Խնդրում ենք սպասել...

Քննարկումներ

«Մոռացել են 27-ի դեպքով կալանավորված Շմայսի եղբորը, խոսում են պատերազմի ակունքում կանգնած Ժիրայրի մասին». հանրության արձագանքը` Դավիթ Շահնազարյանի հարցազրույցին

հինգշաբթի, 21 դեկտեմբերի, 2017 թ.

ԱԱԾ նախկին պետ Դավիթ Շահնազարյանը վերջին հարցազրույցում անդրադառնալով անցյալ տարի հուլիսին ՊՊԾ գունդը գրաված և դրա հետևանքով ազատազրկված «Սասնա ծռեր» խմբի անդամներին, ասել էր, որ «եթե Ժիրայր Սեֆիլյանը քաղբանտարկյալ է, ուրեմն Նաիրի Հունանյանը ձյունանուշիկ է»:


Շահնազարյանի արտահայտությունը քննարկումների թեմա է դարձել հասարակական-քաղաքական շրջանակներում:

Այս թեման մեկնաբանել են`

Դավիթ Շահնազարյան, ԱԱԾ նախկին պետ

Եթե Ժիրայր Սեֆիլյանը քաղբանտարկյալ է, ուրեմն Նաիրի հունանյանը ձյունանուշիկ է: Նույն բանն են արել, որակական որևէ տարբերություն չկա` զենքի ուժով երկուսն էլ փորձել են իշխանություն փոխել: Պատանդներ վերցնել, քաղաքական պահանջներ դնել... նրանք ընդունում են, թե` ոչ մենք այդ ամենը տեսել ենք մեր աչքի առաջ: Նման քայլերին ևʹ իշխանությունը, ևʹ հասարակությունը պետք է անհանդուրժողական վերաբերմունք ցուցաբերի:

Արթուր Սաքունց, իրավապաշտպան

Ժիրայր Սեֆիլյանն արդեն կալանքի տակ է գտնվել, և ամենամեծ ցանկության դեպքում անգամ չէր կարող գտնվել ՊՊԾ գնդում և չի գտնվել։


Իսկ կալանքի տակ է գտնվել երկու քաղաքացիների կողմից իբր թե զենքի ապօրինի ձեռք բերման փաստով հարուցված քրեական գործով որպես մեղադրյալ լինելու հիմքով, որով դատաքննությունը դեռ ընթանում է։


Ինքնաձիգը կիրառել է հենց Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի հետ միասին 2008թ. մարտի 1-ին՝ սպանելով տասը մարդու։


Սասնա ծռերն իրենք իրենց ապստամբներ են համարում, և քաղբանտարկյալ չեն համարել, այլ ռազմագերի։


Թացն ու չորը խառնելով, կեղծելով չի կարելի բարոյախոս երևալ։


Մարտի 1-ին երկրորդ գլխավոր հանցագործը նախագահում է, քաղաքականությունի՞ց եք խոսում։


Այդ նույն ջանադրությամբ պայքարեիք անցած տասը տարիների ընթացքում ՀՀ քաղաքացիների դեմ մարտի 1-ի պետական ահաբեկչության համար Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, որպեսզի արդարադատությունը գործեր, ոչ թե ինքնաձիգը դառնար քաղաքականության գործիք, որը կիրառեցին այդ սիամյան երկվորյակները։


Եթե ծպտուն այլևս չեք հանում այս մասին, նշանակում է հենց ինքնե՞րդ եք այլևս գտնում, որ իրավաչափ և օրինական են կիրառել ինքնաձիգը և սպանել մարդկանց։


Այդ դուք եք սատարում և օրինական դարձնում ինքնաձիգի կիրառումը, պետական ահաբեկչությունը որպես քաղաքականության գործիք ձեր նման պահվածքով։ Քրեական մտածելակերպով ու գործելակերպով իշխանությանը քաղաքական ձեր կապիտուլիացիան վառ օրինակն է ձեր քաղաքական սնանկության։


Ամոթ։

Դավիթ Սանասարյան, «Ժառանգություն» կուսակցության անդամ

Նայում եմ Դավիթ Շահնազարյան նախկին ԱԱԾ պետի, ներկայում իշխանությունների համար աշխատող առաջատար մասնագետի հարցազրույցը, ու խորշում եմ, որ էս մարդը մի քանի տարվա մեջ 180 աստիճան փոփոխության ենթարկեց իր հրապարակային մոտեցումները։ Այն, ինչում ժամանակին մեղադրում էր իշխանությանը, հիմա նույնն անում է ընդդիմության նկատմամբ։


