Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 21 օգոստոսի, 2019 թ.

Քննարկումներ

Քննարկումներ Աբովյանի քաղաքապետի ընտրությունների շուրջ

երկուշաբթի, 10 հունիսի, 2019 թ.
Քննարկումներ Աբովյանի քաղաքապետի ընտրությունների շուրջ

Ինչպես արդեն հայտնել էինք, որ Աբովյանում քաղաքապետի ընտրություններում ձայների առավելությամբ հաղթել է գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը որի հիմնական մրցակիցը ՔՊ-ական Գրիգոր Գուլյանն էր։

Այս թեման մեկնաբանել են`

Հայկ Գրիգորյան, «Ազգային առաջընթաց» կուսակցության լրատվության ղեկավար

Հայկ Գրիգորյան, «Ազգային առաջընթաց» կուսակցության լրատվության ղեկավար

Ծառուկյանը համապատասխան քանակի լավ փող ա ծախսել, որ հաղթի, իհարկե, օգտվելով գործող օրենսդրական կարգավորումներից։ Բայց այստեղ էականն այն է, որ ժողովրդի իշխանությունը, որը տրվել էր Փաշինյանին, շատ արագ կարող է իր ձեռքից գնալ, իսկ այդ իշխանությունը Փաշինյանի անձնական գույքը չի կամ իր պապուց ստացած ժառանգությունը, որ ինքը ոնց ուզի մսխի։ Ժողովուրդը դա պետք է թույլ չտա։ Իսկ մենք ամենա առաջին օրից էինք ասում՝ Սահմանադրություն է պետք փոխել, որ հետագայում ով էլ գա իշխանության սերժառոբական ամենաթողություն չլինի։ Ով կարող է այսօր կանգնել ու երաշխավորել, որ չորս տարուց ԱԺ-ում «Իմ քայլն» է լինելու մեծամասնություն։ Բա որ մի ապազգային ուժ լավ գումար ծախսի ու գա իշխանության, Նիկոլը ոնց է պատասխան տալու: Իսկ որ գումարով դա չլիներ անել, պետք է Սահմանադրության ու Ընտրական օրենսգրքի փոփոխություն, պետք է կուսակցությունների մասին նոր օրենք, պետք է լրատվական դաշտի ու տեղական ինքնակառավարման ապակուսակցականացում։ Պետք է լյուստրացիա, պետք է անցումային արդարադատություն։ Էլ ինչ ձևով բացատրենք Փաշինյանին, որ ինքն այս քայլերը եթե չի անում, անուղղակի նախապատրաստում է ՀՀԿ, ԲՀԿ ու Դաշնակների վերադարձը 4 տարուց։ Դրանից ավելի ուժեղ հակահեղափոխական քայլ ես չեմ պատկերացնում։ Իսկ նախորդ խորհրդարանական ընտրություններից դեռ անցել է 7 ամիս։ Խելքի եկեք, սթափ նայեք իրականությանն ու ինքնավստահության դոզան քչացրեք։ Երկիրը լուրջ բարեփոխումների կարիք ունի։ Գիտակցեք, որ ձեր թիմը դա չի կարողանում անել, գիտակցեք, որ դա գիտակցելը թուլություն չի, գիտակցեք, որ կան հեղափոխական ուժեր, որ սրտացավ են ու պատրաստ են օգնել։ Եթե սա չարվի, ապա հետևանքների համար պատասխանատու է լինելու անձամբ Փաշինյանը, ու պատմության մեջ կմնա որպես ժողովրդի հեղափոխական ներուժը մսխած անձ։ Այսօր այդ ուղղությամբ առաջին նշանը ստացանք:

Էդմոն Մարուքյան, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար

Էդմոն Մարուքյան, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար

Դեռևս մենք ունենք հեղափոխություն-հակահեղափոխություն մոտեցումը: Այլևս ոչ մի քաղաքի ընտրություն պետք չէ կապել հեղափոխության հետ, որովհետև երբ կապում ենք, հետո ասում են՝ ահա, տեսաք, որ կրվեց հեղափոխությունը:

