Խնդրում ենք սպասել...

Քննարկումներ

Համացանցը ծաղրում է Ռազմիկ Ամյանի՝ Սերժ Սարգսյանին նվիրված երգը

երկուշաբթի, 01 հուլիսի, 2019 թ.
Համացանցը ծաղրում է Ռազմիկ Ամյանի՝ Սերժ Սարգսյանին նվիրված երգը

Ինչպես արդեն հայտնել էինք, համացանցում տարածվել էր Ռազմիկ Ամյանի՝ Սերժ Սարգսյանին նվիրված երգը, որը քննարկումների բուռն թեմա էր դարձել համացանցում:

Համացանցը ծաղրում է Ռազմիկ Ամյանի՝ Սերժ Սարգսյանին նվիրված երգը
Այս թեման մեկնաբանել են`

Պետրոս Ղազարյան, հաղորդավար

Պետրոս Ղազարյան, հաղորդավար

Ցավոք, Սերժ Սարգսյանի PR-ով այսօր զբաղվում են մարդիկ, ովքեր 10 տարի նրա վարկանիշը փոշիացրին։ Մեծ կոմբինատոր, մեծ շախմատիստ, նեղ արահետով միակ քայլող, մտքով Խոր Վիրապ, չգիտեմ` ինչով Գանձասար։ Ամոթ ա, ամոթ 21 դարում որևէ մարդու նման վերաբերվելը։ Հայաստանը Միջին Ասիա չի և չի դառնալու։ Էս վերաբերմունքը ցույց ա տալիս, որ այս կուսակցությունում իրենց հաջողությունը կապում են ոչ թե գաղափարների, գաղափարախոսության, քաղաքական պայքարի այլ միմիայն մեկ անձի հետ։ Այստեղից էլ քծնանքի էս դոզան։ Չլինելով ՀՀԿ համակիր, ցավում եմ էս կուսակցության համար, որովհետև այն մեր բոլորիս մի մասնա և նրա որպիսությունից է կախված նաև մեր ընդհանուրը։ Վստահ եմ` շատ հանրապետականներ հասկանում և կիսում են գրածս և նույն զգացողությունն են ապրել անհատի պաշտամունքի ու քծնանքի էս շքերթից։ Իսկ Սերժ Սարգսյանին առողջություն ու երկար կյանք։ Թող հաջորդ ծնունդը մաքուր մթնոլորտում անցկացնի։ Բոլորն արժանի են դրան:

Լիզա Ճաղարյան, լրագրող

Լիզա Ճաղարյան, լրագրող

«Միտքդ Խոր Վիրապ, խոսքդ՝ Գանձասար, հերոս մեր արդար»։ Շատ հավաստի աղբյուրները հայտնում են, որ մեծ, շատ մեծ, շատ-շատ մեծ, շատ-շատ-շատ մեծ պոՎետ Բարսեղյան Ավետի ու հզորագույն, շատ հզորագույն, շատ-շատ հզորագույն, շատ-շատ-շատ հզորագույն երգչիստ Ամյան Ռազմիկի այս շեդեվըՌը լսելով Սերժիկ Սարգսյանն ասել է՝ իաաա, իրո՞ք։ Ու գնացել է թարս աճած խիար ուտելու։ Փաստորեն, եթե մինչև հիմա էս իշության հեղինակները գետինը չեն մտել, ուրեմն գետինն էլ է հրաժարվում սրանց ընդունել:

Սարգիս Միքայելյան, վերլուծաբան

Սարգիս Միքայելյան, վերլուծաբան

Նրանում, որ հայաստանյան երգահանների ու երգիչների մեծ մասը ռաբիսի մակարդակից չբարձրացավ, և նրանում, որ շատերը հոգեբանորեն մնացին պալատական աշուղի կարգավիճակում, մեղավոր են ո՛չ թե հենց իրենք՝ արվեստի (մեղա-մեղա) այդ գործիչները, այլ այն իշխանությունը, որը եղել է Հայաստանում վերջին 20 տարում: Իսկ այդ իշխանության ներկայացուցիչների «ընկերակցությունը», չմոռանանք, ամենավճարունակ պատվիրատուն էր: Իշխող այդ «դասակարգը», լինելով իր մտածողությամբ թայֆայական, իսկ էսթետիկական ընկալումներով՝ ռաբիս (լայն իմաստով), ձևավորեց «մշակութային արտադրանքի» հանդեպ իր ճաշակին համապատասխան պահանջարկ: Եվ ձևավորեց դա` «նորմալ, շուկայական մեխանիզմներով». իրենց նեղ միջոցառումներին կատարողների կոնկրետ կոնտինգենտի ներկայացուցիչների հրավիրելով, հանրային միջոցառումներին ներգրավելով հիմնականում «իրենց գեղից» (իրենց ճաշակի) կատարողների՝ դրանով իսկ խրախուսելով կոնկրետ ուղղությունները, ստեղծելով համապատասխան որակի մեդիադաշտ (որը տարածում էր ավելի շատ այն, ինչը սիրում էր իշխող վերնախավը), բաշխելով անիմաստ, ժամանակավրեպ կոչումներ և այլն:

