Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  կիրակի, 16 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Telegram - t.me/mamul_am

Քննարկումներ

Հանրությունը քննարկում է 71 միլիոն արժեցող տոնածառը

երեքշաբթի, 04 դեկտեմբերի, 2018 թ.
Հանրությունը քննարկում է 71 միլիոն արժեցող տոնածառը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, նախորդ հանգստյան օրերին Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում սկսվել էին տոնածառի տեղադրման աշխատանքները: Տոնածառի համար անհրաժեշտ գումարը հատկացվել է համայնքային բյուջեից՝ մոտ 71 միլիոն դրամ (կամ մոտ 146 հազար դոլար): Այս թիվը դժգոհությունների ու բողոքի ալիք է բարձրացրել համացանցում:

Այս թեման մեկնաբանել են`

Ստյոպա Սաֆարյան, քաղաքագետ

Ստյոպա Սաֆարյան, քաղաքագետ

Որպեսզի տարբեր քննարկումներում նույն բանը չկրկնեմ, պատասխանեմ մի տեղ ու մեկ անգամ`
1. Տոնածառն ամեն տարի 20-30 օրվա համար է, ու, իրոք, տեղին է քննարկել՝ դրա համար 71 միլիոն դրամն ամենաիմաստավորված ծախսն է, թե ոչ:
2. Իմ կարծիքով՝ ոչ. եթե հարցը աչք հոգնացնելն է, ապա այս տոնածառից էլ ենք հոգնած լինելու հաջորդ տարի, այն մյուս տարի, որովհետև այն մեկ անգամ արդեն տեսած ենք լինելու:
3. Դեռ ոնց որ թե չենք գիտակցում, որ Հայաստանը շարունակում է մարդաթափվել. այս տարի Տավուշի ու Լոռու մարզերում մահերը գերազանցել են ծնունդներին: Դեռ չենք հասկանում, որ տարիներ անց ժողովրդագրական աղետը ձնագնդիկի էֆեկտ է ունենալու, ու դրա կանգնացնելը շատ ավելի թանկ ծախս է ենթադրելու` քան 71 միլիոնը: Զվաթնոց օդանավակայանից ու Բագրատաշեն-Բավրա անցակետերից ավելի լավ է հեռացող մի քանի տասնյակ ընտանիքների ետ պահենք, որ Հայաստանում մնան: Ավելի լավ չէ՞:
4. Կասեք՝ դա Երևանի բյուջեն է, հո մարզերի վրա չի ծախսվելու: Էդ դեպքում էդ Հայաստանի համաչափ զարգացման քաղաքականության մասին խոսելն ի՞նչ թիթիզություն է...

Աշոտ Ասատրյան, ռազմական վերլուծաբան

Աշոտ Ասատրյան, ռազմական վերլուծաբան

Խոսքս հիշեք` հենց ժողովուրդն սկսի բողոքել հրապարակի նոր տոնածառից, պարզվելու ա, որ Տարոնն ա պատվիրել էտ տոնածառը:

Հակոբ Բադալյան, քաղաքական մեկնաբան

Հակոբ Բադալյան, քաղաքական մեկնաբան

Տոնածառի համար 71 միլիոնը մի քիչ շատ ա, կարծում եմ` 70 միլիոնը լրիվ բավարար կլիներ...

Զոհրապ Եգանյան, ֆեյսբուքյան օգտատեր

Զոհրապ Եգանյան, ֆեյսբուքյան օգտատեր

Երևանի տոնածառի պատմության մեջ կարևորը տոնածառը չէ. սա մեկ անգամ ևս վկայում է Երևանի ու մարզերի միջև գոյություն ունեցող խորը անջրպետի մասին։ Մարզերում կյանքը մեռնում է, փող չկա, ՏԻՄ բյուջեն բավարարում է միայն աշխատավարձերի ու մանր ծախսերի համար, իսկ Երևանը շատ֊շատ մեծ բյուջե ունի, որտեղ 150հզ-ը փող չի։ Իրականությունը սա է, իսկ եթե ունի փող, կարող է առնել... Ձուկը գլխից է էն բանից եղած...

Արմեն Մովսիսյան, երգիչ-երգահան

Արմեն Մովսիսյան, երգիչ-երգահան

Նոր տարվա տոնածառի համար 150-200 հազար դոլար ծախսելը շատ է։ Աղքատ երկրի համար` քննադատելի շատ։

Իզաբելլա Աբգարյան, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ

Իզաբելլա Աբգարյան, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ

1) Տոնածառի փողի համար հատուկ խնայվել ա Էրեբունի֊Երևան տոնակատարությունից և այդ ֆոնդից ա վճարվել:


2) ԱՐՀԵՍՏԱԿԱՆ տոնածառը, որը մեզ մի քանի տարի կծառայի, չի կարելի համեմատել ամեն տարի կտրվող բնականների հետ: Ու, ի դեպ, այն նույն՝ ձեր աչքը մազոլ արած տոնածառի վրա, ԱՄԵՆ ՏԱՐԻ միլիոններ են ծախսվել:


3) Հին տոնածառ ՉԿԱ, որ պահեինք ու նորից զարդարեինք: Եղևնիները, որոնցով հավաքում էին, ԱՄԵՄ ՏԱՐԻ էին առնում: Իսկ երկաթյա մասերը, որոնց վրա հավաքում էին, պիտանի չէին ու վտանգավոր:


4) Ճիշտ էին անում նրանք, որ 150 000$ լափում ու իրենց ավտո էին առնում:

Բաբկեն Պիպոյան, «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ

Բաբկեն Պիպոյան, «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ

Պետական բյուջեն կավելանա 14մլն դրամով: Այս գումարը կգրոյանա տոնածառի ձեռքբերման արդյունքում` ԱԱՀ:
Հ.Գ. Բայց մեզ իրոք տոնածառ պետք էր. շատ հին էր, հասցրել էր ձանձրացնել: Լույսերը վառելն ուրախություն բերելու փոխարեն` «էլի՞ նույնը» բացականչությունն էր բերում:

Ռուբեն Մելիքյան, Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան

Ռուբեն Մելիքյան, Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան

Ինձ թվում է՝ թանկ տոնածառ գնելու համար քաղաքապետ Մարությանին ուղղված քննադատության ուղիղ 82%-ը բացարձակ անարդար է։ Դուք եք քվե տվել նրան ու իր թիմին, դուք եք լիազորել տնօրինելու Երևանի բյուջեն, նա էլ տնօրինել է։ Ի՞նչ կա որ։

Լևոն Բարսեղյան, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ

Լևոն Բարսեղյան, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ

Իսկ չի կարելի՞ տոնածառերի տուրիզմ կազմակերպել։ Երևի սխալ հասկացաք։ Նկատի ունեմ տարբեր քաղաքների տոնածառերն ամեն տարի այլ քաղաք տանել և այդպես շարունակ։ Ոչ թե աստղաբաշխական փողեր ծախսել։

Ոսկան Սարգսյան, լրագրող

Ոսկան Սարգսյան, լրագրող

Նախկինում գրել էի, որ Հայկ Մարությանը Երևանի քաղաքապետի լավագույն թեկնածու չէ, sակայն Երևանի բնակիչների 82%-ը ձայն տվեց Մարությանի գլխավորած ցանկին: Այսօր Երևանում հարյուրավոր չլուծված հարցեր կան, 73 միլիոն դրամանոց տոնածառ ունենալու պատասխանատվությունը ոչ միայն Կարգին Հայկոյի, այլ նաև այդ 82%-ի վրա է:

| | |
1701 | 0
Ideal համակարգ