Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 17 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Քննարկումներ

«Երկրի հերոսները ձեր հոր սեփականությունը չեն, որ ձեր դաչայի ճաշակով զարդարեք». Արամ Մանուկյանի արձանի շուրջ քննարկումները չեն դադարում

կիրակի, 04 փետրվարի, 2018 թ.
«Երկրի հերոսները ձեր հոր սեփականությունը չեն, որ ձեր դաչայի ճաշակով զարդարեք». Արամ Մանուկյանի արձանի շուրջ քննարկումները չեն դադարում

Մամուլում ու համացանցում բուռն քննարկման թեմա է դարձել հայ նշանավոր պետական, քաղաքական ու ռազմական գործիչ Արամ Մանուկյանի արձանի էսքիզը: Երևանի ավագանու մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը ձայների մեծամասնությամբ կողմ է արտահայտվել նախագծին։ Փետրվարի 13-ին ավագանու նիստի ընթացքում որոշումը քվեարկության կդրվի։ Նշենք, որ արձանը նախատեսված է տեղադրել Արամի և Նալբանդյան փողոցների հատման կետում՝ մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի վերնամասում:

Այս թեման մեկնաբանել են`

Դավիթ Խաժակյան, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար

Դավիթ Խաժակյան, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար

Կարծում եմ՝ Արամ Մանուկյանի արձանի տեղադրման շուրջ ձևավորվող հակազդեցությունը պետք է հիմք հանդիսանա մրցույթի արդյունքները չեղարկելու և նոր մրցույթ հայտարարելու համար։ Ավագանու Ելք խմբակցությունում կքննարկենք այս հարցը և կտեսնենք, թե ինչ և ինչպես է հնարավոր փոխել։


Հ.Գ. Ինքս հավանել եմ մի քանի մրցութային նախագծեր, որոնք Արամ Մանուկյանին ներկայացնում են որպես պետական-քաղաքական գործիչ և ոչ թե այսպիսի ինքնամփոփ կերպար։

Սամվել Մարտիրոսյան, մեդիափորձագետ

Սամվել Մարտիրոսյան, մեդիափորձագետ

Արամ Մանուկյանին ամեն ձև ձեռ են առնում. տունը՝ քանդած, արձանը՝ բաղնիքի խալաթով:

Տիգրան Խզմալյան, կինոռեժիսոր

Տիգրան Խզմալյան, կինոռեժիսոր

Հրապարակեք այն քաղքենի մտավոռականների անուններն, ովքեր լկտիություն ունեն թամանյանական հանճարն իրենց բանջարով կեղտոտելու։

Կարեն Հովհաննիսյան, փորձագետ

Կարեն Հովհաննիսյան, փորձագետ

Թող ինձ ների Արամ Մանուկյանը...
Այս արձանը կապ չունի այն կերպարի հետ, որին ես գիտեմ պատմությունից:
Սա մի տրանսվիստիտ է, տոնական, փոռերով ու կուրծքը բաց շորով: Բանը նրանում ա, որ փոռիկներով շորի գույնը բռնել ա մեր Եռագույնի գույների հետ: Այլ տվյարներ, նախ Եռագույնը պետք է միշտ լինի կրծքիցդ վեր, հետո հաղթական լինելու համար այն պետք է միշտ կամ թափահարես, կամ թիկունքիդ գցես... Էս երկիրն ու երկրի հերոսները, երկրի պետական ատրիբուտները հո ձեր հոր սեփականությունը չեն, որ ձեր դաչայի ճաշակով զարդարեք:


Վերջում մեկ բառով բնութագրեմ՝ թրքություն...

Մանուկ Սահակյան, օգտատեր

Մանուկ Սահակյան, օգտատեր

Էս ի՞նչ է՝ արձան, թե՞ ծաղրածու...

Գագիկ Աղբալյան, լրագրող

Գագիկ Աղբալյան, լրագրող

Արամ Մանուկյանը՝ կուլոկի մեջ...

Հաղթանակ Շահումյան, նկարիչ, Արամ Մանուկյանի արձանի մրցութային հանձնաժողովի անդամ

Հաղթանակ Շահումյան, նկարիչ, Արամ Մանուկյանի արձանի մրցութային հանձնաժողովի անդամ

Այս տարբերակը, որ ներկայացված է, կոնկուրսի ժամանակ չի եղել, բայց համացանցից տեղեկացա, որ անգամ ավագանիում քննարկման է դրվել ու, իբր, հավանության է արժանացել: Թող իզուր ոչ մի բան հանձնաժողովի վրա չբարդեն:

Արայիկ Հարությունյան, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ

Արայիկ Հարությունյան, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ

Քաղաքացին մանդատ է տվել մեզ՝ նաև իր անունից ձևավորելու Երևանի գեղագիտական ճաշակն, ու մեր որոշմամբ պետք է ասենք՝ ուզո՞ւմ ենք այդ արձանը տեսնել տվյալ վայրում, թե՞ ոչ: Բայց ՀՀԿ մեծամասնությունն այնպես է անում, որ արձանը տեղադրվի... Ես ինքս հետամուտ կլինեմ պարզելու՝ ինչպե՞ս է այդ տարբերակը եկել, երբ մրցութային հանձնաժողովի անդամն ասում է՝ մենք նման ընտրություն չենք կատարել:

| | |
22111 | 0