Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 17 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Քննարկումներ

Մտավորականներն ամփոփում են 2017-ը

հինգշաբթի, 28 դեկտեմբերի, 2017 թ.
Մտավորականներն ամփոփում են 2017-ը

ՀՀ մշակութային գործիչներն ամփոփում են 2017-ի ձեռքբերումներն ու բացթողումները. շատերի համար տարին լի էր նշանակալի իրադարձություններով:

Այս թեման մեկնաբանել են`

Տիգրան Ներսիսյան, ՀՀ վաստակավոր արտիստ

Տիգրան Ներսիսյան, ՀՀ վաստակավոր արտիստ

Ընդհանուր առմամբ շատ լավ տարի էր: «Արտավազդ» մրցանակաբաշխության ժամանակ տարվա «Լավագույն դերասան» անվանակարգում մրցանակ ստացա, որին հաջորդեց մեր հոբելյանական երեկոն. ես ու Նելլին նշեցինք մեր 50-ամյակը, թատրոնի վերանորոգումն ավարտվեց և սկսվեցին աշխատանքները: Ինչպես նաև նոր տնօրեն ունեցանք` Վարդան Մկրտչյանն, ում աշխատանքի դրական արդյունքն արդեն իսկ երևում է:
Այն, ինչ ծրագրված էր թատրոնում, ամեն ինչ արվել է, կիսատ ոչինչ չի մնացել: Միայն մի բացթողում եղավ, որն ավելի շատ իմ անձնական գործերի հետ էր կապված: Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ձմեռային այգու սրահում նախատեսված էր «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից մարվելու և շրջանառության մեջ դրվելու մեկ նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Բաբկեն Ներսիսյանի ծննդյան 100-ամյակին» ծրագիրը, որն անհասկանալի պատճառներով հետաձգվեց:

Հակոբ Ղազանչյան, Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ

Հակոբ Ղազանչյան, Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ

Տարվա գլխավոր թատերական իրադարձությունը ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունն էր, որն ավանդաբար անց է կացվում մարտի 27-ին` Թատրոնի միջազգային օրը: Այդ օրը մենք ի մի ենք բերում նախորդ տարվա կատարված աշխատանքները: Հայաստանի թատերական գործիչների միությունը շարունակում է ուշադրությունը պահել մարզային թատրոնների խնդիրների վրա: Ուրախալի է, որ ավարտին է հասցվում Գավառի թատրոնի նոր շենքը:


Մայիսի 19-27-ը կայացավ «Թատերական Սյունիք» փառատոնը, որի գլխավոր նպատակն էր հանրապետության լավագույն թատրոնների ներկայացումների կազմակերպումը Սյունիքի մարզի Սիսիան, Գորիս, Կապան, Քաջարան, Ագարակ և Մեղրի քաղաքներում: Նշված տարածաշրջանում միաժամանակ 10-ը թատերախմբերի ելույթները միջոցառումը վերածեցին իսկական թատերական տոնի ոչ միայն այն պատճառով, որ հեռավոր քաղաքների բնակչությունը չունի հնարավորություն առնչվելու մայրաքաղաքային թատերական կյանքին և մոտիկից ծանոթանալու անվանի թատերական գործիչներին, այլև տեղում վեր հանելով տարածաշրջանում գործող երկու` Գորիսի Վ. Վաղարշյանի անվան և Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան թատրոնների առկա խնդիրները՝ ավելի արդյունավետ դարձրին այդ թատրոնների աշխատանքը:

Արմեն Էլբակյան, Գ. Սունդուկյանի անվան ազգաին ակադեմաիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր

Արմեն Էլբակյան, Գ. Սունդուկյանի անվան ազգաին ակադեմաիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր

Մայր թատրոնի համար տարին հագեցած էր: Նոր ներկայացումներ, հանդիսատեսի բարձր գանահատական, թատերախումբն անվերապահորեն աշխատում էր, այն ծրագրերը, որ մեր առաջ դրել էինք, իրականացրինք: Ընդհանրապես, թատրոնի ստեղծագործական ընթացքը շատ բարդ, պատասխանատու, ամենօրյա տքնաջան աշխատանք է:

