էլ կարող փոխել, նույն մասանդռան ա՝ սուտասան, լածիրակ, լրբի շառ ու բանսարկու, ցուրտը տարած, իսկական թուրքաբոլշևիկ։ Նստելու ես, մունդռիկ։ Որովհետև հասարակական անվտանգության շահերից միայն դա է բխում։ Քո ազատությունը վտանգ է բոլորի ազատության համար, ուռոդ։

17897 | 3