Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 21 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Քննարկումներ

«Փորձենք ապրել սպորտային այս հրաշքով». հանրությունը՝ ԱԱ-2018-ի մասին

հինգշաբթի, 14 հունիսի, 2018 թ.
«Փորձենք ապրել սպորտային այս հրաշքով». հանրությունը՝ ԱԱ-2018-ի մասին

Այսօր Ռուսաստանում մեկնարկում է ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնությունը։ Ավանդույթին համաձայն՝ ֆուտբոլային 1 ամիս տևող տոնն անտարբեր չի թողնում գրեթե ոչ մեկին։ Հանրությունը կարծիքներ է հայտնել և փորձել կանխատեսումներ անել։

Այս թեման մեկնաբանել են`

Բաբկեն Պիպոյան՝ «Իրազեկ սպառողների միություն» ՀԿ նախագահ

Բաբկեն Պիպոյան՝ «Իրազեկ սպառողների միություն» ՀԿ նախագահ

Այսօր մեկնարկում է ֆուտբոլային տոնակատարության մեկամսյակը։ Քանի որ շատերն են փորձում գուշակել հաղթողին, ես էլ փորձեմ։
Կարծում եմ եզրափակչում կհանդիպեն Հոլանդիան և Իտալիան, 11 մետրանոց հարվածաշարերով խաղը կհաղթի Հոլանդիան։
Ֆուտբոլից հասկացող ընկերներիս մեջ կամ մարդիկ, որ ժամանակին կցանկանային տեսնել նման եզրափակիչ, իսկ չհասկացողների ու չիմացողների մեջ կան, որ մինչև հիմա ոչ միայն ուզում, այլ նաև սպասում են, որ կապույտներն ու նարնջագույնները միևնույնն է կխաղան։
Բարի երթ բոլորիս, գուշակություններ անել չեմ սիրում։ Թող հաղթի Բրազիլիան։))

Մկրտիչ Իսրայելյան՝ լրագրող

Մկրտիչ Իսրայելյան՝ լրագրող

Բայց արդար չի՝ ֆուտբոլի աշխարհի առաջնությանը չեն մասնակցում Իտալիայի ու Հոլանդիայի պես հավաքականները, բայց փոխարենը առաջնության բացումն անելու են Ռուսաստանի ու Սաուդյան Արաբիայի նման Ճ կլասի հավաքականները։ Ավելի անհետաքրքիր մեկնարկ դժվար է պատկերացնելը։

Անուշ Հարությունյան՝ ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ

Անուշ Հարությունյան՝ ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ

Այսօրվանից սկսվում ու մեկ ամիս շարունակվելու է ֆուտբոլային գժանոցը :D
Բոլոր թիմերի բոլոր երկրպագուների բոլոր ստատուսները (հայերեն-հայատառ, մնացածը կարդալու համար աչք չեմ քոռացնելու ;) ) լայքելու եմ, առավել հումորովներն ու յուրօրինակներն էլ սրտիկելու եմ :D
Ես ֆուտբոլ չեմ սիրում, դե՝ անտարբեր եմ, բայց էս միակ դեպքն ա, որ սիրողների ֆանատիկությունն ինձ ուրախացնում ա :)


Լիզա ջան, դու արդուկդ միացրած պահի :D :D :D

Զոհրապ Եգանյան՝ Գեղարքունիքի նախկին մարզպետի օգնական

Զոհրապ Եգանյան՝ Գեղարքունիքի նախկին մարզպետի օգնական

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը հրաշալի առիթ է շուրջ մեկ ամիս քաղաքականությունից չխոսելու համար։ Փորձենք ապրել սպորտային այս հրաշքով, ցավակցություններս ֆուտբոլ չսիրողներին))) #խելքով, #դուխով, #հավեսով

Արշակ Պապոյան՝ օգտատեր

Արշակ Պապոյան՝ օգտատեր

Ինչի համար պետք է հայերը երկրպագեն այսինչ հավաքականին՝
Ֆրանսիա՝ Շառլ Ազնավուրի համար


Գերմանիա՝ Բեռլին մտած պապերի համար
Արգենտինա՝ Միայն Մեսսիի համար
Բելգիա՝ Որ Աշոտյանին ծեծել են այնտեղ դրա համար
Դանիա՝ Նրա համար, որ իրենց 4:0 մենք հաղթել ենք
Պորտուգալիա՝ Որովհետև Ռոնալդուն մեր հետ բոլոր խաղերում գոլ է խփել
Ռուսաստան՝ Խոպանչիների խաթեր համար
Իսպանիա՝ Մադրիդի «Ռեալ»-ի համար
Անգլիա՝ Որովհետև Հենոն Լոնդոնա խաղում
Ուրուգվայ՝ Առաջինը Ցեղասպանությունը ընդունելու համար
Իսլանդիա՝ հուհ-հուհ ծափ- ի համար
Բրազիլիա՝ Զուտ նրա համար, որ ունենաք Լավ երեկո ))

