Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 20 սեպտեմբերի, 2019 թ.

Քննարկումներ

Հանրությունը քննարկում է «Եռաբլուր»-ում կատարված վանդալիզմը

հինգշաբթի, 01 օգոստոսի, 2019 թ.
Հանրությունը քննարկում է «Եռաբլուր»-ում կատարված վանդալիզմը

Ինչպես արդեն հայտնել էինք, սոցիալական ցանցում տարածվել էր մի տեսանյութ, որտեղ երևում էր, թե ինչպես են անհայտ անձինք պղծել Ապրիլյան պատերազմում զոհված զինվորականների շիրմաքարերը:

Այս թեման մեկնաբանել են`

Արման Աբովյան, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր

Արման Աբովյան, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր

Հենց նոր վերադարձա Եռաբլուրից: Զարհուրելի էր այն տեսարանը` վանդալիզմը, որին ականատես եղա: Մարդկային բանականության մեջ չտեղավորվող արարք, չեմ կարողանում ընկալել՝ ինչպես: Բոլոր հերոսների գերեզմանները պղծվել են: Արմենակ Ուրֆանյանի գերեզմանաքարին մոմի հետքեր և սև ներկեր էին շաղ տվել: Հերոսների ծնողներն ու քաղաքացիներն արդեն մաքրման աշխատանքներն են նախաձեռնել: Կոչ եմ անում այդ վանդալներին, ովքեր իրականացրել են այդ պիղծ արարքը, ինքնակամ հանձնվել իրավապահ մարմիններին, անհապաղ, միևնույն է, վաղ թե ուշ մենք ձեր ինքնությունը կիմանանք: Այն քաղաքացիները, ովքեր ունեն որևէ տեղեկատվություն, խնդում եմ՝ անհապաղ դիմեք Ոստիկանություն: Վստահ եղե՛ք և չկասկածե՛ք, որ մենք հաղթել ենք արտաքին «թուրքին», կհաղթենք , անկասկած, մեր ներքին «թուրքին»:

Նաիրա Զոհրաբյան, ԲՀԿ-ական պատգամավոր

Նաիրա Զոհրաբյան, ԲՀԿ-ական պատգամավոր

Ինչ-որ մուտանտ դեգեներատներ պղծել են ապրիլյանի տղաների շիրմաքարերը։ Հիմա ես ընդամենը մեկ հարց ունեմ, որի պատասխանը գիտեմ։ Ինչո՞ւ այսօր հնարավոր եղավ նման ոճրագործություն։ Պատասխանը հստակ է, որովհետև հեշտ ու հանգիստ մենք կյանքի կոչեցինք Օրուելի «Անասունների ագարակը», երբ ամեն րոպե թքում ու իրենց թրքոտ ոտքերը մաքրում են այն արժեքների վրա, որոնք դարերով, որպես ազգ, մեր տեսակն են պահել։ Երբ մտավորականների ու մտածող մարդկանց մի ստվար հատվածի շատ արագ դարձրեցին ապազգային իդիոտ։ Նայե՛ք դրանց դեմքերին ու կտեսնեք էվոլյուցիայի ակնհայտ խախտումը։

Սյուզաննա Սիմոնյան, «Սասնա ծռեր» խմբավորման համակիր

Սյուզաննա Սիմոնյան, «Սասնա ծռեր» խմբավորման համակիր

Հիմա հասկանո՞ւմ եք, թե ապրիլյանի զոհերը՝ մեր մատղաշ առյուծասիրտ բալեքը, ինչ հզոր գործ են արել ու ինչ են կանխել, որ մինչ այսօր, պայմանավորված պատերազմի կողմերը, վրեժ են լուծում նրանցից: Հասկանո՞ւմ եք, թե ում կոճերն են տրորել` իրենց խիզախությամբ ու իրենց կյանքի գնով հողը պաշտպանելով: Հասկանո՞ւմ եք, թե Ուրֆանյանն ինչ բոյի է ցնցել դրանց, որ նրա որդեկորույս մոր մեքենան են թալանում, հենց գերեզմանի կողքին, հետո էլ երեխեքի գերեզմանները պղծում: Եվ այդքանից հետո Քոչարյան Անդոն պայմանավորված պատերազմի կողմերի դաբրոյով է շարժվում ու խորհրդատուներ հավաքում, որ քննություն անցկացնի: Հասկանո՞ւմ եք...

Լիզա Ճաղարյան, լրագրող

Լիզա Ճաղարյան, լրագրող

Էս ռոբահհկական տականքները վերջը մեզ հասցնելու են էն հոգեվիճակին, որ սելավի նման փողոց դուրս գանք ու դրանց լցնենք աղբահորերը։

Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարան

Վերջին շրջանում հաճախակի են դարձել դեպքերը, երբ գերեզմանատներում որոշ անձանց կողմից պղծվում են գերեզմանաքարերը: Շիրմաքարերին մոմ հալեցնելու դեպքեր են արձանագրվել նաև համայնքային գերեզմանատներում: Նմանատիպ դեպքերը կանխելու նպատակով Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ը դեռ հուլիսի 23-ին դիմել էր ՀՀ ոստիկանություն, որտեղ նյութեր են նախապատրաստվոում:

Արման Վարդանյան, ռեժիսոր

Արման Վարդանյան, ռեժիսոր

«Եռաբլուր»-ի վանդալիզմը սադրանք է, և դա հասկանալու համար շատ խելք պետք չէ։ Բնականաբար, հարց է առաջանում` ո՞ր ուժերին է դա ձեռնտու։ Ուշադիր հետևեք` ովքեր են փորձում դա քաղաքական ենթատեքստով ներկայացնել և կհասկանաք վանդալիզմի ստվերում քողարկվածներին:

Աշոտ Ասատրյան, ռազմական վերլուծաբան

Աշոտ Ասատրյան, ռազմական վերլուծաբան

Գերեզմանի հետ կռիվ անող սրբապիղծ տականքը չունի ազգություն: «Եռաբլուր»-ում ննջող մեր տղերքի գերեզմանաքարերը վնասած անձինք պետության և ազգի դավաճաններ են, որևէ իրավիճակ չի կարող դրանց արդարացնել:

Տիկին Համեստ, Արմենակ Ուրֆանյանի մայրը

Տիկին Համեստ, Արմենակ Ուրֆանյանի մայրը

Ցավալի է, կարծես 2-րդ անգամ վերապրում ես ցավդ, բայց դիտավորություն չէ: Երևի երեխաներ են խաղացել, մոմ են թափել: Բայց հսկողությունը պետք է ուժեղացվի, տեսախցիկներ տեղադրվեն:

Գարիկ Ղազարյան, ԱԺ աշխատակից

Գարիկ Ղազարյան, ԱԺ աշխատակից

Ո՞վ է այդպիսի ստորագույն քայլի գնացել և ո՞ւմ է դա ձեռք տալիս, Ոստիկանություն և հատկապես ԱԱԾ, եթե դուք չկարողանաք հայտնաբերել այդ թուրքերին, ուրեմն ձեր գործունեությունն առ ոչինչ է...

| | |
1963 | 0