Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 21 մայիսի, 2019 թ.

Քննարկումներ

«Մարդ ինչքա՞ն պիտի ինքնագնահատականը կորցնի, որ նման խոստովանություն անի». համացանցը քննարկում է Արմեն Աշոտյանի ելույթը

չորեքշաբթի, 14 նոյեմբերի, 2018 թ.

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը, ԱԺ նիստի ժամանակ անդրադառնալով առաջիկա ընտրություններին ՀՀԿ-ի մասնակցության վերաբերյալ փոխվարչապետերի հարցազրույցներին, ասել էր. «Մեկն ասում է՝ մրցակիցներ չունենք, ՀՀԿ-ն մեզ մրցակից չէ, մյուսն ասում է՝ մենք արդեն հաղթել ենք: Տղերք, մի եղեք այդքան ինքնավստահ, որովհետև կործանումը սկսում է մեծամտությունից: Ախր եթե գլուխ եք գովում Նիկոլի շուքի, ստվերի տակ, հիշեք՝ եթե ձեր նախընտրական եռյակի 1-ին տեղում լինի Նիկոլի ուսապարկը, 2-րդ տեղում՝ Նիկոլի «դուխով» կեպկեն, 3-րդ տեղում՝ Նիկոլի հազը, դուք մեկ ա 80% ձայն եք հավաքելու: Իսկ եթե ռեյտինգայինով, այնտեղ որտեղ ես եմ դնում, դնի ոչ թե կոնկրետ անձ, այլ Նիկոլի սելֆիի ձողիկը, էլի 1-ին տեղն է գրավելու: Էս նիկոլամանիայի պտուղներից քաղեք, բայց մի թափահարեք: Դուք ունեք գուցե լումա, բայց ոչ այնքան, որ քաղաքական այդ ժառանգությունը վերագրեք ձեզ»:


Պատգամավորի ելույթը քննարկման թեմա է դարձել համացանցում:

| | |
10380 | 6
COMMENT.am