Խնդրում ենք սպասել...

Քննարկումներ

Հանրությունը քննարկում է Նարեկ Մալյանի հետ տեղի ունեցած միջադեպը

երկուշաբթի, 04 մարտի, 2019 թ.
Հանրությունը քննարկում է Նարեկ Մալյանի հետ տեղի ունեցած միջադեպը

Ինչպես արդեն հայտնել էինք, միջադեպ էր տեղի ունեցել հասարակական գործիչ, նախկին ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանի և «Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնության անդամների միջև:


Միջադեպը քննարկման թեմա է դարձել համացանցում:

Այս թեման մեկնաբանել են`

Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ

Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ

Հայաստանում բռնությամբ հարցեր լուծելու որևէ փորձ պետք է արժանանա կոշտ իրավական հակազդեցության: Բոլոր նրանք, ովքեր Նոր Հայաստանում գործում են բռնության, ստի, կեղծիքի տարածման տրամաբանությամբ՝ գործում են ընդդեմ Հայաստանի, ընդդեմ ժողովրդավարության, ընդդեմ ժողովրդի:

Իզաբելլա Աբգարյան, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ

Իզաբելլա Աբգարյան, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ

Հայաստանում պիտի անընդունելի ու ամոթալի լինի լայվով ծնող հայհոյելը, ատելության խոսք հնչեցնելը: Համացանցի համար խոսելն ու ակցիաներ անելը գնալով չարիք է դառնում, ոչ թե ազատ խոսքի դրսևորում ու քաղաքացիական արժեքների համար պայքար:

Նարեկ Սամսոնյան, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ հիմնադիր անդամ

Նարեկ Սամսոնյան, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ հիմնադիր անդամ

Տեղի է ունենում այն, ինչը վերածվում է քաոսի, և ինչը, վաղը, մյուս օրը, չի կարողանալու վերահսկել Նիկոլ Փաշինյանը: Այս փողոցային պատերազմն սկսելու է ավելի խորանալ և հասնելու է մեծ մասշտաբների, ունենալու ենք մեծ պրոբլեմներ:

Դավիթ Պետրոսյան, «Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնության ղեկավար

Դավիթ Պետրոսյան, «Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնության ղեկավար

Քաղաքային իշխանությունների համար աղբահանման գործընթացը Հայաստանում ամենալուրջ մարտահրավերներից է, իսկ Նարեկ Մալյանը հանդիսանում է այդ տեսակի մի հատ տարր, ում տեղն աղբամանն է: Իր տան մուտքի մոտ Նարեկ Մալյանին վերցրել ենք, շատ ծանր աղբ էր, ու ճանապարհով իրեն բերել ենք: Մենք իրեն մատով անգամ չենք կպել:

Դանիել Իոաննիսյան, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ

Դանիել Իոաննիսյան, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ

Աղբի տեղն աղբամանում է։ Բայց Գասպարյան Վովայի օգնականին աղբաման նետելը մեծ պատիվ կլիներ իր համար։ Ավելի լավ է՝ թող մասնագիտությամբ ՓՌշիկ այդ երիտասարդը հարկային մարմիններին պատմի, թե ո՞վ է իրեն ֆինանսավորում, և ապա ստացած եկամուտներից հարկերը մուծի:

Գրիգոր Երիցյան, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ

Գրիգոր Երիցյան, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ

Բռնությունը Նոր Հայաստանում տեղ չունի, ոչ մի հարց բռնությամբ չի լուծվել ու չի լուծվելու: Բայց երբ Նարեկ Մալյանը, ամիսներ առաջ, Սյունիքում համերգ էր կազմակերպում, գովերգում էր բռնարարներին, արդարացնում էր բռնությունը, երևի չէր էլ պատկերացնում, որ նույն հաջողությամբ մի պայծառ օր դառնալու է դրա զոհը և հայտնվելու է աղբամանում: Ինչքան էլ կարծում եմ, որ ճիշտ իր տեղում է հայտնվել, դեմ եմ այս մեթոդներին: ՀՀ բոլոր քաղաքացիները, անկախ իրենց քաղաքական հայացքներից, ունեն արժանապատիվ ապրելու իրավունք, անգամ եթե Մալյանի պես չգիտեն, թե դա ինչ է:

Վաղինակ Շուշանյան, քաղաքացիական ակտիվիստ

Վաղինակ Շուշանյան, քաղաքացիական ակտիվիստ

Էդ որ ինձ Հանրապետության փողոցում նույն մալյանի հովանավոր վովայի ու երանոսյանի ղրգած թուլեքը հարձակվան ու խուլիգանավարի ծեծին, էդ որ Վիլեն Գաբրիելյանի վրա ինձնից մի շաբաթ հետո էլի նույն թուլեքը հարձակվան ու ծեծեցին, էդ որ Առաքելյան Գոռին 150 դրամի վախտ գիշերը տուն գնալուց հարձակվան ու ծեծեցին հիշո՞ւմ ա էդ մալյանը՝ ի՞նչ էր գրում ինքը՝ «թե բա նախագահ ու վովա եք քրֆում ու չեք ուզում ծեծ էլ ուտե՞ք»:


Հ. Գ. Էդ հայվանին ասեք, որ խիարը միշտ էլ թարս բուսնում ա:

Դերենիկ Մալխասյան, քաղաքական մեկնաբան

Դերենիկ Մալխասյան, քաղաքական մեկնաբան

Հասարակության մեջ պետք է մերժել բռնությամբ խնդիրներ կարգավորելու մշակույթը։ Դա ոչ մի լավ տեղ չի տանելու։

Երվանդ Վարոսյան, փաստաբան

Երվանդ Վարոսյան, փաստաբան

Մալյանի ոճն ու գործողությունները շատ ժամանակ ընդունելի չեն, անգամ տհաճ են։ Բայց դա իր ոճն է ու իր գործողություններն են։ Հրապարակային գործող անձն ինքն է ընտրում գործիքակազմը, հասարակությունն էլ ընտրում է կամ հետևել նրա գործունեությանը (հիանալ, քննարկման առարկա դարձնել, քննադատել, վիրավորել, հիմա մոդայիկ դարձած` հայհոյել և այլն) կամ անտեսել նրան։ Հիմա տղե՛րք, վեր եք կացել գիշերով գնացել եք Մալյանենց տուն, որ ի՞նչ անեք։ Դեռ մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ քաղաքական կարճատեսության պատճառով չեք հասկանում, որ ձեր արածը լրիվ տեղավորվում է հենց իր` Մալյանի ծրագրում։ Ինչո՞ւ էիք գնացել` ահաբեկելո՞ւ, «ռազբիրատ» անելո՞ւ, ծեծելո՞ւ... Բա տղերք ջան, մոռացե՞լ եք արդեն, թե հեղափոխությունն ինչ նպատակով էր արվում, ինչի դեմ էր արվում, թե ձեր պատկերացմամբ իշխանության փոփոխության նպատակն այն է եղել, որ ինչ ուզեք անեք ու բոլորը ձեզ ծափահարեն, գլուխկոնծի տան։ Ախր դեռ մի տարի չի անցել, երբ դուք էիք քննադատում ու քննադատում, կարծում եք այն ժամանակ ոչ մեկի մտքով չէ՞ր անցնում գիշերով ձեր տներ գալ։ Եվ վերջապես` ինքը ձեզ հարվածում է հրապարակային դաշտում, բան ունեք հակադրելու` արեք դա նույն դաշտում, եթե մի կողմ թողնենք այն, որ գիշերով տան մոտ մարդուն դարանակալելն առաջին հերթին «չի կարելի», «քըխ» է, դա նաև նրա առաջ հրապարակային դաշտում ձեր պարտության վկայությունն է:

6161 | 0