Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 16 հունվարի, 2019 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Քննարկումներ

Հասարակությունը քննարկում է ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները

երկուշաբթի, 10 դեկտեմբերի, 2018 թ.
Հասարակությունը քննարկում է ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները

ՀՀ-ում ավարտվեցին Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները: ԿԸՀ-ն արտահերթ նիստում ամփոփեց նախնական արդյունքները.


«Իմ քայլը» դաշինք- 884849 ձայն կամ 70,44%


ԲՀԿ- 103837 ձայն կամ 8,27%


«Ազգային առաջընթաց» կուսակցություն- 4122 ձայն կամ 0,33%


«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն- 6460 ձայն կամ 0,51%


«Սասնա Ծռեր» կուսակցություն- 22868 ձայն կամ 1,82%


ՕԵԿ- 12390 ձայն կամ 0,99%


«Մենք» դաշինք- 25174 ձայն կամ 2%


ՀՅԴ- 48822 ձայն կամ 3,89%


«Լուսավոր Հայաստան» կուսակցություն- 80049 ձայն կամ 6,37%


ՀՀԿ- 59068 ձայն կամ 4,7%


«Քաղաքացու որոշում» կուսակցություն- 8533 ձայն կամ 0,68%:

Այս թեման մեկնաբանել են`

Հովսեփ Խուրշուդյան, «Ժառանգություն» կուսակցության անդամ

Հովսեփ Խուրշուդյան, «Ժառանգություն» կուսակցության անդամ

Չարի վերջը: Նոր ընտրական օրենսգիրքը սաբոտաժ անելով Հայաստանի քաղաքական համակարգին իրենց հերթական վնասը հասցրած քաղաքական ուժերը՝ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն ռեյտինգային համակարգով դուրս մնացին ԱԺ-ից:

Կարինե Հարությունյան, լրագրող

Կարինե Հարությունյան, լրագրող

Հեղափոխության ուժը հաղթում է: Բռնապետության ուժը փոխանակ գլխահակ հեռանալու, մասնակցեց ընտրություններին՝ առանց իրականության հետ հաշվի նստելու: Բոլորը չէ, որ կարող են ուժեղ լինել: ՀՀԿ-ն իր քայլով ապացուցեց, թե որքան սնանկ է: Ինքն իրեն ապացուցեց, քանի որ մենք գիտեինք այդ մասին: Շնորհավորում եմ հայ ժողովրդին այս պատմական պահի առիթով: Մենք քսանամյա մսաղացից դուրս եկանք մեր համառության շնորհիվ, մեր դիմացկունության, մեր աննկունության շնորհիվ: Սա մեր բոլորի մեծագույն ձեռքբերումն է՝ վերջին քսան տարում:

Լևոն Գալստյան, բնապահպան

Լևոն Գալստյան, բնապահպան

Շնորհավորենք «Իմ քայլ»-ի հաղթանակը, ինչը կանխատեսելի էր։ Շատ լավ է, որ մերժված ՀՀԿ-ն ու նրանց հետ կոալիցվողներից որոշները չեն անցնի ԱԺ։ Լավ չէ, որ անցել է նրանց հետ պարբերաբար կոալիցվողներից մեկը՝ ԲՀԿ-ն։ Լավ չէ, որ չեն անցել նոր, թարմ, գաղափարական ուժերը, բայց թե ոչինչ՝ հաջորդ անգամ։ Անցանք գործի...

