Հանրությունը քննարկում է 71 միլիոն արժեցող տոնածառը
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, նախորդ հանգստյան օրերին Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում սկսվել էին տոնածառի տեղադրման աշխատանքները: Տոնածառի համար անհրաժեշտ գումարը հատկացվել է համայնքային բյուջեից՝ մոտ 71 միլիոն դրամ (կամ մոտ 146 հազար դոլար): Այս թիվը դժգոհությունների ու բողոքի ալիք է բարձրացրել համացանցում: |
Ստյոպա Սաֆարյան, քաղաքագետ
Որպեսզի տարբեր քննարկումներում նույն բանը չկրկնեմ, պատասխանեմ մի տեղ ու մեկ անգամ` |
Աշոտ Ասատրյան, ռազմական վերլուծաբան
Խոսքս հիշեք` հենց ժողովուրդն սկսի բողոքել հրապարակի նոր տոնածառից, պարզվելու ա, որ Տարոնն ա պատվիրել էտ տոնածառը: |
Հակոբ Բադալյան, քաղաքական մեկնաբան
Տոնածառի համար 71 միլիոնը մի քիչ շատ ա, կարծում եմ` 70 միլիոնը լրիվ բավարար կլիներ... |
Զոհրապ Եգանյան, ֆեյսբուքյան օգտատեր
Երևանի տոնածառի պատմության մեջ կարևորը տոնածառը չէ. սա մեկ անգամ ևս վկայում է Երևանի ու մարզերի միջև գոյություն ունեցող խորը անջրպետի մասին։ Մարզերում կյանքը մեռնում է, փող չկա, ՏԻՄ բյուջեն բավարարում է միայն աշխատավարձերի ու մանր ծախսերի համար, իսկ Երևանը շատ֊շատ մեծ բյուջե ունի, որտեղ 150հզ-ը փող չի։ Իրականությունը սա է, իսկ եթե ունի փող, կարող է առնել... Ձուկը գլխից է էն բանից եղած... |
Արմեն Մովսիսյան, երգիչ-երգահան
Նոր տարվա տոնածառի համար 150-200 հազար դոլար ծախսելը շատ է։ Աղքատ երկրի համար` քննադատելի շատ։ |
Իզաբելլա Աբգարյան, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ
1) Տոնածառի փողի համար հատուկ խնայվել ա Էրեբունի֊Երևան տոնակատարությունից և այդ ֆոնդից ա վճարվել: 2) ԱՐՀԵՍՏԱԿԱՆ տոնածառը, որը մեզ մի քանի տարի կծառայի, չի կարելի համեմատել ամեն տարի կտրվող բնականների հետ: Ու, ի դեպ, այն նույն՝ ձեր աչքը մազոլ արած տոնածառի վրա, ԱՄԵՆ ՏԱՐԻ միլիոններ են ծախսվել: 3) Հին տոնածառ ՉԿԱ, որ պահեինք ու նորից զարդարեինք: Եղևնիները, որոնցով հավաքում էին, ԱՄԵՄ ՏԱՐԻ էին առնում: Իսկ երկաթյա մասերը, որոնց վրա հավաքում էին, պիտանի չէին ու վտանգավոր: 4) Ճիշտ էին անում նրանք, որ 150 000$ լափում ու իրենց ավտո էին առնում: |
Բաբկեն Պիպոյան, «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ
Պետական բյուջեն կավելանա 14մլն դրամով: Այս գումարը կգրոյանա տոնածառի ձեռքբերման արդյունքում` ԱԱՀ: |
Ռուբեն Մելիքյան, Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան
Ինձ թվում է՝ թանկ տոնածառ գնելու համար քաղաքապետ Մարությանին ուղղված քննադատության ուղիղ 82%-ը բացարձակ անարդար է։ Դուք եք քվե տվել նրան ու իր թիմին, դուք եք լիազորել տնօրինելու Երևանի բյուջեն, նա էլ տնօրինել է։ Ի՞նչ կա որ։ |
Լևոն Բարսեղյան, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ
Իսկ չի կարելի՞ տոնածառերի տուրիզմ կազմակերպել։ Երևի սխալ հասկացաք։ Նկատի ունեմ տարբեր քաղաքների տոնածառերն ամեն տարի այլ քաղաք տանել և այդպես շարունակ։ Ոչ թե աստղաբաշխական փողեր ծախսել։ |
Ոսկան Սարգսյան, լրագրող
Նախկինում գրել էի, որ Հայկ Մարությանը Երևանի քաղաքապետի լավագույն թեկնածու չէ, sակայն Երևանի բնակիչների 82%-ը ձայն տվեց Մարությանի գլխավորած ցանկին: Այսօր Երևանում հարյուրավոր չլուծված հարցեր կան, 73 միլիոն դրամանոց տոնածառ ունենալու պատասխանատվությունը ոչ միայն Կարգին Հայկոյի, այլ նաև այդ 82%-ի վրա է: |