Խնդրում ենք սպասել...

Քննարկումներ

Համացանցը քննարկում է Ռ. Քոչարյանի վերջին հարցազրույցը

երեքշաբթի, 25 հունիսի, 2019 թ.
Համացանցը քննարկում է Ռ. Քոչարյանի վերջին հարցազրույցը

Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց էր տվել 5-րդ ալիքին:

Այս թեման մեկնաբանել են`

Արայիկ Հարությունյան, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար

Արայիկ Հարությունյան, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար

Հայաստանը «վետերոկ» չէ, որ ընդունես ու հետո հանձնես: Մարդը տասը տարի եղել է պետության ղեկավար, բայց տենց էլ չի հասկացել, որ վետերոկի վարիչ չի եղել: «Հայաստանն ընդունել եմ...»: Մարդը տասը տարի եղել է պետության ղեկավար, բայց չափման միավորը «լիքը սառնարանն է, ռեստորանն ու խորովածանոցը` Պռոշյանում...»:

Արթուր Սաքունց, իրավապաշտպան

Արթուր Սաքունց, իրավապաշտպան

Յուրաքանչյուր ոք ունի կարծիքի արտահայտման ազատության իրավունք, այդ թվում մեղադրյալ Ռ. Քոչարյանը: Մեղադրյալ Ռ. Քոչարյանը հարցազրույց է տալիս, չէ՞, իմացա տեղեկատվական հոսքից, չեմ դիտել: Եվ ի տարբերություն իր կառավարման ժամանակների հեռուստատեսությունն անարգել աշխատում էր, չէ՞: Եթե 5-րդ ալիքի ղեկավարությանն ԱԱԾ-ից, կաʹմ ոստիկանությունից, կաʹմ ՀՌԱՀ-ից, կաʹմ կառավարությունից, կաʹմ նախագահականից որևէ զանգ լինի, կաʹմ անհանգստացնող լինի՝ մեղադրյալ Ռ. Քոչարյանի հարցազրույց տալու փաստի հետ կապված, հուսով եմ կիմանանք, անպայման կբարձրաձայնեն: Դե իսկ, մեղադրյալ Ռ. Քոչարյանի հարցազրույցի փաստի և բովանդակության վերաբերյալ հանրային ընկալումները, գնահատականները, մոտեցումները, բնական են, դրանց հետ ոչինչ անել չեն կարող, ոչ էլ կարող են արգելել: Իհարկե, բացի ֆիզիկական բռնության սպառնալիքներից, որից պաշտպանվելու իրավունք ունի յուրաքանչյուր ոք, այդ թվում մեղադրյալ Ռ. Քոչարյանը, որը իրավապահ մարմինների պարտավորությունն է: Բայց մի հարց էլի` մեղադրյալ Ռ. Քոչարյանն ասում էր, էլի մեղավո՞ր չէ, ոչնչից տեղյա՞կ չի եղել, բայց որ տեղյակ լիներ, կասեր, որ ճիշտ են արե՞լ, ու միայն դրա համա՞ր էր հարցազրույցը տալիս:

Տիգրան Գրիգորյան, Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության անդամ

Տիգրան Գրիգորյան, Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության անդամ

Քոչարյանն ասում է՝ ոʹչ Լևոնը, ոʹչ ինքը, ոʹչ Սերժը, Հայաստանի նախագահ եղած ժամանակ, չեն խառնվել Ղարաբաղի ներքին գործերին: Եթե դա իրոք այդպես լիներ, Քոչարյանն ու Սերժը հիմա ԼՂՀ Կոմունիստական կուսակցության երիտթևի ղեկավարները կլինեին, Արկադի Ղուկասյանը՝ «Ազատ Արցախ» թերթի խմբագիրը, Բակո Սահակյանն էլ՝ դզող-փչող:

Արմեն Դանիելյան, ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ

Արմեն Դանիելյան, ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ

Սա ինչ համեմատություն է` «Հայաստանը Կենտրոնական Աֆրիկայի պետություն չէ, գուցե այնտեղ մարդ են ուտում, դա իրենց գործն է»... Այդ համեմատությունն այնքան աբսուրդային է, որ իմաստ չկա կանգ առնել դրա բովանդակության վրա... Եթե չեմ սխալվում, իսկ այս հարցում երբեք էլ չեմ սխալվի, հենց նույն աֆրիկյան սաֆարիներում բոլորիս հայտնի «անտեղյակ տղամարդը», վճարելով հարյուր հազարավոր դոլարներ, զբաղված էր առյուծների, ընձառյուծների, գոմեշների ու փղերի որսով... Իսկ մինչ Աֆրիկա հասնելը ձեր հրահանգով, Երևանի կենտրոնում, անմեղ մարդկանց ծեծելով սպանում կամ էլ գնդակահարում էին...
Հ.Գ. Իսկ այսօր ժողովրդի հետ «գողական» լեքսիկոնով և ոճով եք խոսում` ով սպանել է, թող նա էլ պատասխան տա... Թերևս մոռանում եք, որ ձեր հրամանով են մարդկանց գնդակահարել... Չնայած` ինքներդ ձեզ «շնորհել եք ամեն ինչից անտեղյակ» անպատվաբեր տիտղոսով, մնացյալն ինքնասիրահարված բռնապետի անբարեխիղճ զառանցանք է, ուրիշ ոչինչ...

