Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 17 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Քննարկումներ

Հասարակությունը քննարկում է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքները

երկուշաբթի, 24 սեպտեմբերի, 2018 թ.
Հասարակությունը քննարկում է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքները

Երեկ երևանցիներն ավագանի ընտրեցին: ԿԸՀ-ի հրապարակած նախնական տվյալների համաձայն, պատկերը հետևյալն է.


1. «Իմ քայլը» դաշինք - 294.109 ձայն, 81.05%
2. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն - 25.219 ձայն, 6.95%
3. «Լույս» դաշինք - 18.112 ձայն, 4.99%
4. «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն - 5.882 ձայն, 1.62%
5. «Երկիր Ծիրանի» կուսակցություն- 5.059 ձայն, 1.39%
6. «Օրինաց երկիր» կուսակցություն - 3.948 ձայն, 1.09%
7. «Երևանցիներ» դաշինք- 2.985 ձայն, 0.82%
8. «Ժառանգություն» կուսակցություն- 2.709 ձայն, 0.75%
9. «Երևանի հանրություն» դաշինք - 2.502 ձայն, 0.69%
10. «Ժողովրդավարական ուղի» կուսակցություն - 799 ձայն, 0.22%
11. Ռեֆորմիստների կուսակցություն - 792 ձայն, 0.22%
12. «Հայք» (Հայկազուններ) կուսակցություն - 692 ձայն, 0.19%:

Այս թեման մեկնաբանել են`

Լևոն Բարսեղյան, «Ասպարեզ» ակումբի նախագահ

Լևոն Բարսեղյան, «Ասպարեզ» ակումբի նախագահ

ՀՀԿ-ի մնացորդները, թե քթի ծակ ունենան, պիտի հրատապ հրաժարական տան, չպիտի թողնեն բանը հասնի նրան, որ ժողովուրդը հավաքվի իրենց տուն ղրկելու համար:


Կարելի է ասել, որ վարունգը թարս է բուսնում: Հույս ունեին, որ հեղափոխական հաղթարշավը մարելու է հետզհետե, և իրենց հպատակները խնդրելու են վերադառնալ և թագավորել նորեն, բայց հակառակն եղավ: Այդպես էլ չհասկացան, որ իրենց շեֆի օրին են, խաբար չեն, թե իրականում ինչ է տեղի ունեցել ու ունենում Հայաստանում:


Արդեն, նույնիսկ, կարելի է չբզբզել, իրենք իրենց փնթփնթալու, նվնվալու և քաղաքական դիակների են վերածվելու, կամ՝ աղի սյուների, ամեն մեկը մի կոճղի պես տնկված, կոտրված, բրախած մնալու է, մինչև անձրևը գա, լվա տանի ...


Ժողովուրդ, նորից շնորհավոր, հաղթել ենք նորից:

Արայիկ Հարությունյան, ԿԳ նախարար

Արայիկ Հարությունյան, ԿԳ նախարար

Այսօրվա մեծագույն հաղթանակը ոչ թե «Իմ քայլի» հաջողությունն է այս ընտրություններում, այլ մեր ժողովրդի արժանապատվության վերականգնումն է 100 տոկոսով։ Մենք թոթափեցինք ընտրակաշառք վերցնող ազգի խարանը։


Այլևս վերադարձ չկա դեպի անցյալ։ Դուխոʹվ:

Ստյոպա Սաֆարյան, քաղաքագետ

Ստյոպա Սաֆարյան, քաղաքագետ

Ընտրություններին մասնակցող երեք ուժ սեփական հեռուստաընկերությունն ուներ՝ ԲՀԿ-ն՝ «Կենտրոն TV», ՀՅԴ-ն` «Երկիր մեդիա», Օրինաց Երկիրը` «Հ3»: Ինֆորմացիոն ռեսուրսից բացի փող էլ ունեին` ավելին քան մյուսները: «Արարատ» ու մյուս հեռուստաընկերություններն էլ բացահայտ «Իմ քայլի» դեմ էին աշխատում: Այս ընտրությունները ցույց տվեցին, որ խոր անվստահություն կա նաև նրանց նկատմամբ, որովհետև ուղեղների լվացումը, քաղաքականությունն իմիտացիայի ու կեղծիքի պրոպոգանդայի վերածելն այլևս չեն աշխատում: ՀՀ քաղաքացին արդեն այլ խողովակներով է ձևավորում իր կարծիքը: Մտածեք սրա մասին, որ կրկին ֆիասկո չունենաք խորհրդարանական ընտրություններում:

