Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  կիրակի, 16 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Telegram - t.me/mamul_am

Քննարկումներ

Հանրությունը քննարկում է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի ազատ արձակման հարցը

երկուշաբթի, 04 հունիսի, 2018 թ.
Հանրությունը քննարկում է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի ազատ արձակման հարցը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, հունիսի 2-ին որոշեց մերժել զանգվածային անկարգություններ կազմակերպելու ու դրանց մասնակցելու համար մեղադրվող՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը: Դատավորը նաև ոչ իրավաչափ ճանաչեց քաղաքապետի ձերբակալման որոշումը: Մասիսի քաղաքապետի փաստաբան Տիգրան Աթանեսյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ այս գործով բավարար չափով ապացույցներ չեն եղել։

Այս թեման մեկնաբանել են`

Լևոն Բարսեղյան, Գյումրու «Ասպարեզ» ակումբի նախագահ

Լևոն Բարսեղյան, Գյումրու «Ասպարեզ» ակումբի նախագահ

Բազմաթիվ անմեղների կալանավորած դատարանը, իր աշխարհահռչակ դատավոր Տաթոյի որոշմամբ, 8 սերժաբարո պատգամավորի երաշխավորությամբ, խաղաղ ցուցարար ծեծած ու գուցե ծեծը կազմակերպած Մասսի քաղաքապետին չկալանավորեց, երկրից չհեռանալու մասին ստորագրությամբ ազատ արձակեց դատարանից: Ախպերությունը ցնծում է: Արդարություն պահանջողները կատաղած են:


Սա նշանակում է, որ դատավորը պիտի սիկտիր էղնի դատավորի կարգավիճակից ու դատվի, մնացածը՝ իր ճաշակով:


Սա նշանակում է, որ դատարանը պաշտպանում ու հովանավորում է քաղաքացիների նկատմամբ անմարդկային վերաբերվունքը, որ դատարանը չի հասկացել, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանում, թե ինչ ջուր է եռում արդեն երկու ամիս, ու թե ինչ է, լինում, երբ սայթաքում են եռացող կաթսայի պռնկին:


Էս հեղափոխությունը նոր է սկսվում: Շատ եք հաբռգած այ ագառդիոններ:


Բոլոր կեղծավոր, ծախու դատավորները պիտի հեռացվեն համակարգից:

Ստյոպա Սաֆարյան, քաղաքագետ

Ստյոպա Սաֆարյան, քաղաքագետ

Փաստորեն, Էրեբունու բանդայի գրեթե բոլոր անդամներն ազատության մեջ են։ Դատելով ֆեյսբուքում նրանց մաքրագործելու անթաքույց փորձերից՝ արդարացման ջանքեր էլ կան։ Փաստորեն՝ ինքնածեծ է եղել, կամ ծեծ չի եղել, կամ էլ լրատվամիջոցները վիդեոմոնտաժել են «անմեղ» խմբի բոլոր անդամների գլուխը, մարմինը, ոտքերը, ձայնը, ավտոմեքենայի պետհամարանիշները։ Արդարացման փորձի դեպքում պետք է զանգվածաբար փողոց դուրս գալ՝ հանուն բռնության ենթարկված երեխաների պատվի, հանուն հեղափոխության արժեքների ու այն իրականացրած անվախ ուսանողի ու քաղաքացու, հանուն նրա, որ վաղը իմ, քո, նրա երեխան սեփական երկրում չենթարկվի նման բույվլների բռնությանն ու խոշտանգմանը։ Քննչական կոմիտեն պարտավոր է անհապաղ բացատրություն տալ, որ եթե նրանք չեն բռնությունների հեղինակը, ապա ովքեր են։