Կառլեն Ասլանյան, լրագրող

Կառլեն Ասլանյան, լրագրող

Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի քսանամյա իշխանությունն ավարտված է. Հանրապետականը չհաղթահարեց անցողիկ շեմը` ստանալով 4.70% քվե: Խորհրդարան են մտնում` «Իմ քայլը» դաշինք - 70.43%
«Բարգավաճ Հայաստան» - 8.27%, «Լուսավոր Հայաստան» - 6.37%»:

Հրանուշ Խառատյան, ազգագրագետ

Հրանուշ Խառատյան, ազգագրագետ

Հնարավո՞ր է պատկերացնել, որ ընդամենը մեկուկես տարի առաջ 769.590 ձայն «շահած» կուսակցությունը մեկուկես տարի հետո «կկորցնի» 710.000 ընտրող: ՀՀԿ-ն երեկ ստացավ 59.059 ձայն, և սա իրականում մեր երկիրը համակարգային կոռուպցիայի վերածած և դրան գործնականում մասնակցած մարդկանց մոտավոր թիվն է: Մասնակցության տարբեր ձևերով՝ օրենսդրական, իրավական, տնտեսական, վարչական: Այս 59.059 մարդկանց այն նվազագույն թիվն է, որ մեկուկես տարի առաջ ընտրություններին ՀՀԿ-ի համար «խփեց» ընտրողների 769.590 թիվը: Նկարեց, կաշառեց, խաբեց, համոզեց, ճնշեց, լցոնեց, խոստացավ... և «խփեց»: Եվ այսօրվա ՀՀԿ-ն իրավացի է՝ իրենք քիչ չեն: Քիչ չեն որպես քանակ, որը պարարտ հնարավորությունների դեպքում կարող էր 13-ապատիկ թիվ խփել: Կարծում եմ երեկ ԱԺ անցած ԲՀԿ-ի փուչիկը, որն իր հերթին կորցրեց «իր ընտրողների» 325.000-ին, նույնպես պայթեց: Մեծ հաշվով կարելի է համարել, որ Հայաստանում Գագիկ Ծառուկյանին 103.824 մարդ երախտապարտ է, շնորհակալ է կամ ենթակա է: Ուշագրավ է, որ երկու-երեք տարի առաջ ՀՀԿ-ի «կլասիկ պատգամավորների» քաղաքական և մարդկային կոշտ ծաղրին ենթարկված Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ն երեկ ՀՀԿ-ի համեմատ համարյա կրկնակի քվեներ ստացավ:

Էդմոն Մարուքյան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ

Էդմոն Մարուքյան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ

Սարսափելի հակաքարոզչություն է անցկացվել մեր դեմ, որն իր ազդեցություննն ունեցել է, բայց ունենք այն, ինչ ունենք: Վստահ եմ, եթե կառավարության այն հիմնադրույթը, որ կապված էր բիզնեսի ու քաղաքականության հետ, իրացվեր այս 6 ամիսների ընթացքում, ԼՀԿ-ն միանշանակորեն կլիներ 2-րդ քաղաքկան միավորը: Միակ պատճառը, որ 2-րդը չենք, բիզնեսի ու քաղաքականության միաձուլված հիվանդ համակարգի արգասիքն է:

Վահագն Հովակիմյան, «Իմ քայլը» դաշինքի ավագանու անդամ

Վահագն Հովակիմյան, «Իմ քայլը» դաշինքի ավագանու անդամ

Եթե ՀՀԿ-ն չտապալեր ԸՕ փոփոխությունները, ապա, իջեցված նվազագույն շեմով կանցներ խորհրդարան: Յուրաքանչյուր ոք ինքն է կերտում իր ճակատագիրը:

Լևոն Բարսեղյան, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ

Լևոն Բարսեղյան, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ

Շնորհավոր... Ցավում եմ, որ կարգին քաղաքական ուժեր ու գործիչներ չանցան խորհրդարան: Բայց և սա բոլորիս հաղթանակն էր` ստի, կեղծիքի, ամբարտավանության, թալանի դեմ, հեղափոխության հերթական հաղթանակն էր անկախ այն հանգամանքից, թե ով մանդատ ստացավ, և ով չստացավ: Արտախորհրդարանական դարձող իսկական քաղաքական գործիչները պակաս անելիք չունեն, քան խորհրդարականականները. այսօր սկիզբ դրվեց իսկական խորհրդարանական հանրապետության, որ ահռելի զիբիլ ունի մաքրելու, կարգավորելու, շտկելու, ապաքինելու և զարգացնելու:

