Խնդրում ենք սպասել...

Քննարկումներ

«Պրծանք ռոբասերժիկական բանդայի ԱԺ-ից». հանրությունը քննարկում է ԱԺ-ի արձակումը

հինգշաբթի, 01 նոյեմբերի, 2018 թ.

Ձայների 0 կողմ, 0 դեմ, 13 ձեռնպահ հարաբերակցությամբ Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ ևս չընտրվեց ՀՀ վարչապետ:


Տեղեկացնենք, որ 2-րդ ընտրությանը վարչապետ չընտրվելու դեպքում Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով, որի վերաբերյալ Հանրապետության նախագահն ընդունում է հրամանագիր՝ Ազգային ժողովն արձակելու և արտահերթ ընտրություն նշանակելու մասին:

Այս թեման մեկնաբանել են`

Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետի պաշտոնակատար

Ազգային ժողովն արձակված է իրավունքի ուժով: Շնորհավորում եմ:

Դավիթ Սանասարյան, Պետական վերահսկողական ծառայության պետ

Ահա և վերջ. «խորհրդարանն առանց ՀՀԿ-ի» օպերացիան հաջողությամբ հասավ տրամաբանական եզրակետին։


Շնորհավորում եմ բոլորիս:

Գագիկ Սուրենյան, ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ

Սառն օդի լճացումն ԱԺ-ում ցրվեց իրավունքի ուժով:

Արեն Մկրտչյան, վարչապետի օգնական

Ազգային ժողովն արձակված է օրենքի ուժով։ Ժողովրդի իշխանությունն այլևս չունի այլընտրանք։

Լիզա Ճաղարյան, լրագրող

Պրծանք ռոբասերժիկական բանդայի ԱԺ-ից։ Կենա՛ցդ, ՀՀ քաղաքացի։

Պարույր Հայրիկյան, Ազգային ինքնորոշում միավորման նախագահ

Թե պայմանավորված ներկայացում էր, գերազանց խաղացին, իսկ եթե այդպէս չէր՝ ինչքա՜ն խեղճ են ու անմակարդակ։

Ռուբեն Մեհրաբյան, քաղաքագետ

Հայաստանն այսօր իր վրայից մի մեծ թթվի քար թոթափեց...

Լևոն Բարսեղյան, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ

Եվս մեկ կեղծիք վերացվեց: Սերժիկի ետևից գնաց նաև իր կեղծուպատիր սահմանադրութամբ և չընտրություններով ձևավորված Ազգային ժողովը: Այլևս վզերիս նստած տգետների, մորթապաշտների, ցինիկների, ձրիակերների, թալանչիների, կեղծավորների, սերժահպատակների և զավթարարների այդ գումարտակը չենք տեսնելու որպես օրենսդիր: Պատշաճորեն ամեն ինչ պիտի անենք նման խայտառակություն Հայաստանում այլևս չունենալու համար: Մեր երկիրն արժանի չէր նման զրկանքների, եթե արժանի էլ էր, ապա շատ թանկ արժեցավ էս պատիժը: Պատրաստվեք կարգին խորհրդարան ընտրելու, այն պիտի լինի ժողովրդից, կառավարվի ժողովրդով և ծառայի ժողովրդին: Կասկածամիտները կհարցնեն՝ ինչ է ժողովուրդը: Ասեմ` նրանք, որ կարեցան իշխանությունը մաքրել զավթարարներից, հիմա կոնցլագերը մարդկանց գլուխներից և երկիրը ժանգից մաքրելու ժամանակն է: Կգա ժամանակ, երբ շատերը նախանձելու են մեզ, որ մենք տեսել ենք այս օրը: Շնորհավոր ժողովուրդ:

9810 | 1