Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  ուրբաթ, 19 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Քննարկումներ

«Ստացվում է, որ մեր «կայացած» բանկային համակարգը փողերի լվացման մեջ է». հանրությունը քննարկում է Սերժի Վաչոյի ձերբակալումը

երեքշաբթի, 26 հունիսի, 2018 թ.
«Ստացվում է, որ մեր «կայացած» բանկային համակարգը փողերի լվացման մեջ է». հանրությունը քննարկում է Սերժի Վաչոյի ձերբակալումը

Ինչպես արդեն հայտնել էինք, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկած օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում հունիսի 25-ին՝ Երևան քաղաքի Չարենցի փողոցի 12 հասցեում գտնվող «Յունիբանկ» ՓԲԸ-մուտքի մոտից, ՀՀ քրեական օրենսգրքի 301.1-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով, այն է` ապօրինի հարստանալը, ՀՀ ԱԱԾ-ը վարչական շենք բերման ենթարկեց ԱԱԾ կադրային ռեզերվում գտնվող գեներալ-մայոր Վաչագան Ղազարյանին (Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետն է, հայտնի՝ Սերժի Վաչո անունով-խմբ.):


Վերջինս, բերման ենթարկելուց հետո՝ անձնական խուզարկության ընթացքում ներկայացրել է «Յունիբանկ» ՓԲԸ-ից դուրս գալու պահին՝ ձեռքին առկա պայուսակի պարունակությունը, որում եղել է 120 հազար ԱՄՆ դոլարը, ինչպես նաև 436 միլիոն ՀՀ դրամ՝ Վաչագան Ղազարյանի անվամբ գրանցված ավանդային հաշվեհամարից:


Ըստ Վաչագան Ղազարյանի՝ կանխիկացման նպատակը եղել է գումարն իրական տիրոջը վերադարձնելը, իսկ թե ով էր գումարի իրական սեփականատերը՝ Ղազարյանը չի ցանկացել հայտնել:


Վաչագան Ղազարյանն անձնական խուզարկության ընթացքում ներկայացրել է առօրյա ծախսերի համար գրպանում առկա 500 հարյուր ԱՄՆ դոլարն ու 213 հազար դրամը, իսկ նրան բանկ ուղեկցած «Լեքսուս» մակնիշի մեքենայից հայտնաբերվել է 50 հազար ԱՄՆ դոլար:


Ազգային անվտանգության ծառայությունը տիրապետում է օպերատիվ տեղեկատվության, ըստ որի, Ղազարյանին բերման չենթարկելու դեպքում, վերջինս պատրաստվում էր կանխիկացնել «Արդշինբանկ» ՓԲԸ-ում իր հաշվին առկա 860 միլիոն դրամն ու կնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի անձնական հաշվեհամարին առկա 690 միլիոն դրամը: Ընդհանուր հաշվով 1,5 միլիարդ դրամ:


Ապօրինի հարստացման մեջ մեղադրվող Ղազարյանը, վերոնշյալ գումարը կանխիկ ստանալու համար «Արդշինբանկ» ՓԲԸ-ին մատուցած ծառայությունների դիմաց պատրաստվել է վճարել 17 միլիոն ՀՀ դրամ:


Վաչագան Ղազարյանը խուզարկության ընթացքում հայտնել է, թե «Յունիբանկ» և «Արդշինբանկ» ՓԲԸ-ների իր հաշիվներում առկա գումարը մոռացել է ներկայացնել բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին տրամադրած հայտարարագրում:


Վաչագան Ղազարյանը ձերբակալվել է:

Այս թեման մեկնաբանել են`

Գևորգ Թոսունյան, լրագրող

Գևորգ Թոսունյան, լրագրող

Ապօրինի հարստացման հոդվածը, որով կդատեն Սերժի Վաչոյին, առաջին անգամ ա կիրառվում: Այն ներմուծվեց նախկին իշխանության օրոք և օգտագործվում էլ ա նախկին իշխանության դեմ: Ճակատագրի ինչպիսի հեգնանք:

Սևակ Մարկոսյան, օգտատեր

Սևակ Մարկոսյան, օգտատեր

Երբ բանկային համակարգ միլիոնավոր դոլարներ ես մուտքագրում, բանկը պարտավոր է գումարի ծագման աղբյուրը ճշտել և համապատասխան փաստաթղթեր պահանջել։ Դա փողերի լվացման և ահաբեկչության դեմ պայքարին ուղղված մեր երկրի միջազգայնորեն ստանձնած պարտավորությունն է։ Հիմա ԱԱԾ-ն կամ պիտի տվյալ բանկերին ևս խիստ պատժի, կամ ընդունի, որ այդ փողերը լրիվ օրինական են։ Կենտրոնական բանկը ևս պիտի պատասխան տա տվյալ իրավիճակի հետ կապված։ Փաստացի ստացվում է, որ մեր «կայացած» բանկային համակարգը փողերի լվացման մեջ է թաթախված։

Դերենիկ Մալխասյան, լրագրող

Դերենիկ Մալխասյան, լրագրող

Սևակ Մարկոսյանը շատ կարևոր հարց է բարձրացնում։
Միջին կարգի պետական պաշտոնյան իր ու կոնջ անունով 1․5 մլրդ դրամից ավելի ավանդ է դնում ու որևէ բանկից հարց չի հնչո՞ւմ, թե միջին կարգի պետական պաշտոնյային որտեղի՞ց միլիոնավոր դոլարներ։
Հետաքրքիր է՝ «Արդշինբանկ»-ն ու «Յունիբանկ»-ն ինչպե՞ս են մեկնաբանում Վաչոյին միլիոնների մասին հարցեր չտալու իրենց վարած քաղաքականությունը։ Արդյո՞ք միայն Վաչոն է, եղել, թե՞ կան նաև այլ պաշտոնյաներ։

Մանվել Տեր-Առաքելյան, «Հին Էրիվան»-ի սեփականատեր

Մանվել Տեր-Առաքելյան, «Հին Էրիվան»-ի սեփականատեր

Հենց Վաչագան Ղազարյանն էր «Յունիբանկ»-ի Վարդան Աթայանին հրաման տվել, որ վերջինը խլի «Հին Էրիվան»-ի շենքը: Վարդան Աթայանն ինքն անձամբ է հայտարարել, որ կատարում է Վաչոյի հրամանը։

Էդուարդ Շարմազանով, Աժ փոխնախագահ (ՀՀԿ)

Էդուարդ Շարմազանով, Աժ փոխնախագահ (ՀՀԿ)

Հարգենք անմեղության կանխավարկածը: Վաչագան Ղազարյանի հետ կապված գնահատական չեմ տալիս՝ իրավապահների գործողություններին չխոչընդոտելու համար: Հարուստ լինելը վատ բան չէ, վատ բան է ապօրինի ճանապարհով հարստանալը: Կա նախաքննություն, թող պարզի... Չեմ կարող ասել՝ Վաչագանն իմ ընկերն է, բայց մտերիմ հարաբերություններ ունենք: Մենք չպետք է խոսենք անձերից, այլ՝ երևույթներից:

Արթուր Սաքունց, իրավապաշտպան

Արթուր Սաքունց, իրավապաշտպան

Ուղղակի չի կարելի հասնել ցինիզմի գագաթնակետին, թե հարուստ լինելը լավ է, եթե ապօրինի չէ։ Դե ցույց տվեք գոնե օրինականի մեկ նմուշ։


Չի կարելի շարունակել արհամարհել մարդկանց մտածելու կարողությունը։


Բոլորիս աչքի առաջ է եղել։


Ի դեպ, հասկանալի է, «բռնված չի, գող չի» մոտեցումը։ Բայց այս ասույթում պարզապես ընդունում է, որ գողի մասին է խոսքը, ուղղակի դեռ չբռնված։


Հիմա եթե ելնում եք, թե չբռնված գող եք, դա այլ է։


Բայց ավելի ազնիվ է, քան գտնել, որ ՀՀ տնտեսության անմխիթար իրավիճակում, ՀՀԿ֊ի իշխանության պաշտոնական տվյալներով, կարող էին լինել օրինական հարուստներ, առանց Ձեր իշխանության, կամ առանց Ձեր իշխանության աջակցությունն ունենալու։

| | |
16632 | 2