Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 16 հունվարի, 2019 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Քննարկումներ

«Արդարադատության նախարարության փոխարեն գրավատուն բացեք». արձագանքներ՝ Մանվել Գրիգորյանի ազատ արձակման մասին

շաբաթ, 22 դեկտեմբերի, 2018 թ.
«Արդարադատության նախարարության փոխարեն գրավատուն բացեք». արձագանքներ՝ Մանվել Գրիգորյանի ազատ արձակման մասին

Ինչպես արդեն հայտնել էինք, ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։ Էջմիածինցիները երեկվանից բողոքի ցույց են անցկացնում՝ պահանջելով կրկին կալանավորել Մ. Գրիգորյանին:

Այս թեման մեկնաբանել են`

Հակոբ Հակոբյան, ԱԺ նախկին պատգամավոր

Հակոբ Հակոբյան, ԱԺ նախկին պատգամավոր

Դեմ եմ, որ Մանվել Գրիգորյանը լինի ազատության մեջ: Ժողովուրդն ուզում ա դուրս շպրտի էդ մարդուն քաղաքից, որովհետև նրա գողացած տուշոնկաները, գործողությունները որևէ մեկը չի կարող մոռանալ: Քաղաքի կեսը խլել ա, մարդկանց տները ձեռներից առել ա, հողերը սեփականաշնորհել, վերցրել ա... Տարիներ շարունակ ձևացրել ա, թե հիվանդ ա, գումարներ ա խնդրել, վերցրել՝ բարձրաստիճան ղեկավարներից մինչև ցածր մարդիկ, իբր առողջությունը վերականգնելու համար: Նույնն անում էր իրա ծնունդներին՝ հրավիրում էր, որ ձեռներից մի բան տաներ:

Հայկ Մարտիրոսյան, քաղաքագետ

Հայկ Մարտիրոսյան, քաղաքագետ

Մեկուսարաններում, փաստորեն, մնում են միայն աղքատները: Բացի անարդար լինելուց սա նաև հակասոցիալական է և սոցիալական-խավային խտրականության դրսևորում: Քանի՞ ապտակ է դեռ գործադիրն ստանալու դատականից: Եվ ե՞րբ է այս օրինական ապօրինությունն ավարտվելու:

Լիզա Ճաղարյան, լրագրող

Լիզա Ճաղարյան, լրագրող

Էսքան գրառումներ կարդացի, և ոչ ո՛ք, ՈՉ Ո՛Ք Մանվելին ազատ արձակող դատավորին չի հայհոյում։ Հայհոյում են Նիկոլին։ Տիկնայք և պարոնայք, Մանվելին ազատ է արձակել դատավորը, ազգանունը Բալայան է, անունը՝ Դավիթ։ Հասցեատիրոջը շփոթել եք։ Հայհոյեք Դավիթ Կիմի Բալայանին։ Հաճույքով կմիանամ:

Հրանուշ Խառատյան, ազգագրագետ

Հրանուշ Խառատյան, ազգագրագետ

Հարց ունեմ՝ ըստ մեր բարոյականության կարո՞ղ է արդյոք գողը հերոս լինել, կամ՝ կարո՞ղ է հերոսը գող լինել: Մարդը սովորական գող է, հետո քաջաբար կռվում է, հետո կրկին սովորական գող է: Նա ՀԵՐՈ՞Ս է: Հերոսը լավ կռվելուց զատ բարոյական այլ չափանիշների խնդիր չունի՞: Կարո՞ղ է կին բռնաբարել, մարդկանց ապօրինի ունեզրկել, թշվառացնել, նվաստացնել, բայց մեկ է՝ ՀԵՐՈՍ լինել: Չեմ ուզում ասել, որ հերոսը հրեշտակ պետք է լինի, բայց օրինավոր, պարկեշտ մարդ պե՞տք է լինի, թե՞ կարող է չլինել: Հարցս բոլորովին հռետորկան չէ: Եվ հարցս բոլորովին իշխանության կողմից տրված կոչումի մասին չէ: Հարցս մեր հասարակության կողմից ընկալման մասին է: ՈՒզում եմ իսկապես հասկանալ՝ մեր հասարակական բարոյականությունը հերոսից սովորական պարկեշտության պահանջ ունի՞, թե՞ հաշտ է «հերոս»-ի անբարոյականության հետ: Այսօր քանի տեղ հանդիպեցի «հերոս Մանվել» արտահայտությանը: Հարց է առաջանում՝ մենք կարո՞ղ ենք սահմանել ռազմական այնպիսի պարգևներ, որոնք միայն ռազմական նվաճումներն են հատկանշում: Թե՞ հաշտվենք «հերոս»-ի անբարոյականության հետ...