Դանիել Իոաննիսյան, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ

Դանիել Իոաննիսյան, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ

Աբովյանում ժողովրդավարությունը չի հաղթել: Աբովյանում ու բազում այլ քաղաքներում հին ընտրական համակարգն է հաղթում (տեխնիկապես՝ հաղթողը կարող է լինել տարբեր քաղաքական թիմերից): Այն համակարգը, որը չի խրախուսում գաղափարների ու ծրագրերի մրցակցությունը: Ժողովրդավարությունը տեխնիկապես քվեարկության չկեղծումը չի, ժողովրդավարությունն ավելի լայն հասկացողություն է և այն, ի հեճուկս բոլորիս, հաստատ չի հաղթել Աբովյանում (անկախ հաղթող թեկնածուի անունից): Այս խնդիրները խորանալու են այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանում չիրականացվի խորը ընտրական ռեֆորմը:

Գագիկ Ծառուկյան, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար

Գագիկ Ծառուկյան, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար

Ես չեմ մասնակցել քարոզարշավին: Պատկերացնո՞ւմ եք՝ եթե ես մասնակցեի՝ ինչ կլիներ... Կասկածո՞ւմ էիք դրանում, չեմ հասկանում: Քաղաքապետն աշխատող էր, իր գործն ապացուցած ու կարիք չկար, որ ես մասնակցեի քարոզարշավին... Հաղթել ա հեղափոխությունը, հաղթել ա աբովյանցին...

Էդուարդ Շարմազանով, ՀՀԿ խոսնակ

Էդուարդ Շարմազանով, ՀՀԿ խոսնակ

Ընտրություններն ապացուցեցին, որ ժողովուրդը Նիկոլից ոչ թե քայլերթ է սպասում, այլ կյանքի բարելավում, որը Նիկոլն անզոր է իրականացնել: Իսկ նոր իրողություն, իհարկե, կա, և դա Փաշինյանի մոգական քայլերթի անարդյունավետությունն է: Փաշինյանը նոր բան պետք է մտածի, հակառակ դեպքում՝ նա արագ տանուլ է տալու ամեն ինչ:

Անդրանիկ Թևանյան, «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն

Անդրանիկ Թևանյան, «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն

Աբովյանը մերժեց ստին: Եվ այսպես, աբովյանցիներն իրենց քաղաքացիական պարտքը կատարեցին։ Հուսով եմ, որ վաղը հրահանգ չի հնչի որպես «սև» հռչակել Աբովյանը և կոչ անել շրջափակել քաղաքը։ Թեև, դա չի էլ ստացվի։ Դատարանների շենքերը շրջափակելու մարդկային ռեսուրս չկար, էլ ուր մնաց, թե քաղաքը շրջափակելու ռեսուրս լինի։ Դե իսկ քաղաքն ասֆալտին պառկեցնել կամ ծաղկավոր «բաբչկա» կապել նույնպես չի ստացվի։ Մնում է համակերպվելը։ Ի դեպ, 88–ի շարժումն սկսվեց Աբովյան քաղաքից։ Սկզբում որպես էկոլոգիական, հետո՝ արդեն գիտեք։ Աբովյանի ընտրությունը կարելի էր էկոլոգիական համարել. քաղաքը մաքրվեց ստից:

Ռոմանոս Պետրոսյան, Կոտայքի մարզպետ

Ռոմանոս Պետրոսյան, Կոտայքի մարզպետ

Ծանոթ լինելով Աբովյանի քաղաքական մշակույթին՝ կարող եմ հայտարարել, որ աբովյանցին պարտվեց ու Վահագն Գևորգյանը չհաղթեց: Տղաներ, ձեր դուրը գալի՞ս է ձեր հաղթանակը, այն հաղթանակը, որ կերտել եք բակերում խորոված-քյաբաբ հյուրասիրելով: Քաղաքական նոր մշակույթ կրող քաղաքացին երեկ պարտվեց:

Հայկ Կոնջորյան, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր

Հայկ Կոնջորյան, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր

Երբ քո համար քաղաքը զոն ա, դու էլ՝ զոն նայող, օրինականությունը համարվում ա գործ տալ։ Հին Հայաստանի ուրվականը դեգերում է Աբովյանի փողոցներում:

Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ

Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ

Աբովյանում տեղի են ունեցել ընտրություններ և հաղթել է ժողովրդավարությունը, դա ամենակարևորն է: Հեղափոխությունը հենց դրա համար էլ արել ենք, որ տեղ-տեղ իշխանական կուսակցության թեկնածուներ հաղթեն, տեղ-տեղ էլ պարտվեն: Եվս մեկ անգամ այս ընտրություններով արձանագրվեց, որ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական երկիր է, որտեղ քաղաքացիներն իրավունք ունեն կատարել իրենց ընտրությունները, և իշխանությունը ոչ մի ապօրինի ռեսուրս չի կիրառում իր թեկնածուների հաղթանակին հասնելու համար: ՀՀ-ում հաստատված է ժողովրդի իշխանությունը:

Գուրգեն Ասատրյան, ՀԱԿ անդամ

Գուրգեն Ասատրյան, ՀԱԿ անդամ

Լավ արեցին. Դոդի Էդոն ի՞նչ գործ ուներ ազատության մեջ, որ մի հատ էլ խառնվեր ընտրապայքարին:

Արսեն Բաբայան, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ

Արսեն Բաբայան, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ

Այս ՏԻՄ ընտրություներում իշխանության ներկայացուցչի պարտությունը որպես ժողովրդավարության հաղթանակ կարող ենք գնահատել բոլորս: Դրանով կարող ենք գլուխ գովել` ես, քաղաքացիական հասարակությունը, իրավապաշտպանները, դիտորդները, անգամ ընդդիմությունը, բայց ոչ երբեք՝ իշխանությունը կամ դրա ներկայացուցիչը: Պատճառը շատ պարզ է. արդար ընտրությունների անցկացում ապահովելն իշխանության ուղիղ պարտականությունն է, և ոչ թե՝ բարի կամքի դրսևորումը: Ինչպես կասեր դասականը` դա լավ չի, դա նորմալ ա...


Հ.Գ. Երբ իշխանության ներկայացուցիչը փորձում է Աբովյանի հաղթող քաղաքապետին սևացնել քրեական գործերում նրա առնչությամբ, ապա պետք է հասկանա, որ այդպիսով քննադատության թիրախում հենց իշխանությունն է հայտնվում:

Մարիամ Փաշինյան, ՀՀ վարչապետի ավագ դուստր

Մարիամ Փաշինյան, ՀՀ վարչապետի ավագ դուստր

Աբովյան քաղաքում իշխող կուսակցության թեկնածուի չընտրվելը միանշանակ ցույց է տալիս պետության վճռականությունը` բացարձակ ժողովրդավարության հասնելու բարդ ու խոչըդոտներով լի ճանապարհին: Որոշ ֆեյսբուքյան «վերլուծաբաններ» շտապում են անհիմն հետևություններ անել նմանատիպ քաղաքական զարգացումներից հետո, առանց հաշվի առնելու, որ այսպիսի երևույթները չափազանց խորքային ազդեցություն են ունենալու, ու հանգեցնելու ազդեցիկ տեղական ու կառուցվածքային բարեփոխումների` հանուն ժողովրդավարության, ու որ ամենակարևորն է` այս բարեփոխումները լինելու են մնայում:

Կարեն Անտաշյան, բանաստեղծ

Կարեն Անտաշյան, բանաստեղծ

Աբովյանում ընտրության արդյունքները մի թեկնածուի հաղթանակ չի մյուսի հանդեպ, դա փաստացի գոյություն ունեցող հին Հայաստանի հաղթանակն ա տեսականորեն սահմանված նոր Հայաստանի հանդեպ։ Արդիականացման մեր սիրելի առաջնորդները սա պետք է ընդունեն և ձևակերպեն իբրև ստորացուցիչ պարտություն՝ հեղափոխական պոպուլիզմի և իրական կյանքի փաստացի առերեսման արդյունքում։

