«Մարդ ինչքա՞ն պիտի ինքնագնահատականը կորցնի, որ նման խոստովանություն անի». համացանցը քննարկում է Արմեն Աշոտյանի ելույթը
![]() ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը, ԱԺ նիստի ժամանակ անդրադառնալով առաջիկա ընտրություններին ՀՀԿ-ի մասնակցության վերաբերյալ փոխվարչապետերի հարցազրույցներին, ասել էր. «Մեկն ասում է՝ մրցակիցներ չունենք, ՀՀԿ-ն մեզ մրցակից չէ, մյուսն ասում է՝ մենք արդեն հաղթել ենք: Տղերք, մի եղեք այդքան ինքնավստահ, որովհետև կործանումը սկսում է մեծամտությունից: Ախր եթե գլուխ եք գովում Նիկոլի շուքի, ստվերի տակ, հիշեք՝ եթե ձեր նախընտրական եռյակի 1-ին տեղում լինի Նիկոլի ուսապարկը, 2-րդ տեղում՝ Նիկոլի «դուխով» կեպկեն, 3-րդ տեղում՝ Նիկոլի հազը, դուք մեկ ա 80% ձայն եք հավաքելու: Իսկ եթե ռեյտինգայինով, այնտեղ որտեղ ես եմ դնում, դնի ոչ թե կոնկրետ անձ, այլ Նիկոլի սելֆիի ձողիկը, էլի 1-ին տեղն է գրավելու: Էս նիկոլամանիայի պտուղներից քաղեք, բայց մի թափահարեք: Դուք ունեք գուցե լումա, բայց ոչ այնքան, որ քաղաքական այդ ժառանգությունը վերագրեք ձեզ»: Պատգամավորի ելույթը քննարկման թեմա է դարձել համացանցում: |
Մկրտիչ Իսրայելյան, լրագրող
![]() Փաստորեն հանրապետականները պաշտոնապես ընդունեցին, որ ուսապարկն ու սելֆիի ձողն իրենցից ավելի շատ հեղինակություն ունեն: |
Արմեն Դուլյան, լրագրող
![]() Ինչպես ենք առաջադիմել... Մի ժամանակ ասում էինք՝ պոլի փեդ լինի, մենակ թե ՀՀՇ լինի... Հիմա արդեն ասում ենք՝ սելֆիի ձող լինի, մենակ թե նիկոլական լինի... Պրոգրես... |
Արամ Կարապետյան, «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ
![]() Եթե որևէ քաղաքական գործչի սելֆիի փայտիկն ավելի շատ ձայն կարող է հավաքել, քան ուրիշ քաղաքական գործիչը, իր ծրագրերով, գաղափարներով, փոփոխության ուղիներով, ապա այդ «ընտրությանը», ավելի ճիշտ՝ միջոցառմանը մասնակցելու...ԻՄԱԱՏԸ... |
Լևոն Գալստյան, բնապահպան
![]() Ո՞նց ՖԲ-ին խնդրենք, որ լրացուցիչ ֆունկցիա ավելացնի մեր համար՝ սեղմում ես դրա վրա ու էլ չես տեսնում ՀՀԿ-ի և իր արբանյակների դեմքերն ու բարբաջանքները։ |
Արիս Վաղարշակյան, լրագրող
![]() Թե բա` Նիկոլի սելֆիի ձողիկն էլ մեզ կհաղթի: Մարդ ինչքա՞ն պտի ինքնագնահատականը կորցնի, որ նման խոստովանություն անի, կամ ինչքա՞ն հանցագործ թիմի ներկայացուցիչ պտի լինի, որ մտածի, թե հասարակությունը, միևնույն է, կընտրի ձողին: Կամ ինչքա՞ն չկայացած քաղաքական գործիչ պտի լինի, որ չկարողանա համոզել, թե ինքը ձողից պիտանի է: Բայց էս խոստովանությունն ունի նաև սկիզբ. Նիկոլը ուժեղ ա, թիմը՝ ոչ մի բանի պիտանի: Նիկոլը որքան էլ ուժեղ լինի, մտավոր և կամային բարձր հատկանիշներով օժտված, չէր կարող միայնակ անել այն, ինչ եղավ: Իհարկե, թիմում կան ուժեղներ և թույլեր, անգամ, քարուքանդ եղածներ, բայց մի՛ երևակայեք, թե, իբր, դուք քաղաքական գործիչներ եք: Մի՛ մոռացեք, որ մեծացել եք նախաճաշին ընտրակաշառք բաժանելով, լանչին՝ վարչական լծակ օգտագործելով, իսկ ընթրիքին՝ թվանկարչության պարտադիր դոզան ստանալով: |