Դիանա Գասպարյանին, Էջմիածնի քաղաքապետ

Դիանա Գասպարյանին, Էջմիածնի քաղաքապետ

Կարող եմ վստահ ասել, որ էս բողոքի ձայնը հասել է կառավարություն: Ես քաղաքացիների կողքին եմ՝ ինչ որոշում էլ կայացնեն: Ասացիք՝ ուզում եք դատավորը պատասխան տա, միգուցե ճիշտ է՝ այս ամենը տեղափոխել ա՞յլ վայր... Մանվել Գրիգորյանն Էջմիածնում գործոն չէ ու չի կարող այլևս ինչ-որ լծակներ բանեցնել:

Արմեն Մովսիսյան, երգիչ-երգահան

Արմեն Մովսիսյան, երգիչ-երգահան

Իմացա` Մանվելն ազատ զվռնում է... Էլի մեր դատարաններն` անաչառ...

Մկրտիչ Իսրայելյան, լրագրող

Մկրտիչ Իսրայելյան, լրագրող

Արդարադատության նախարարության փոխարեն մի հատ գրավատուն բացեք, պրծեք...

Ռուբեն Մեհրաբյան, քաղաքագետ

Ռուբեն Մեհրաբյան, քաղաքագետ

Հարցերը պետք է լուծել օրենքով։ Ճանապարհ փակելը չեմ աջակցում, բայց․․․ Էդ որ քսան տարի «շլամբավոն»-ով «սեփական փողոց» էր փակում էդ անասունը, իրա գյադա-գյուդով բոլորին ահ ու սարսափի մեջ էր պահում․․․ Ու հիմա` Նոր տարվան ընդառաջ, հետևիցդ գոռան՝ տուշոնկա կամ տռուսիկ․․․ Դատարան առայժմ չունենք, դատական համակարգը չի աշխատում։

Նորայր Նորիկյան, փաստաբան

Նորայր Նորիկյան, փաստաբան

Ինձ մոտ այնպիսի զգացողություն է, որ իրավապահ համակարգի որոշ շրջանակների կողմից միտումնավոր կերպով իրականացվում է սաբոտաժ՝ անվստահություն սերմանելով իրականացվող գործընթացների նկատմամբ: Դատախազության կողմից կա՞, արդյոք, որևէ հոդաբաշխ բացատրություն կամ հիմնավորված պատճառաբանություն, թե ո՞րն է պատճառը, որ քրեական գործերի վարույթն իրականացվում է ամիսներով ու տարիներով: Ձեր սրբազան իրավունքն է, մի՛ երկարացրեք նախաքննության ժամկետներն անհիմն կերպով երկարացնելու վերաբերյալ քննիչների կողմից բերված միջնորդությունները, դատավարական ճիշտ ու հստակ ցուցումներ տվեք վարույթն իրականացնող մարմիններին, Ձեր իրավասության սահմաններում հետևեք գործերի քննության ընթացքին, տեսնեմ ժողովուրդը դուրս կգա՞ փողոց՝ փորձելով Ձեր ու դատարանի փոխարեն որոշումներ կայացնել: Դուք չե՞ք հասկանում, որ Ձեր անգործության հետևանքով ստեղծում եք անարխիայի մթնոլորտ: Դուք գոնե պատկերացում ունե՞ք, որ Ձեր փոխարեն ժողովուրդն սկսի որոշել, թե ո՞վ է մեղավոր, ո՞վ է անմեղ, ո՞վ պետք է դատվի և ո՞վ դուրս գա բանտից...

Արմեն Դանիելյան, ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ

Արմեն Դանիելյան, ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ

Շուրջ երեսուն տարի Էջմիածին քաղաքում և հարակից բնակավայրերում ֆեոդալ կարգված վայ գեներալ մանվելը՝ ով մարդկանց մեջ սերմանել է վախ և ամենադաժան մեթոդներով ստորացրել, տեռորի ենթարկել նրանց, կրկին ազատության մեջ է... Այո՛, ես դեմ եմ, որ երկրի վարչապետը միջամտի դատարանների գործունեությանը, սա միանշանակ է, այլ կարծիք չի կարող լինել... Սակայն, ես վստահ եմ, որ մանվել գրիգորյանը քրեական հանցագործ է և ամբարտավան... Եվ որևէ մեկի մտքով չանցնի, թե ժողովրդից կողոպտածը հետ վերադարձնելով` կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից...

Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետի պաշտոնակատար

Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետի պաշտոնակատար

Ես հասկանում եմ մարդկանց դժգոհությունը: Անկեղծ ասած՝ ես չգիտեմ, թե դատարանը ինչ հիմնավորումներով է այդ որոշումը կայացրել, երբ հասանելի կլինի այդ որոշումը, կծանոթանամ, բայց կարծիք էլի չեմ հայտնի:

| | |
9230 | 1