Դավիթ Սանասարյան, պետական վերահսկողական ծառայության պետ

Դավիթ Սանասարյան, պետական վերահսկողական ծառայության պետ

Միշտ ասել եմ` այն քաղաքական ուժը կամ գործիչը, ով/ովքեր ժողովրդի վրա են բարդում իր/իրենց տկարությունը, այդ քաղաքական ուժը կամ գործիչը դիակ է դառնում։ Այսօր ևս մեկ անգամ պետք է փաստել, որ քաղաքացին միշտ պատրաստ է եղել, այլ բան է, որ քաղաքացու զարկերակը հիմնականում չենք հասկացել։


Սա ոչ թե Մարությանի հաղթանական է ու մյուսների պարտությունը, այլ սա ՀՀ քաղաքացու հաղթանական է. ՀՀ քաղաքացին պատմության աղբանոցն ուղարկեց ընտրակաշառքի պիտակը...


Մի անգամ ևս՝ շնորհավոր: Մի անգամ ևս՝ սիրում եմ բոլորիդ:

Արարատ Միրզոյան, ՀՀ առաջին փոխվարչապետ

Արարատ Միրզոյան, ՀՀ առաջին փոխվարչապետ

2004֊ից (շատերը՝ 95֊96֊ից) տեղամասերում կռիվ ենք տվել, պայքարել ամեն քվեաթերթիկի համար, մարմնով պաշտպանել քվեատուփերը, լսել սպառնալիքներ, հետո փողոց դուրս եկել՝ պաշտպանելու քաղաքացու քվեն և արդարություն պահանջելու, հայտնվել մահակների հարվածների ու կրանի տակ, որ մոտեցնենք էս օրը։


Կեցցեʹ, ազատ, արդար և ժողովրդավարական ընտրությունների միջոցով ժողովրդի իշխանության իրացումը։ Կեցցե,ʹ քաղաքացու հաղթանակը:

Արթուր Հայրապետյան, լրագրող

Արթուր Հայրապետյան, լրագրող

Լեգիտիմություն իսկական իմաստով։ Առաջին ժողովրդավարական ընտրությունները։ Հեղափոխության ընթացքն անկասելի է։
Երանի նախկին իշխանություններն էլ, գոնե մեկ անգամ, արդար հաղթանակ տանեին ու հասկանային մեզ, թե ինչ ենք զգում այս պահին։ Ինչ արած, հակառակ կողմը, որն ամեն բան արեց, որ հեղափոխությունը տապալվի՝ չստացվեց։ Չի ստացվելու։
Մենք մեծահոգի ենք, ձեզ ասելու բան չունենք։ Ձեզ խոհեմություն և շուտափույթ ինքնալուծարում ԱԺ-ից։ Մի քիչ հպարտություն ունեցեք ու մաքրվեք։ Ժողովրդի ձայնը հասկացեք ինչ ուժ ունի։ Ինչևէ ժողովուրդը ջախջախիչ հաղթանակ տարավ։

Գարիկ Սարգսյան, Արարատի մարզպետ

Գարիկ Սարգսյան, Արարատի մարզպետ

Այսօր Երևանը արեց իր քայլը` ընտրության միջոցով ամրագրելով թավշյա հեղափոխության հաղթանակը: Հերթը մյուս համայնքներինն է։ Հպարտ եմ ձեզանով իմ հայ ժողովուրդ։

