Խնդրում ենք սպասել...

Քննարկումներ

Համացանցը քննարկում է Փաշինյանի՝ Ալիևին տված կոշտ պատասխանը

ուրբաթ, 11 հոկտեմբերի, 2019 թ.
Համացանցը քննարկում է Փաշինյանի՝ Ալիևին տված կոշտ պատասխանը

Ինչպես արդեն հայտնել էինք, Աշխաբադում՝ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խիստ դատապարտել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթը՝ անվանելով այն հայ ժողովրդի և ԱՊՀ երկրների ղեկավարների նկատմամբ անհարգալից վերաբերմունք:

Այս թեման մեկնաբանել են`

Արփինե Հովհաննիսյան, ԱԺ նախկին փոխնախագահ

Արփինե Հովհաննիսյան, ԱԺ նախկին փոխնախագահ

Լավին՝ լավ, վատին՝ վատ։ Նիկոլ Փաշինյանի պատասխանն Ալիևին պետական մտածելակերպի դրսևորում է։ Ոչ մի քայլ նահանջ այս մտածողությունից։ Հենց այստեղ է մեր միասնականության բանալին:

Հովհաննես Հովհաննիսյան, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր

Հովհաննես Հովհաննիսյան, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր

Միշտ մտածել եմ, որ ինչ որ առումով մեր բախտը բերել է մեր հակառակորդի հարցում, որովհետև թե՛ գիտելիքներով, և թե՛ բանականությամբ էականորեն զիջում են հայերին։ Հայաստանի բոլոր ղեկավարները հրապարակայնորեն մշտապես քարը քարի վրա չեն թողել Ադրբեջանի ղեկավարների անտրամաբանական ու փաստերից զուրկ հայտարարություններին։ Այսօր էլ՝ մի շառաչուն ապտակ Նիկոլ Փաշինյանից։ Լավ, կարելի է այդքան անհաշվարկ լինել, որ դիտմամբ մյուս կողմին հնարավորություն տալու քեզ փաստարկված ձևով քո իրական տեղը ցույց տալու և դա անել այլ երկրների ղեկավարների ներկայությամբ:

Արմեն Աշոտյան, ՀՀԿ փոխնախագահ

Արմեն Աշոտյան, ՀՀԿ փոխնախագահ

Ալիևը, իշխանափոխությունից հետո, առիթավորվել էր՝ սևացնելու փորձ անելով Գարեգին Նժդեհին և մեղադրելով Հանրապետական կուսակցությանը։ Նիկոլի պատասխանը տեղին էր։ Երբ մի կողմ է դրվում ներքաղաքական օրակարգը և առաջ է տարվում պետականը:

Ստյոպա Սաֆարյան, քաղաքագետ

Ստյոպա Սաֆարյան, քաղաքագետ

Լեվլ, մի ուրիշ կարգի։ Ջան, վարչապետ ջան։ Նժդեհին պետք է պաշտպանել ոչ միայն խոսքով, այլ նաև գործով, բայց ոչ երբեք թալանով:

Գայանե Աբրահամյան, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր

Գայանե Աբրահամյան, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր

Ալիևն արդեն անճարությունից անհեթեթություններ է դուրս տալիս, որին ստացավ ՀՀ վարչապետի զուսպ ու տեղին պատասխանը:

Արմեն Մինասյան, քաղաքագետ

Արմեն Մինասյան, քաղաքագետ

Փաշինյանը տեղին դիտարկումներով ապտակեց մեր հարևանին։ Բնականաբար, մի շարք դիտարկումների կարիք կան այն մասին, որ, ամեն դեպքում, Սերժի ժամանակ էլ նույնն էր։


Ա) Վարչապետ Փաշինյանը Նժդեհի թասիբը պահեց առավել քան որևէ հանրապետական։ Սերժի ժամանակ էլ էր այդպես։ Ավելին, Փաշինյանը Սերժից ավելի Սերժ ա, որովհետև համարում ա, որ պիտի արձագանքի ու հիշատակի Նժդեհի կոլաբորացիայի փաստը։


Բ) Ալիևը, բառիս բուն իմաստով, մոռացել ա վերելակի մասին ու, ոնց որ Սերժի ժամանակ էր, տարբեր աստանաներն ու աշխաբադներն օգտագործում ա կծել-մծելու համար։ Բայց եթե Սերժի ժամանակ սիստեմ կար, պատասխանում, բան էին անում, հիմա Փաշինյանն ստիպված ա մենակով թեման առաջ տանել։ Բա հո էն խաղաղասիրություն քարոզող քաղհասարակություն-պառլամենտ-մամուլ սիմբիոզը չի՞ հելնելու ռազմատենչությունից խոսա։


Ընենց որ, կամաց-կամաց մոտենում ենք բիֆուրկացիոն կետին։ Պատկերավոր ասած՝ կամ Փաշինյանը հանում ա Նժդեհի արձանը, ու դառնում ա ազգի դավաճան, կամ՝ Փաշինյանը չի հանում Նժդեհի արձանը, ու դառնում ա էլ ավելի բեթար հանրապետական:

Նորայր Նորիկյան, փաստաբան

Նորայր Նորիկյան, փաստաբան

ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների նիստում Հայաստանի վարչապետի այսօրվա ելույթը համարում եմ արժանի պատասխան Ադրբեջանի նախագահի՝ մեր ժողովրդի նկատմամբ ատելության հիմքի վրա կառուցված խոսքին։


Միաժամանակ, այս վարքագիծը մեկ անգամ ևս գալիս է ամրապնդելու իմ այն համոզմունքը, որ Ադրբեջանի հետ պետք է մշտապես խոսել հաղթողի և օրակարգ թելադրողի դիրքերից՝ հիմնված քաղաքական ողջամտության, իրատեսության, պատմական իրողությունների, հակամարտության իրական պատմության և արձանագրված արդյունքների հիման վրա․․․

Վահագն Ավագյան, «Սասնա Ծռեր» կուսակցության մամուլի խոսնակ

Վահագն Ավագյան, «Սասնա Ծռեր» կուսակցության մամուլի խոսնակ

Վարչապետի պատասխանը թեև ԱՊՀ համաժողովին պետք է դիվանագիտական լիներ, այնուամենայնիվ, ավելի շատ արդարացման էր նման, այնինչ Գարեգին Նժդեհը հայոց պատմության վերջին հազարամյակի ամենալուսավոր ռազմաքաղաքական գործիչն է և իր կերպարով, իր աշխարհփիլիսոփայությամբ, իր ժառանգությամբ հայկական պետականության մեծագույն լիցքն է եղել:

11362 | 0