Սյուզաննա Սիմոնյան, «Սասնա ծռեր» խմբավորման համակիր

Սյուզաննա Սիմոնյան, «Սասնա ծռեր» խմբավորման համակիր

Ժողովուրդ ջան, Ռազմիկ Ամյանը միշտ է պալատական աշուղ ռազո եղել։ Նորությո՞ւն էր։ Նա դեռ տարիներ առաջ Բերձորի օպերացիան ղեկավարող, և «Սլեպոյին տարեք սատկացրեք» հրամանի հեղինակ, հանցագործ օգանովսկուն էր սերենադ ձոնել ու երգում էր «Իմ Հերոս...»: Հիմա էլ ինչո՞ւ եք իրար անցել։ Պատժեք՝ չլսելով ու հանգստացեք:

Գարիկ Ղազարյան, ԱԺ աշխատակից

Գարիկ Ղազարյան, ԱԺ աշխատակից

Բա չիմացաք, վիձիԾելի Ռազմիկ Ամյանը երգ է նվիրել իրենց բախչի հերոս Սերժիկ Սարգսյանին... Ուզում ա Էմին Դավիդովն էլ երկնքի բոլոր գանձերը նվիրի ձեր Սարգսյանին, մեկ ա ինքը գիտակից հասարակության համար կմնա` ժողովրդին ու բանակը թալանած, թմրամոլ, խաղամոլ ու անհաջողակ մեկը, էլ չեմ ասում, որ դեռ թալանածը հատ-հատ, հերթով, կարգով պիտի փագվեն ու չքվեն գրողի ծոցը...

Ռուբեն Մեհրաբյան, քաղաքագետ

Ռուբեն Մեհրաբյան, քաղաքագետ

Թե բա՝ խոսքդ Գանձասար։ Իյա, իրո՞ք։ Կարո՞ղ ա Պոզների հետ էն հարցազրույցի հետ եք։ Խեղճ Գանձասար։ Ու նույն ոգով քսան տարի ուզում էիք երկիրը դարձնել ձեր նմանությամբ դեբիլանոց, քիսաչիանոց ու ռաբիզնոց։ Իշու սպարտակիադայի՝ երաժշտականն է լավը։

Հակոբ Բադալյան, քաղաքական մեկնաբան

Հակոբ Բադալյան, քաղաքական մեկնաբան

Էս Սերժ Սարգսյանի մասին երգը ոնց որ Զբոսաշրջային պետական կոմիտեի պատվերով գրված լինի. էʹլ Գանձասար, էʹլ Խոր Վիրապ, էʹլ Գառնի, Գեղարդ, չգիտեմ` ինչ...

Գայանե Աբրահամյան, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր

Գայանե Աբրահամյան, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր

Երբ շատերն ամիսներ առաջ գուժում էին, թե անձի պաշտամունք է ձևավորվում Նիկոլի շուրջ, թե դա կործանարար է լինելու` ժպտում էի, հանգստացնում, քանի որ վստահ էի, որ մարդկանց անկեղծ ջերմությունն ու սերն անձի պաշտամունքի չի փոխակերպվի, հատկապես, երբ դա չէր խրախուսվում, մինչդեռ այսօր տեսանք, թե որն է պարտադրված, կաշառված ու կախվածությամբ ձևավորված «սիրո» հետևանքը, հիշենք էն նախընտրական տեսահոլովակի հայհոյախառն բնօրինակը և հասկանանք, թե այս սիրո խոսքերի հետևում դրանց հեղինակներն իրականում ինչ են զգում:

28052 | 1