Լավ, ասենք նախորդ դարերում կարելի էր մոլորեցնել հանրությանը, բայց ինտերնետի դարում ո՞նց կարելի է էսպիսի կեցվածք ունենալ։


Լավ, ասենք Սերժ Սարգսանն ու իր իշխանությունը տարիների ընթացքում դարձան պուպուշ, ուզում ես սազանդարություն անե՞ս, արա, բայց ինչո՞ւ ես ստերով խոսում, ինչո՞ւ ես Ժիրոյին համեմատում Նաիրի Հունանյանի հետ, երբ դատավճիռն անգամ չի եղել, երբ Ժիրոյենք մարդ չեն սպանել, մի՞թե էս մակարդակի է ամեն ինչը կեղծվում...

Դավիթ Հարությունյան, Արդարադատության նախարար

Իրավական տեսանկյունից նման հայտարարությունն ընդունելի չէ: Օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված անձն ունի բացարձակապես այլ կարգավիճակ, քան ամբաստանյալը, ում վերաբերյալ գործը գտնվում է դատարանում:

Սյուզան Սիմոնյան, «Հիմնադիր խորհրդարանի» մամուլի պատասխանատու

Փաստորեն շահնազարիկն այնքան ոգեշնչված ու ինքնամոռաց է ուզել չիբուռին սպասարկել, որ Սեֆիլյանի դատավարությունը դեռ չավարտված, դատարանի կողմից դատավճիռ դեռ չկայացած՝ ինքը փորձել է չիբուռից ավելի չիբուռ լինել, ու Սեֆիլյանի դատավճիռը ինքնագլուխ հրապարակել։

Վիկտորյա Յագմուրյան, օգտատեր

Նույն Դավիթ Շահնազարյանը չէր, որ մարտի մեկին ժողովրդին մեկ աջ էր ուղարկում, մեկ ձախ, արդյունքում տասը զոհ, ինքն արդյոք ահաբեկի՞չ էր, մասնակի՞ց, թե՞ կազմակերպիչ, շատ հետաքրքիր է իմանալ:

Յուրա Թորոսյան, օգտատեր

Ի՞նչ կաբինետում է ուզում նստել Դավիթ Շահնազարյանը: Սա հենց էնպես չի ասվել: Սպասենք նոր նշանակումների: Կամ գուցե արդեն եղել է` ինկոգնիտո:

Մանուկ Բաղդասարյան, օգտատեր

Էս տզրուկները մոռացել են, որ 27-ի դեպքով կալանավորված Շմայսի եղբայրը, որն անմիջական մասնակցություն ուներ, եղբոր հետ միասին այսօր այդ թիմը մեղադրական է ներկայացնում պատերազմի ակունքում կանգնած Ժիրայրին:

Հովսեփ Խուրշուդյան, «Ժառանգություն» կուսակցության անդամ

Սերժ Սարգսյանն իր ձեռնասուն «արևմտամետ» քաղաքական գործիչներին շտապ ավելացնում է նաև քաղաքացիական հասարակության երիտասարդ ներկայացուցիչների մի խմբակ: Անունները չեմ շտապի հրապարակել, մանավանդ, որ խիստ թափանցիկ են գործում և արդեն տեսանելի են, հատկապես այն բանից հետո, որ խարիզմայի, գիտելիքների և հմտությունների պակասի արդյունքում իրենց անարդյունավետ գործունեությունն արդեն փորձում են պատվիրատուի աչքերում լրացնել ջղագրգիռ և ղժղժան շարժերով, այն էլ՝ հիմնականում Ֆեյսբուքում: Բայց ամեն դեպքում մոնիտորինգի տակ եմ գցում այսօրվանից. վախտը կգա՝ անունները կհրապարակեմ: Ցուցակով։ Իսկ առայժմ անվանենք նրանց Լեյտենանտ Շմիդտի որդիների խմբակ: Խմբակի հոգևոր շեֆը նախագահականի նախասրահում «գլխավոր արևմտամետ» աշխատող Դավիթ Շահնազարյանն է:

32705 | 0