Հովհաննես Բաբախանյան, ՀՀ վաստակավոր արտիստ

Հովհաննես Բաբախանյան, ՀՀ վաստակավոր արտիստ

2017-ն ինձ համար արգասաբեր տարի էր ևʹ ստեղծագործական, ևʹ անձնական առումով: Նկարահանվեցի «Կեղծ տեղեկատվություն» գեղարվեստական ֆիլմում Էրիկ Ռոբերթսի հետ: Նկարահանվեցի նաև HBO հեռուստաընկերության «Veep» հեռուստասերիալում Julia Louise Dreyfus-ի հետ, ով այս տարվա «Emmy»-ի արժանացավ որպես լավագույն կոմիկ դերասանուհի: «Netflix»-ի «LOVE» սերիալում ներկայացա որպես վիկինգ ըմբշամարտիկ, իսկ FOX հեռուստաընկերության «Մահացու զենք» հեռուստաֆիլմում հանդես եկա հիվանդ ընկերոջ դերում:
Ստեղծվեց «Պատգամ» մենաներկայացումս` ըստ Խաչատրյան Կարենի, որը կներկայացվի «Արմմոնո» փառատոնի շրջանակներում:
Իսկ ամենամեծն իմ նոր` «Սայաթ-Նովա» գեղարվեստական ֆիլմի նախագիծն է, որը, հուսամ՝ ավարտին կհասցնենք 2018-ին:
Անձնական ամենամեծ նորությունս էլ այն է, որ ավագ դուստրս` Լիան նշանադրվեց իր համակուրսեցու` Սարո Ստեփանյանի հետ: Սա, իհարկե ամենամեծ և կարևոր իրադարձությունն է իմ կյանքում:

Տիգրան Վիրաբյան, Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն

Տիգրան Վիրաբյան, Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն

7 առաջնախաղ, մարզային և մայրաքաղաքային հյուրախաղեր, հանդիսատեսի թվաքանակի աննախադեպ աճ... այս ամենը հավաստիքն են այն բանի, որ Գյումրու դրամատիկականը վերագտնում է նախկին հեղինակությունն ու ճանաչումը:


2017 թվականին շուրջ 50.000 դոլարի մասնավոր ներդրում է կատարվել Գյումրու դրամատիկական թատրոնում, որի շնորհիվ թատրոնն անցում է կատարել արևային ֆոտովոլտային ներցանցային համակարգերի: Խնայած էլեկտրաէներգիայի հաշվին կատարվելու է տեխնիկական վերազինում: Մասնավոր ներդրումների շնորհիվ սոցիալապես խոցելի խավի համար կիրառվել է տոմսերի 40 տոկոս զեղչ:

Ագնեսա Շահնազարյան, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն

Ագնեսա Շահնազարյան, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն

Տարին արդյունավետության տեսակետից բարեհաջող էր: Այդ մասին են փաստում Աբելյանական օրերը, որոնց շրջանակներում վանաձորյան հանդիսատեսի դատին ներկայացվեցին անվանի հեղինակների և բեմադրիչների հոբելյանական ներկայացումներ: Թատրոնը մեկնել է հյուրախաղերի և վերադարձել հաջողություններով: Այս տարվա ամենաարժեքավոր ձեռքբերումներից մեկը տանիքի նորոգման գործընթացն էր:

Արամ MP3, երգիչ

Արամ MP3, երգիչ

Ինչ էլ եղած լիներ տարվա ընթացքում, միևնույն է, ամենադրական տարիներից մեկն էր, որովհետև ծնվեց իմ երկրորդ որդին: Եթե մինչ այդ կային ինչ-որ բացասական բաներ, ամեն ինչը ծածկվեց: Տարվա ամենամեծ ձեռքբերումը միանշանակ այդ իրադարձությունը կարելի է համարել: Կային մի քանի նախագծեր, որոնք իրականացան: «Դաշտերով» նախագիծը, որն սկիզբ առավ գարնանը, այնուհետև երգեր, տեսահոլովակներ:
Սկսեցինք «Դաշտերով» երգով, ավարտեցի «Սկսում են» երգով: Երկուսն էլ ունեցան իրենց լսարանը, սիրվեցին, դարձան հիթ: Ինչպես նախատեսել էինք, այդպես էլ ստացվեց: «Լավ երեկո» հեռուստանախագիծը նույնպես նախատեսել էինք, որ պետք է եթեր գնար. դա էլ հաջողությամբ պսակվեց: Շատ սիրեցին այս հաղորդումը: Ընդհանուր առմամբ տարին բավականին պտղաբեր էր, ունեցավ իր արդյունքները: Եղան նաև համերգներ դրսում: Ես դեռ նախագծեր ունեմ, որոնք շարունակվելու են: Ունեմ համերգներ, որոնք սպասվում են հունվարին՝ Միացյալ Նահանգներում, այնուհետև փետրվարին՝ Եվրոպայում:

| | |
22657 | 0