Ոսկան Սարգսյան, լրագրող

Ոսկան Սարգսյան, լրագրող

Եղավ այն, ինչ սպասելի էր. ՔՊ թեկնածուն Աբովյանի քաղաքապետ չընտրվեց։ Աբովյանն այն մեծ քաղա՞քն է, որի քաղաքապետի պաշտոնի համար Նիկոլ Փաշինյանը պետք է գործադրեր իր հեղինակությունը և դրական արդյունքի չհասներ։ Նման սխալներից հետո Նիկոլ Փաշինյանի վարկանիշն իջնում է:

Նիկոլայ Բաղդասարյան, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր

Նիկոլայ Բաղդասարյան, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր

Իմ գնահատականն Աբովյանում տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ.


Փաստ 1. Նիկոլ Փաշինյանը և իր թիմը հավատարիմ մնացին իրենց հռչակած սկզբունքներին և Հայաստանում ընտրությունները չկեղծվեցին՝ նույնիսկ իշխանության թեկնածուի պարտության դեպքում: Սա ընդունում են բոլոր քաղաքական ուժերը, ինչը նշանակում է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին և դա աներկբա է:


Փաստ 2. Աբովյան քաղաքում ձայների տարբերությունը կազմում էր մոտ 380: Սա նշանակում է, որ մարդկանց մոտ փոխվում է մտածելակերպը, հետևաբար՝ պայքարը դեռ նոր է սկսվում. մենք պետք է ապացուցենք, որ այլևս Աբովյան քաղաքում ապօրինի հողեր չեն վաճառվելու, չեն լինելու ապօրինի հատկացումներ, իսկ եթե նախկինում կատարվել են արարքներ, որոնց մեջ առկա է հանցակազմ, այդ անձինք կենթարկվեն քրեական պատասխանատվության և դրանում էլ ոչ ոք չի կասկածում:


Փաստ 3. Նախընտրական փուլում բացահայտվեցին Աբովյանի քաղաքապետարանի նախկինում թույլ տված ապօրինությունները, ինչի արդյունքում ապօրինություն թույլ տված անձինք, իրենց մտերիմները ձայնը տվեցին «տեր կանգնողներին»: Այս մեսիջն ուղարկեցին նախկին քաղաքապետի թիմակիցներն՝ ընտրության օրը: Ես համոզված եմ, եթե մեր թիմը հայտարարեր, որ ներելու է այդ ապօրինությունները, պատկերը լրիվ այլ կլիներ, սակայն մենք չգնացինք ամեն գնով հաղթանակ ձեռք բերելուն: Եթե այս արդյունքներն հայտնի լինեին, միևնույն է ես կասեի, որ այս ճանապարհը ճիշտ է, այն երկար է, բայց միակն է, քանի որ չի կարող այլ ճանապարհ լինել, որպեսզի մեր երեխաներն ապրեն ազատ, անկախ և ժողովրդավարական Հայատանում, ուստի կեցցե՜ Հայաստանը, կեցցե՜ իմ Աբովյանցին և կեցցե՜ն մեր երեխաները, որոնց համար մենք պարտավոր ենք հետայսու պահպանել բոլոր արժեքները, որոնք ձեռք ենք բերել հեղափոխության ժամանակ:

Մկրտիչ Իսրայելյան, լրագրող

Մկրտիչ Իսրայելյան, լրագրող

Հայաստանում միշտ էլ ՏԻՄ ընտրությունները յուրահատուկ են եղել։ Անկախ նրանից, թե որ ուժն է իշխանության ղեկին, ՏԻՄ ընտրություններում ավելի շատ անձի գործոնն է դեր խաղացել, քան քաղաքական ուժերի։ Էնպես որ, լուրջ դեմքով ՏԻՄ ընտրությունների արդյունքով իշխանության վարկանիշ չափող վերլուծականներ ու ստատուսներ գրելը, կամ դրանք կարդալը մի տեսակ անլուրջ զբաղմունք է:

| | |
4496 | 0
COMMENT.am