Լիզա Ճաղարյան, գրող, հրապարակախոս

Լիզա Ճաղարյան, գրող, հրապարակախոս

Իշխանափոխությունից հետո ա՛յս օրը, այ է՛ս՝ հունիսի 2-ը, ամենավատ օրն է։ Տաք ենք, չենք զգում, բայց Մասիսի եզի ու իր տեղակալ եզի ազատ արձակումը պարտություն էր։ Իիիիիիիինչ համեմունքներով ուզում եք մատուցեք։ Թքեցին մեր հոգու մեջ։ ԼԿՏԻԱԲԱՐ։
Ամենակարևորը. տեսանք, որ հինգհազարանոցները շարունակում են հինգհազարանոց մնալ ու ցանկացած պահի նորից ծախվելու են ու ծախելու են իրենց քվեները։
Եվ ինչ «ծանրակշիռ» փաստարկներ էլ բերեն փաստաբանները, դրանք ծիծաղելի են, որովհետև դատավոր-դատախազները նախկին ծախուներն են, և նրանց հետ թև-թևի՝ գող-թալանչիներին ի պաշտպանություն արդարադատություն «խաղացնելուց» փիս հոտ է փչում։
Ցավում եմ։

Տիգրան Աթանեսյան, Մասիսի քաղաքապետի փաստաբանը

Տիգրան Աթանեսյան, Մասիսի քաղաքապետի փաստաբանը

Սիրելի իմ հայրենակիցներ, այսօր որպես փաստաբան և քաղաքացի հպարտ եմ իմ և իմ գործընկերների աշխատանքի համար։ Մենք ընտանիք վերադարձրեցինք 4 հայորդու, ում մեղավորության մասին կար զրո ապացույց։ Գիտեմ, որ շատերդ դրա վրա թքած ունեք և արյուն եք պահանջում, ընդ որում մարդկանց, ում չեք էլ ճանաչում, բայց որոշել եք, որ իրենք ջարդարար են և ձեր բոլոր խնդիրների պատճառն են։ Խոսքս իհարկե մի որոշակի մաս մարդկանց մասին է, ես վստահ եմ, որ վճռորոշ հատվածը ադեկվատ է և տրամաբանական։ Քրիստոնեաբար ասում եմ, որ օրհնում եմ ինձ բոլոր անիծողներին, դժոխք ուղարկողներին, ՀՀԿ անդամ պաշտպանելու մեջ մեղադրողներին, փողի մոլուցքով տարված լինելու մեջ մեղադրողներին, մարդկային բոլոր արժանիքներից զուրկ լինելու մեջ մեղադրողներին, իմ կերպարի մեջ հիասթափվածներին։ Նաև բոլոր ստոր ֆեյքերին` պատվիրատու և կատարող կերպարներով։ Շտապում եմ ձեզ տեղեկացնել, որ այսօր քնելու եմ հանգիստ խղճով և իմ հեղափոխական Հայրենիքի առջև պարտք կատարած քաղաքացու խորը և առողջ քնով, որը վաղուց էի կորցրել։ Կեղծ մտավորականներին, նոր կառավարությունում զուր տեղը պաշտոն սպասողներին մաղթում եմ հոգու մխիթարանք։ Շատերին մաղթում եմ տարրական քաղաքավարություն և գիտելիքների նվազագույն պաշար։ Բոլոր չարախոսությունների համար ներողամիտ եմ` քանզի դրանք վիրավորում են միայն դրանց հեղինակներին։

Վարդան Հակոբյան, դիրիժոր

Վարդան Հակոբյան, դիրիժոր

Ես այլակարծության առաջին ջատագովն եմ, բայց ատում եմ սուտը։ Տեսանյութերի մեջ բացահայտ մարդ ծեծող մարդուն ասել... Անհիմն ձերբակալված... նշանակում է վիրավորել բոլոր գիտակից մարդկանց։ Այսինքն, այն, ինչ մենք տեսել ենք ու եղել է հալուցիանացիա, դրա հրման վրա ինչ եզրակացրել ենք եղել է անհիմն։ Սա համարում եմ ծաղր և ցինիկ հայտարարություն։ Որպես հետևանք, գիտակցությունս վիրավորելու համար հանում եմ Տիգրանին ընկերներիս շարքից առանց պատասխան վիրավորական արտահայտություն անելու։ Փողի դիմաց ինչ կանեք, ձեր խղճի վրա է, դրա հետ միասին մեզ վիրավորել իրավունք չունեք։

