Հանրությունը քննարկում է #MEL ֆիլմի թրեյլերը
![]() Ինչպես արդեն հայտնել էինք, համացանցում հայտնվել է ծանրամարտիկ Մելինե (Մել) Դալուզյանի մասին սկանդալային ֆիլմի թրեյլերը: |
Բաբկեն Հարությունյան, «Երևանի պաշտպանության ճակատ» նախաձեռնության համակարգող
![]() Ինչպես և սպասելի էր, թրեյլերը շատ հուզիչ էր` միասեռականների դեմ ուղղված ծայրահեղական կոչերի դրվագներ` (սպանել, մորթել), մեդալներ, հաղթանակներ և, իհարկե, Մելինեի հոգեկան ծանր ապրումներ: Հեռուստադիտողների մի մասը, մեծ հավանականությամբ, նախ կնախատի այդ աղջկան, հետո ցավ կապրի, հետո կխղճա արդեն այդ «տղային»: Վերջ, խնդիրը լուծված է, աղջիկը դարձավ տղա, մարդը սովորական վերաբերվեց երևույթին, ավելին` արդարացրեց սեռ փոխելը: Առաջին մեծ քայլն արվեց, Նիկոլը դրսից խրախուսվեց, Արայիկը մեկ անգամ ևս պաշտոնական ընդունելությամբ պատվեց կարաբինային, սեռափոխ Լիլիթն այս անգամ դատի տվեց արդեն մեկ այլ «պիղծ» լրատվամիջոցի` ազգային արժեքներ քարոզելու համար: «Հեղափոխությունը» շարունակվում է, ամեն ինչ լավ է` առավոտյան ծեփում են ասֆալտին, ցերեկը՝ պատերին, երեկոյան` պառկՑնում: |
Արեն Ափիկյան, բիզնես-խորհրդատու
![]() Մել ֆիլմի թրեյլերը նայեցի: Դժբախտ մարդու մասին ֆիլմ ա: Առանց սարկազմի եմ սա ասում: |
Աշոտ Ասատրյան, ռազմական վերլուծաբան
![]() Հա դե, ազգային մասշտաբի խնդիր ա, ամեն տեղ ձեռը գցել ամենաբարդ ու խնդրահարույց հարցերին: Դա մեր մեջ ա, մենք նման կերպ ենք առաջնորդվում ցանկացած հարցում, նույնիսկ որևէ մարդու մասին ֆիլմ նկարելուց: Հաստատ գիտեիք չէ՞` ինչ արձագանք կլինի Մելինե Դալուզյանի մասին ֆիլմ նկարելուց, կարելի էր չէ՞ մեկ այլ մարզիկից սկսել, հետո անցնել Դալուզյանին, բայց չէ, պետք է խաղադրույք անել ամենաշատ քննարկվող հարցի վրա: Որ մենք մեր ապրած օրերն ավելի ուշադիր վերհիշենք, կհասկանանք, որ կյանքում գրեթե միշտ այ սենց ընտրում ենք ամենախառը թեման, ամենախառը հարցն ու մտնում ենք դրանց տակ: |
Անահիտ Մութաֆյան, դերասանուհի
![]() «Մել» ֆիլմի թրեյլերն այսօր համացանցի հիթն է դարձել։ Նայեցի, իրոք, սա մարդու ներքին ողբերգությունը նկարագրող ֆիլմ է, սա տխուր մարդու մասին ֆիլմ է, բայց... |