Մկրտիչ Իսրայելյան, լրագրող

Մկրտիչ Իսրայելյան, լրագրող

Ժողովուրդն ինչքան ուզեց էդքան խփեց ու խփեց` առանց բռնության, առանց կեղծիքի, առանց ստորության։

Էդուարդ Շարմազանով, ՀՀԿ անդամ

Էդուարդ Շարմազանով, ՀՀԿ անդամ

Ուզում եմ արձանագրել մի բան՝ ՀՀ անկախ պետականության պատմության մեջ այս ընտրություններն աննախադեպ էին ոչ միայն նրա համար, որ արտահերթ էին, այլ, որովհետև պետության ղեկավարն ամեն ինչ արեց հասարակության մի մասին սև անվանելու, ասֆալտին փռելու, անվանարկելու, ատելության, վախի մթնոլորտ տարածելու համար: Բայց նույնիսկ այս պայմաններում ՀՀ-ում գտնվեցին 60 հազար արժանապատիվ, մտահոգ, ազգային, քրիստոնեական արժեքներով ապրողներ, որոնք չընկրկեցին վախի, սպառնալիքի առջև՝ ձայն տալով ՀՀԿ-ին: Դեկտեմբերի 9-ը ՀՀԿ-ի ու մեր համակիրների վերածննդի օրն է, որովհետև դուք ոչ ասեցիք ատելությանը, թշնամանքին, սեփական հայրենիքում բաժանարար գծեր քաշելուն: 60 հազար քաղաքացին մեզ թև են տալիս՝ պայքարի նոր փուլ սկսելու. մեր պայքարը նոր է սկսվում:

Հայկ Մարտիրոսյան, քաղաքագետ

Հայկ Մարտիրոսյան, քաղաքագետ

ՀՀԿ-ի չանցնելը դեռևս չի նշանակում, թե իրենք մտադիր են այլևս չապականել դաշտը: Անելու են դա և անելու են առավել ինքնավստահորեն, որովհետև փաստորեն տասնյակ հազարավոր անձինք քվեարկել են իրենց օգտին:


Տարվա սկզբից սկսած ժողովուրդը մի երրորդ անգամ հեղափոխություն արեց` հազիվ դուրս թողնելով ՀՀԿ-ին: Անվերապահ մեծամասնություն ունենալով խորհրդարանում` հիմա արդեն ՔՊ-ն պարտավոր է, այլևս առանց ժողովրդի օգնության, աղբը մաքրել և վերակառուցում սկսել: Կրկին շնորհավորում եմ «Իմ Քայլ»-ի մասնակիցներին: Երկրի բնակչությունը նրանց հսկայական լեգիտիմություն տվեց և վստահություն ցուցաբերեց: Դա պատվավոր, բայց և ծանր բեռ է:

Նիկոլ Փաշինյան, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար

Նիկոլ Փաշինյան, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար

Հզո՛ր, հզո՛ր, հզո՛ր ժողովուրդ: Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ:

Արծրուն Պեպանյան, քաղաքական վերլուծաբան

Արծրուն Պեպանյան, քաղաքական վերլուծաբան

Փաշինյանն ուրախանալու փոխարեն պիտի մտահոգվի. նա յոթ ամսում կորցրեց ընտրողների մոտ 30%-ին: Եթե մնա քաղաքական մտածումների առկա տիրույթում, ապա գարնանը կկորցնի էլի մի այդքան: Մեկ տարի հետո- էլի այդքան, ու կսկսվեն նրա հրաժարականը պահանջով ցույցերը: Բայց նա ունի ԼՏՊ-ի ճակատագրից խուսափելու շանս...

| | |
3455 | 1