Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 22 հուլիսի, 2019 թ.

Քննարկումներ

«Քուչեն» դուրս ա եկել արդեն քաղաք. համացանցը քննարկում է նորակոչիկներին տեղափոխող ավտոբուսի հետ կապված միջադեպը

չորեքշաբթի, 09 հունվարի, 2019 թ.

Ինչպես հայտնել էինք, դեպի հավաքակայան երթևեկող զորակոչիկների ավտոբուսը շրջափակվել էր քաղաքացիական մեքենաներով, մի խումբ երիտասարդներ լցվել էին ավտոբուս և քաշքշուք սկսել: Միջադեպը քննարկամ թեմա է դարձել համացանցում:

Այս թեման մեկնաբանել են`

Հակոբ Բադալյան, քաղաքական մեկնաբան

Մտածում եմ, եթե ՊՆ ավտոբուս չլիներ, այլ ասենք մի «շարքային» ավտոբուս, մեքենա, մոտոցիկլետ, հասարակության վերաբերմունքը ո՞նց էր լինելու: Հիմա նայում եմ, գերական ոնց որ թե էն ա, թե ո՞նց բանակի ավտոբուսը: Հասկանալի ա բանակի հանգամանքը, բայց ինձ թվում ա` խնդիրը խորքային ա ավելի: Էն, ինչ բանակի ավտոբուսի հետ ա եղել, լինում ա գրեթե ամեն օր, ու ոչ թե մենակ «քուչեքում»: «Քուչեն» դուրս ա եկել արդեն քաղաք, ազատ ու անկաշկանդ շրջում ա շատ-շատ տարիներ արդեն: Կարելի ա կանգնել կես ժամ որևէ բուհի մուտքի մոտ, «քուչեն» նորմ ա դարձել: Էն, որ դա տարիներ շարունակ նորմ ա դարձել, հիմա ասում ենք` ՊՆ ավտոբուսին չկպնեք: Այսինքն ենթագիտակցորեն կոմպրոմիս ա առաջարկվում, հա՞` ինչին ուզում եք կպեք, բայց ՊՆ ավտոբուսին չկպնեք:

Հովհաննես Ազոյան, դերասան

Այս տեսակը պիտի խիստ մերժվի մեր հասարակության կողմից... Սա պետության արժեքային համակարգի հարց է, եթե այս հարցն անտեսենք ու զբաղվենք, թե ում ինչ պաշտոն ու մեքենա են բաժանում, ապա մենք տանուլ կտանք հեղափոխությունը. այս տեսակի պահվածքը խուլիգանություն է, որը դարձել է չարիք ու պատուհաս մեր գլխին ու պետք է քրեորեն պատժվի... Այս տեսակին որպես զենք, օգտագործում էր նախկին իշխանությունը, որի դեմ պայքարում էինք ու մի կերպ հաղթեցինք, բայց չարիք-հիվանդությունը դեռ չի անհետացել... Ազդանշանում եմ...

Ստյոպա Սաֆարյան, քաղաքագետ

Փոքրիկ, կամերայից վախեցող, բայց դրանից էն կողմ առյուծ կտրած էս տեսակին պատժել է պետք՝ նախ փոխհատուցում դնելով սմբակներով ավտոբուսի դռանը հարվածելու, ապա զինակոչիկների ճանապարհը փակելու համար: Իսկ հետո ուղղիչ բացատրական աշխատանքներ, որ ոտքերը ոտքեր են, սմբակները՝ սմբակ:

Մկրտիչ Իսրայելյան, լրագրող

Լավ, հասկացանք` Ռազմական ոստիկանությունն ուղտի ականջում քնած է եղել, բայց էտ կողմերում գոնե «Սանիթեք»-ի ավտո չկա՞ր՝ զորակոչիկների ավտոբուսը կանգնացնողներին հավաքեր, տաներ...

Լևոն Բարսեղյան, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ

«Ոսկի ջահելություն»-ը, հավանաբար, տեղյակ չէր, որ այլևս համաներում չի լինելու...

Նարինե Ղալեչյան, լրագրող

Տարիներ շարունակ «տղաների» այս տեսակը հսկել է ընտրատեղամասերի մուտքը, տեղամասերի առջև կուտակումներ ստեղծել, նաև այս կերպ ընտրողների վրա հոգեբանական ճնշում գործադրելով: Տարիներ շարունակ այս տեսակը տեղամասերում խոչընդոտել է լրագրողների աշխատանքին ու հիմնականում անպատիժ է մնացել, որոշ դեպքերում՝ խրախուսվել: Այս տեսակից շատերը նաև գնում են բանակ ու գլխացավանք դառնում դաստիարակված զինվորի և սպայական անձնակազմի համար: Իհարկե, հեռու եմ այն կարծիքից, որ սպայական անձնակազը համատարած անթերի են, բայց նաև այս տեսակն է հետո սպա դառնում... Հեղափոխության առաջին օրերին նաև էս տեսակն էր մահակներով հարձակվում քաղաքացիների ավտոմեքենաների վրա: Իրենց «առյուծ» զգացող այս տեսակն արդեն օրենքի խստագույն հոդվածներով պետք է պատասխանատվության ենթարկվի ու վստահ եմ, որ դա կլինի: Եվ ուրեմն , ամեն ինչ սկսենք մեզնից, մեր բակից, մեր դպրոցներից ու մանկապարտեզներից...

Նորայր Նորիկյան, փաստաբան

Այս ամենաթողության ու խուլիգանության վերջը տվե՛ք: Այսպես բանակ չե՛ն ճանապարհում և այսպես հայրենիքի պաշտպան չե՛ն կրթում ու դաստիարակում... Ամո՛թ է...

Արծրուն Հովհաննիսյան, ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ

Զինակոչիկներին տեղափոխող ավտոբուսի հետ կապված միջադեպը դատապարտում ենք: Կատարվածը անթույլատրելի է: ՀՀ ՊՆ ՌՈ-ը համապատասխան նյութեր է նախապատրաստում:

| | |
4522 | 0
COMMENT.am