«Փորձենք ապրել սպորտային այս հրաշքով». հանրությունը՝ ԱԱ-2018-ի մասին
Այսօր Ռուսաստանում մեկնարկում է ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնությունը։ Ավանդույթին համաձայն՝ ֆուտբոլային 1 ամիս տևող տոնն անտարբեր չի թողնում գրեթե ոչ մեկին։ Հանրությունը կարծիքներ է հայտնել և փորձել կանխատեսումներ անել։ |
Բաբկեն Պիպոյան՝ «Իրազեկ սպառողների միություն» ՀԿ նախագահ
Այսօր մեկնարկում է ֆուտբոլային տոնակատարության մեկամսյակը։ Քանի որ շատերն են փորձում գուշակել հաղթողին, ես էլ փորձեմ։ |
Մկրտիչ Իսրայելյան՝ լրագրող
Բայց արդար չի՝ ֆուտբոլի աշխարհի առաջնությանը չեն մասնակցում Իտալիայի ու Հոլանդիայի պես հավաքականները, բայց փոխարենը առաջնության բացումն անելու են Ռուսաստանի ու Սաուդյան Արաբիայի նման Ճ կլասի հավաքականները։ Ավելի անհետաքրքիր մեկնարկ դժվար է պատկերացնելը։ |
Անուշ Հարությունյան՝ ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ
Այսօրվանից սկսվում ու մեկ ամիս շարունակվելու է ֆուտբոլային գժանոցը :D Լիզա ջան, դու արդուկդ միացրած պահի :D :D :D |
Զոհրապ Եգանյան՝ Գեղարքունիքի նախկին մարզպետի օգնական
Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը հրաշալի առիթ է շուրջ մեկ ամիս քաղաքականությունից չխոսելու համար։ Փորձենք ապրել սպորտային այս հրաշքով, ցավակցություններս ֆուտբոլ չսիրողներին))) #խելքով, #դուխով, #հավեսով |
Արշակ Պապոյան՝ օգտատեր
Ինչի համար պետք է հայերը երկրպագեն այսինչ հավաքականին՝ Գերմանիա՝ Բեռլին մտած պապերի համար |
Էդուարդ Սարիբեկյան՝ լրագրող
Անհամբեր սպասում եմ Ռուսաստան-Սաուդյան Արաբիա հանդիպմաը: Սուձյան մի հատ կամաց օդ ա կրակում, որից հետո ռուսները սմերչով խփում են Սաուդներին: Սրանք էլ Պատրիոտով պաշտպանվում են ու ձեռի հետ ստադիոնի ելքերն են ականապատում: Պերերիվին Պուտինը թափով բանակցում ա պրինցի հետ ու որոշում են 26 թվի չեմպիոնատից Ամերիկային ֆուկ անեն: Ու որպեսզի Կանադան ու Մեքսիկան չքաշվեն, երրորդ երկիրը դառնում ա Հյուսիսային Կորեան: |
Հարություն Մկրտչյան՝ լրագրող
1998 թվականին, երբ ես տաս տարեկան վազվզող երեխա էի, սիրում էի կանգնել մեր թաղի մեծ տղաների կողքն ու լսել պատմություններ ֆուտբոլի մասին: Ես այդ ժամանակ ֆուտբոլից ոչինչ չէի հասկանում: Հիշում եմ, որ տղերքը՝ Արմանը, Հովոն, Դավոն, Տիկոն, Վասանը ու նաև Խաչիկ ձաձան խոսում էին ֆուտբոլի մասին: Շատ լավ եմ հիշում, որ այդ տարվա հայտնությունը Խորվաթիան էր և խորվաթների առաջատար Շուքերը: Անցան տարիներ: 2002 թվականի Ճապոնիայի և Կորեայի առաջնությունն իսկական տոն էր ինձ համար: Ես այդ տարի դիտել եմ բոլոր հանդիպումները: Հիշում եմ Միրոսլավ Քլոզեին, Ռոնալդոին, Ռիվալդոյին, Կաֆուին, Ռոնալդինյոին, Թուրքիայի հավաքականի ֆանտաստիկ ֆուտբոլիստներին՝ Հասան Շաշին, Հաքան Շուքուրին և դարպասապահ Ռուշտու Ռեջբերին: Այդ տարի սկսեցի համակրել ու մինչ օրս ինձ համար համակրելի է Իտալիայի ազգային ընտրանին: Իմ սիրելի թիմը անարդարության զոհ դարձավ և դուրս մնաց առաջնությունից: 2006 թվականին բանակում էի, ու իմ սիրելի հավաքականը դարձավ աշխարհի չեմպիոն: 2006 թվականի առաջնությանը լիարժեք չե հետևել, որովհետև բանակային կյանքը խանգարում էր... Աֆրիկյան առաջնությանն էլ չեմ կարողացել հետևել: Այդ տարին դժվար էր ինձ համար: Բայց լավ հիշում եմ, թե ինչպես Իսպանիան դարձավ չեմպիոն: Հետո եկավ 2014 թվականի առաջնությունը, որն ինձ համար ոչ մի նշանակություն չուներ: Ինչպես կրկեսի տնօրենն է ասում. «Հառամ լինի տենց առաջնությունը, արդեն ոչ ես տրամադրություն ունեի, ոչ էլ ֆուտբոլիս սիրտ»: Հիմա, երբ այսօր մեկնարկում է ֆուտբոլի աշխարհի հերթակա առաջնությունը, ես պետք է դիտեմ բոլոր հանդիպումներն ու ապրեմ ֆուտբոլային կյանքով, գոնե մեկ ամիս: Ցավոք ամեն անգամ չէ, որ ամեն ինչ հիանալի է: Այս անգամ էլ, երբ ես պետք է նստեմ ու դիտեմ ֆուտբոլը, չի մասնակցում իմ սիրելի հավաքականը՝ Իտալիան: Առաջնությանը կուզեմ փայլի Իսլանդիան: Իսլանդիան ուժի, միասնության ու հզորության օրինակ է: 400 հազար բնակչություն ունեցող երկրի հավաքականի պայքարին հետևելիս հասկանում ես, թե ինչպես կարելի է պայքարել: Իսկ վիկինգյան բաց ձեռքերն ու երկրպագելու ձևը ուժ է տալիս երևի թե բոլորին: Բոլոր ֆուտբոլասեր ընկերներիս մաղթում եմ անփորձանք ամիս և հաճելի դիտումներ: Ֆուտբոլային տոնը կմեկնարկի մի քանի ժամից: |