Էդուարդ Սարիբեկյան՝ լրագրող

Էդուարդ Սարիբեկյան՝ լրագրող

Անհամբեր սպասում եմ Ռուսաստան-Սաուդյան Արաբիա հանդիպմաը: Սուձյան մի հատ կամաց օդ ա կրակում, որից հետո ռուսները սմերչով խփում են Սաուդներին: Սրանք էլ Պատրիոտով պաշտպանվում են ու ձեռի հետ ստադիոնի ելքերն են ականապատում: Պերերիվին Պուտինը թափով բանակցում ա պրինցի հետ ու որոշում են 26 թվի չեմպիոնատից Ամերիկային ֆուկ անեն: Ու որպեսզի Կանադան ու Մեքսիկան չքաշվեն, երրորդ երկիրը դառնում ա Հյուսիսային Կորեան:
Հ.Գ. Թե ասա, որ պիվեն ձեռդ պիտի քնեիր, էլ խի՞ էիր էդքան սպասում

Հարություն Մկրտչյան՝ լրագրող

Հարություն Մկրտչյան՝ լրագրող

1998 թվականին, երբ ես տաս տարեկան վազվզող երեխա էի, սիրում էի կանգնել մեր թաղի մեծ տղաների կողքն ու լսել պատմություններ ֆուտբոլի մասին:


Ես այդ ժամանակ ֆուտբոլից ոչինչ չէի հասկանում: Հիշում եմ, որ տղերքը՝ Արմանը, Հովոն, Դավոն, Տիկոն, Վասանը ու նաև Խաչիկ ձաձան խոսում էին ֆուտբոլի մասին: Շատ լավ եմ հիշում, որ այդ տարվա հայտնությունը Խորվաթիան էր և խորվաթների առաջատար Շուքերը:


Անցան տարիներ: 2002 թվականի Ճապոնիայի և Կորեայի առաջնությունն իսկական տոն էր ինձ համար: Ես այդ տարի դիտել եմ բոլոր հանդիպումները: Հիշում եմ Միրոսլավ Քլոզեին, Ռոնալդոին, Ռիվալդոյին, Կաֆուին, Ռոնալդինյոին, Թուրքիայի հավաքականի ֆանտաստիկ ֆուտբոլիստներին՝ Հասան Շաշին, Հաքան Շուքուրին և դարպասապահ Ռուշտու Ռեջբերին: Այդ տարի սկսեցի համակրել ու մինչ օրս ինձ համար համակրելի է Իտալիայի ազգային ընտրանին: Իմ սիրելի թիմը անարդարության զոհ դարձավ և դուրս մնաց առաջնությունից:


2006 թվականին բանակում էի, ու իմ սիրելի հավաքականը դարձավ աշխարհի չեմպիոն: 2006 թվականի առաջնությանը լիարժեք չե հետևել, որովհետև բանակային կյանքը խանգարում էր...


Աֆրիկյան առաջնությանն էլ չեմ կարողացել հետևել: Այդ տարին դժվար էր ինձ համար: Բայց լավ հիշում եմ, թե ինչպես Իսպանիան դարձավ չեմպիոն:


Հետո եկավ 2014 թվականի առաջնությունը, որն ինձ համար ոչ մի նշանակություն չուներ: Ինչպես կրկեսի տնօրենն է ասում. «Հառամ լինի տենց առաջնությունը, արդեն ոչ ես տրամադրություն ունեի, ոչ էլ ֆուտբոլիս սիրտ»:


Հիմա, երբ այսօր մեկնարկում է ֆուտբոլի աշխարհի հերթակա առաջնությունը, ես պետք է դիտեմ բոլոր հանդիպումներն ու ապրեմ ֆուտբոլային կյանքով, գոնե մեկ ամիս: Ցավոք ամեն անգամ չէ, որ ամեն ինչ հիանալի է: Այս անգամ էլ, երբ ես պետք է նստեմ ու դիտեմ ֆուտբոլը, չի մասնակցում իմ սիրելի հավաքականը՝ Իտալիան:


Առաջնությանը կուզեմ փայլի Իսլանդիան: Իսլանդիան ուժի, միասնության ու հզորության օրինակ է: 400 հազար բնակչություն ունեցող երկրի հավաքականի պայքարին հետևելիս հասկանում ես, թե ինչպես կարելի է պայքարել: Իսկ վիկինգյան բաց ձեռքերն ու երկրպագելու ձևը ուժ է տալիս երևի թե բոլորին:


Բոլոր ֆուտբոլասեր ընկերներիս մաղթում եմ անփորձանք ամիս և հաճելի դիտումներ: Ֆուտբոլային տոնը կմեկնարկի մի քանի ժամից:

| | |
9430 | 0