Նորայր Նորիկյան, փաստաբան

Նորայր Նորիկյան, փաստաբան

Անկեղծ ասած ոչ միայն զարմանալի է, այլև տարակուսելի, որ փաստաբանները դառնում են թիրախ` այս կամ այն անձի պաշտպանությունն իրականացնելու համար:
Սա դեմ է մարդու իրավունքների պաշտպանության փիլիսոփայությանը:
Փաստաբանին անձնական վիրավորանք հասցնելը, հայհոյելը որևէ մեկին պատիվ չի բերում:
Ինձ համար որևէ նշանակություն չունի փաստաբանի անձը:
Ինքս շատ լավ գիտեմ փաստաբանի աշխատանքի ծանրությունն ու երբեմն չգնահատված լինելը...
Կարող եք համաձայն չլինել փաստաբանի հետ, բայց օգնող մարդուն չեն հարվածում:
Չպետք է մոռանալ, որ փաստաբանի մասնագիտությունը նման է բժիշկի մասնագիտությանը...

Արթուր Հայրապետյան, լրագրող, հրապարակախոս

Արթուր Հայրապետյան, լրագրող, հրապարակախոս

Այնպես է ստացվում, որ եթե փաստաբանի «առաքելությունն» է քեզ դատարանում արդարացնելը, եթե անգամ դու խուլիգան ես, մարդասպան, բա ուր մնաց փաստաբանի սկզբունքայնությունը։ Թե փաստաբանը սկզբունքներ չունի։ Ով փող տա, նրա համար էլ կաշխատի։ Հա՞:
Ես բան չեմ հասկանում, թե՞ փաստաբանի համար բոլորն էլ մարդ են ու չկա՝ մեղավոր, անմեղ... ով փող տվեց ու շա~տ տվեց կարող է մեղավոր լինելու դեպքում, արդարացվի ու հակառակը։ Հարցականները շատ են, որովհետև իմ պատկերացմամբ մարդը նյութից չի շաղախված, այլ հոգեւոր... մի խոսքով նյութականը, եթե հաղթում է մարդուն, ուրեմն ես անելիք չունեմ։

Դավիթ Սանասարյան, պետական վերահսկողական ծառայության պետ

Դավիթ Սանասարյան, պետական վերահսկողական ծառայության պետ

Ուզում եմ մի բան հստակ իմանանք, որ ԱԺ մեծամասնություն, դատախազություն, դատավորներ, քննչական կոմիտե, ՀՔԾ, ինչպես նաև մի քանի «անկախ» մարմիններ դեռ նախորդ իշխանության մնացորդներն են։ Իսկ դա նշանակում է, որ դեռ լուրջ պայքար է սպասվում։


Եթե ամեն ինչ մատի մեկ շարժումով լուծվեր, կնշանակեր, որ մենք ոչ թե իրական աշխարհում ենք, այլ հեքիաթային մե հրաշք միջավայրում։

Տիգրան Խզմալյան, կինոռեժիսոր

Տիգրան Խզմալյան, կինոռեժիսոր

Հրաշալի է՝ մարդկանց ծեծն ու ջարդը կազմակերպած «քաղաքապետը» դատարանի որոշմամբ ազատ է արձակվել: Միաժամանակ ՈՉ ՈՔԻ մատով չկպած Շանթը ընկերների հետ նույն դատարանի որոշմամբ արդեն 5 տարի բանտում է: Ժիրայրը բանտում է միայն ոստիկանական գործակալի ցուցմունքի հիման վրա: Նույն օրը, նույն երկրում: «Արդյոք ովքեր ե՞ն... Մասիսը վկա»:

| | |
14599 | 0
Ideal համակարգ