Վահրամ Բաղդասարյան, ՀՀԿ խմբակցության ղեկավար

Վահրամ Բաղդասարյան, ՀՀԿ խմբակցության ղեկավար

43% մասնակցության պարագայում սպասելի էր, որևէ անակնկալ չեմ տեսնում... Ցանկալի կլինի, որ մասնակցությունը լինի 80-90%: Համենայն դեպս, շնորհավորում եմ մեր ավագանու բոլոր նորընտիր անդամներրին:

Բաբկեն Թունյան, տնտեսական մեկնաբան

Բաբկեն Թունյան, տնտեսական մեկնաբան

Ոնց խոստացել էի, ԿԸՀ թվերի ամփոփումից հետո, մի թեթև անդրադառնամ ցածր մասնակցության հետ կապված մանիպուլյացիաներին։


Նախ՝ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցությունն էս անգամ ավելի բարձր էր (43,7%), քան 2017-ի մայիսին (41%)։ Հաշվի առնելով ՀՀԿ-ի չմասնակցելը ու կեղծիքների բացակայությունը՝ մասնակցության աճը շատ ավելի մեծ է։ Իսկ իրական մասնակցությունը, եթե նկատի ունենանք, որ ընտրական իրավունք ունեցողների մի զգալի մասը Հայաստանում չի, շատ ավելի բարձր է՝ երևի 55%-ից ոչ պակաս։ Հիմա էն պնդման մասին, որ երևանցիները, չգալով ընտրության, ըստ էության դեմ են քվեարկել ՔՊ-ին։
Եկեք էդ նույն տրամաբանությամբ դիտարկենք նաև 2017-ի ավագանու ու ԱԺ ընտրությունները։ Այսինքն համարենք, որ չքվեարկածներն իրոք դեմ են հաղթող ուժերին։
Ստացվում է՝ ՔՊ-ին «դեմ են» երևանցիների 65%-ը (որից 56,3%-ը չմասնակցածներն են, 8,7%-ը՝ այլ ուժերին քվեարկածներն ու անվավերները)։
Բայց էդ նույն տրամաբանությամբ՝ Երևանի ավագանու 2017թ. ընտրություններին ՀՀԿ-ին դեմ էին երևանցիների 71,5%-ը, իսկ ԱԺ ընտրություններին՝ 70,2%-ը։


Հիմա հարց՝ ո՞նց էիք հանգիստ խղճով քնում ու չէիք աղաղակում, որ քաղաքի ու երկրի ղեկավարումն ստանձնել է մի ուժ, որին ժողովրդի 70%-ը դեմ է։


Ասածս էն է, որ պետք է արժանապատիվ պարտվել իմանալ։

Ժաննա Ալեքսանյան, իրավապաշտպան

Ժաննա Ալեքսանյան, իրավապաշտպան

Ամենակայֆն էն էր, որ ընտրակաշառքի եզակի դեպքերը մեծ աղմուկ էին բարձրացնում և այդ դեպքերը բացառապես կապված էին ԲՀԿ-ի անվան հետ։ Պարզվեց, որ ԲՀԿ-ն առանց ընտրակաշառքի ձայներ չունի Հայաստանում, իհարկե, սրան պետք է հավելել նաև Նաիրա Զոհրաբյանի խիստ ագրեսիվ քարոզարշավը, որն, անկասկած, ի վնաս էր։ Վերջապես ունենք այն, ինչի մասին երազել ենք` ընտրություն և ընտրելու իրավունք։ Այս իրավունքը մերն է, մեզանից յուրաքանչյուրինը, որի պտուղները տեսնելու ենք շուտով:

Սարհատ Պետրոսյան, անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախագահ

Սարհատ Պետրոսյան, անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախագահ

Էս ընտրության կարևորագույն ձեռքբերումը՝ «հասարակությունը մինչև չփոխվի բան չի փոխվի» թեզի թաղումն էր: Պարզվեց հասարակությունն իր էլիտայից էլ, քաղաքական համակարգից էլ ավելի բաց ա փոփոխվելու՝ որպես օրինական պետության գիտակից քաղաքացի դրսևորվելու։ Այնպես որ նշաձողն ավելի ա բարձրանում որակյալ կառավարում ու արդար պետություն կառուցելու գործում:

| | |
5692 | 1