Արմեն Դուլյան, լրագրող

Արմեն Դուլյան, լրագրող

Լավ, էսքան էլ սուտ... Հայաստանում երբեք որևէ մեկը երբևէ Արցախը բեռ չի ընկալել...

Արիս Վաղարշակյան, լրագրող

Արիս Վաղարշակյան, լրագրող

Տենաս, գոնե, ալբանական մաֆիայի հիերարխիայում մի լուրջ դիրք ունի՞, թե՞ շարքային անդամ ա: Սաղ աշխարհին դիմեց` էլ Ռուսաստան, էլ ԵԽԽՎ, ՄԻԵԴ, Վենետիկի հանձնաժողով, ակնարկներով անգամ Ադրբեջանին, տեսավ բան դուրս չի գալիս, հիմա էլ ալբանական մաֆիայինա դիմում: Փաստորեն, Հայաստանը եվրոպական առաջին պետությունն ա լինելու, որ հաղթի ալբանական մաֆիային:

Մկրտիչ Իսրայելյան, լրագրող

Մկրտիչ Իսրայելյան, լրագրող

Նախագահ մարդ է եղել, ամեն խոսքից հետո ասում է՝ ես էս եմ արել, էն եմ արել, բայց էդպես էլ կարևոր բառերի նշանակությունը չկարողացավ տարբերել։ Ասում է՝ ես հող հանձնող չեմ, ես հող գրավող եմ։ Չսովորեցին էդպես էլ հասկանալ գրավելու և ազատագրելու տարբերությունը։ Քոչարյանի մեդիակայսրությունում մի խմբագիր չկա՞` նրան բացատրի, որ գրավելն օկուպացնելն է, զավթելն է։ Որպես գրաված բառի բացատրություն Քոչարյանին կարող եք մի քանի օրինակ բերել։ Օրինակ` Հյուսիսային պողոտան ինքը կառուցել է զավթելով էնտեղի նախկին բնակիչների տարածքները, նախկին «Golden Palace» հյուրանոցը կառուցվեց «Հաղթանակ» զբոսայգու զավթված տարածքի հաշվին ու էդպես լիքը օրինակներ, որոնք հենց Քոչարյանի օրոք են եղել։ Իսկ Արցախում տարածքները ոչ թե գրավվել են, այլ ազատագրվել են:

Նորայր Նորիկյան, փաստաբան

Նորայր Նորիկյան, փաստաբան

Ռոբերտ Քոչարյանի այսօրվա հարցազրույցի բուն փաստը, հարցազրույցի բովանդակությունը, ասելիքի ենթատեքստը, քաղաքական հավակնություններն ու դրանց վերաբերյալ բացահայտ ակնարկներն ուղղակի հետևանք են դատաիրավական համակարգի անփառունակ գործունեության և այդ գործունեության նկատմամբ իշխանության դրսևորած լոյալ վարքագծով... Մարդիկ հարյուր հազարներով փողոց դուրս չեն եկել, Սերժ Սարգսյանին և նրա քաղաքական ռեժիմին իշխանությունից չեն հեռացրել, որ այսօր Ռոբերտ Քոչարյանը դառնա իշխանության այլընտրանք և հավակնի դառնալու «Կոնսենսուս մինուս մեկ» առանցքի ճարտարապետը: Լա՛վ, քանի՞ անգամ կարելի էր ասել, որ չէր կարելի թույլ տալ այս մարդուց քաղաքական հալածյալ սարքել և այնպիսի պատուհան ստեղծել, որ այսօր նրա խոսքը թեկուզ նվազ կշիռ ունենար քաղաքական դաշտում: Ամեն ինչ պետք է անել՝ թույլ չտալու համար, որ Նիկոլի իշխանության այլընտրանքը դառնան նրանք, ովքեր Հայաստանը հասցրել են այս վիճակին: Բայց այնպիսի զգացողություն է, որ որոշ մարդիկ չեն ուզում հավատալ, որ հատակին հայտնվում են առաստաղից... Սթափվե՛ք, տղե՛րք...

6744 | 0