Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  կիրակի, 18 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Telegram - t.me/mamul_am

Քննարկումներ

«Էս անսպասելի գունափոխությունը շատ կասկածելի է թվում». հանրությունը քննարկում է Գևորգ Կոստանյանի հայտարարությունը

երկուշաբթի, 08 հոկտեմբերի, 2018 թ.
«Էս անսպասելի գունափոխությունը շատ կասկածելի է թվում». հանրությունը քննարկում է Գևորգ Կոստանյանի հայտարարությունը

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանի՝ Նիկոլ Փաշինյանին աջակցող հայտարարությունը քննարկումների թեմա է դարձել մամուլում ու համացանցում: «Նիկոլ Փաշինյանն ազնիվ է իր նպատակների, ցանկությունների մեջ, ինձ համար սա չափազանց կարևոր նշանակություն ունի: Նա ազնիվ է նաև իր քաղաքական ուղղվածության մեջ, որն ինձ համար ընդունելի է, այլ հարց է՝ ինչ չափով է իրականացվում: Եթե ես գտնում եմ, որ և նպատակների, և գործողությունների հաջորդականության մեջ կա էդ ազնվությունն ու դա արվում է ի բարօրություն երկրի, ապա ես միշտ կկանգնեմ իր կողքին ցանկացած պահի»,- «Ազատության» եթերում ասել էր Գևորգ Կոստանյանը: Նրա խոսքով՝ եթե իշխանությունը ձախողեց, ձախողում է երկիրը, հետևաբար ցանկացած ողջամիտ մարդ պետք է աջակցի այսօրվա կառավարությանը, այլ ոչ՝ խոչընդոտի:


Նշենք, որ այսօր հայտարարություն էր տարածել նաև ՀՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Արման Սահակյանը, տեղեկացնելով, որ կողմ է դեկտեմբերին ընտրությունների անցկացմանը:

Այս թեման մեկնաբանել են`

Արմեն Վարդանյան, իրանագետ

Արմեն Վարդանյան, իրանագետ

Բա, բա... Մի քանի ամիս առաջ Սերժին անփոխարինելի համարող ՀՀԿ-ականները հիմա էլ մեկը մյուսի հետևից Նիկոլին են անփոխարինելի համարում...

Արթուր Հայրապետյան, լրագրող

Արթուր Հայրապետյան, լրագրող

Տերդ մեռնի առնետներ։ Քաղաքական կատեգորիա՝ խորտակվող նավից թռնողները։

Դերենիկ Մալխասյան, քաղաքական մեկնաբան

Դերենիկ Մալխասյան, քաղաքական մեկնաբան

ՀՀ գլխավոր դատախազ վախտերը Գևորգ Կոստանյանը նաև տղամարդու խոսք էր տալիս դիմել ՌԴ գլխավոր դատախազին՝ վեց գյումրեցիներին սպանելու համար մեղադրվող Վալերի Պերմյակովին ՀՀ արդարադատությանը հանձնելու խնդրանքով։
Դիմե՞ց...

Լևոն Պաչաջյան, ֆուտբոլիստ

Լևոն Պաչաջյան, ֆուտբոլիստ

Դաժե Իբրահիմովիչը սենց արագությամբ ակումբ չի փոխել, ոնց որոշ քաղաքական գործիչներ կփոխեն քաղաքական կողմնորոշումը։


Բայց դուխով, մենք ձեզ քաջերելում և աջակցում ենք:

Համլետ Պետրոսյան, հնագետ, պատմաբան

Համլետ Պետրոսյան, հնագետ, պատմաբան

Չեմ հավատում այն մարդկանց, ովքեր երեկ մի բան էին ասում և անում, և այսօր` մի այլ բան: Մարդկանց, ովքեր եղեգնի պես օրորվում են, փափկակենցաղի պես ծավալվում, քամելեոնի պես գունափոխվում: Նաև չեմ հավատում ամեն ուղղությամբ հոխորտացողներին, ամեն գոռացողի ձայնակցողին, ամեն բողոքողին իր զայրույթը խառնողին:
Բայց հավատում եմ, որ ինձ նման չհավատացողները հազարներ ու հազարներ են: Հարգանքս ձեզ:

Լիզա Ճաղարյան, լրագրող

Լիզա Ճաղարյան, լրագրող

Ես «դարի դավադրություն» պեղելու սիրահար չեմ եղել երբեք, բայց հոկտեմբերի 2-ի հիստերիկների էս անսպասելի գունափոխությունն ինձ շատ կասկածելի է թվում։ Բացառո՞ւմ եք, որ սրանք իրենց տոնայնությունը կտրուկ փոխեցին, որ ժողովուրդը հանգստանա, վարչապետը հրաժարական տա, ու իրենք հերթական կեղտոտ ստորությունն անեն։
Ես չեմ բացառում։
Ինչ էլ անեն, մեկ է՝ քթներին կստանան, բայց առավոտը մի բան ասող, իրիկունը հակառակն անող դոնդողներին պետք չի հավատալ ու զգոնությունը կորցնել:

Կարինե Հարությունյան, լրագրող

Կարինե Հարությունյան, լրագրող

Աննկարագրելի ժամանակներ ենք ապրում: ՀՀԿ-ն ողջամտություն է ցուցաբերում: Այս պահին գոնե ՀՀԿ մի քանի պատգամավորների տարբեր հայտարարությունները դրա վառ ապացույցն են: Հուսանք, որ այդ երկու-երեք պատգամավորների շարքը կմեծանա, նրանց վարքագիծը վարակիչ կլինի իրենց գործընկերների, կուսակիցների համար, և հակառակ բևեռում կամ քիչ մարդ կմնա, կամ ողջ կուսակցությունը, ի վերջո, կգիտակցի, որ ժողովրդի կամքին հակառակվելը հավասարազոր է սեփական քաղաքական մահվան դատավճռի տակ ստորագրելուն:
Եթե ՀՀԿ-ականների այս ողջամտության տակ որևէ այլ բան չկա, քան իսկապես ժողովրդի կամքին ենթարկվելը (ենթարկվելը վատ բառ չէ, անգամ հաճելի է այս դեպքում), ապա պետք է գնահատել այս քայլը: ՀՀԿ-ն ինքնամաքրման անհրաժեշտություն ունի, թող մաքրվեն, թող պայքարեն քաղաքական դաշտում վերահաստատվելու, նորովի կայանալու համար:
Ժամանակին Աշոտ Նավասարդյանը, ստեղծելով ՀՀԿ-ն, երջանիկ Հայաստանի մասին էր երազում: ՀՀԿ-ն խաթարել- խեղաթյուրել-խոչընդոտել է դեպի այդ երջանկություն տանող երկրի ճանապարհը: Եվ ՀՀԿ-ն՝ ինքն էլ պետք է ուղղի իր սխալը:

Կարեն Հովհաննիսյան, ռազմական վերլուծաբան

Կարեն Հովհաննիսյան, ռազմական վերլուծաբան

Հիմա սրանք պաշտոնների ակնկալիք ունե՞ն, թե վերջնականապես ջախջախվելուց են վախենում...

Արման Սահակյան, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր

Արման Սահակյան, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր

Հարգելի հայրենակիցներ, հաշվի առնելով երկրում տիրող ճգնաժամային իրավիճակը, հայտարարում եմ, որ կողմ եմ Ազգային ժողովի լուծարմանը և արտահերթ ընտրությունների անցկացմանը դեկտեմբերին։ Համոզված եմ, որ ինձ հետ կհամաձայնվեն Շիրակի մարզի իմ ընտրողների ճնշող մեծամասնությունը:

Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ

Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ

Սիրելի հայրենակիցներ, անհրաժեշտ է քաջալերել և ոչ թե մեղադրել այն պատգամավորներին, ովքեր հանդես են գալիս գործող ԱԺ-ն լուծարելու և դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու օգտին:


Նրանք, ըստ էության, կատարում են ձեր պահանջը։ Քաջալերենք բոլոր նրանց, ովքեր ընդունում են, որ չկա ոչինչ ավելի բարձր՝ քան ժողովրդի կամքը։


Դուխո՛վ:

| | |
6193 | 1