Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 26 փետրվարի, 2024 թ.

Քննարկումներ

ՀԱԿ-ին կհաջողվի՞ ''թեժացնել'' աշունը

երեքշաբթի, 13 սեպտեմբերի, 2011 թ.
ՀԱԿ-ին կհաջողվի՞ ''թեժացնել'' աշունը
Սպասվո՞ւմ է քաղաքական ''թեժ աշուն'', թե ոչ, կարծում ենք` նախադրյալներն այսօր էլ նկատելի են: Քաղաքական տարբեր ուժեր փորձում են ընդգծված դարձնել իրենց դերը քաղաքական դաշտում: Քաղաքական գործընթացներն, ըստ ամենայնի, կլինեն կանխատեսելիության շրջանակում ու որքան էլ վերջին շրջանում խոսվեց արտահերթ ընտրությունների մասին, քաղաքական դաշտում գործող հիմնական ուժերի ներկայացուցիչները` տրվող գնահատականների համաձայն, պատրաստվում են հերթական ընտրությունների: Բայց որ մինչև ընտրություններ կանխատեսվում է մի քանի նոր ուժի ստեղծում, աներկբա է: Ամեն դեպքում ամեն ինչ պարզ կլինի, երբ քաղաքական դաշտի բոլոր դերակատարները երևան: Այն, որ ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը, ''Ժառանգությունը'' մասնակցելու են, կարծես` պարզ է, բայց այս օրերին նաև մի քանի ուժեր էլ են ձևավորվում, որոնք նույնպես առաջադրվելու են: Համենայն դեպս, գործընթացներն արհեստականորեն արագացնելը ճիշտ չէ, թեև փորձագետները թեժ աշուն են կանխատեսում: Ընդ որում, սպասվում է, որ գլխավոր ընդդիմադիր ուժերի խաղադրույքն արվելու է քաղաքացիների ակտիվության վրա:
Սեպտեմբերի 9-ին ՀԱԿ-ի հերթական հանրահավաքում կոչ արվեց պատրաստվել սահմանադրական հեղափոխության, որի նախադրյալները, սակայն, կարծես չկան: Ի տարբերություն մյուս հանրահավաքների, այս անգամ բազմությունն Ազատության հրապարակ էր եկել բոլորովին այլ տրամադրվածությամբ: Մասնավորապես, մարդիկ արդեն համոզվել են, որ արտախորհրդարանական ընդդիմությունից արմատական քայլեր ակնկալելն ուղղակի անիմաստ է: Թեև առաջիկայում սպասվող հանրահավաքներում ՀԱԿ առաջնորդները կփորձեն սրել իրավիճակը, բայց դրանից աշունը` կարծում ենք չի թեժանա:
Այս թեման մեկնաբանել են`

Հրայր Կարապետյան, ՀՅԴ պատգամավոր

Հրայր Կարապետյան, ՀՅԴ պատգամավոր
Աշնանը միշտ էլ ներքաղաքական կյանքը թեժանում է, ինչը բնական է, բնական է, քանի որ նախընտրական շրջան է սպասվում: Յուրաքանչյուր քաղաքական ուժ ընտրում է իր ճանապարհը: Մեկն ընտրում է երկխոսության ճանապարհը, մյուսը՝ կառավարության ղեկավարի հրաժարականի ճանապարհը, մեկ այլ ուժ` սոցիալական խնդիրներ բարձրացնելու ճանապարհը: ՀՅԴ-ն էլ բացառություն չէ, մենք, ի տարբերություն ՀԱԿ-ի, ունենք ամբիոն խորհրդարանում: Ցավում եմ, որ ՀԱԿ-ը խորհրդարանում ամբիոն չունի, սակայն հուսով եմ, որ կունենա: Եթե ՀԱԿ-ը խորհրդարանում տեղ ունենար, ապա ''Մարտի 1'' չէր լինի, և հուզող հարցերը կբարձրացվեին խորհրդարանի ամբիոնից:

Ստեփան Սաֆարյան, ԱԺ ''Ժառանգություն'' խմբակցության ղեկավար

Ստեփան Սաֆարյան, ԱԺ ''Ժառանգություն'' խմբակցության ղեկավար
Նախընտրական գործընթացները լարված են լինելու։ Քաղաքական դաշտում կլինեն նոր դիրքավորումներ, ինչի հետևանքով չի բացառվում, որ լինեն նոր վերադասավորումներ: Կլինեն հավատարմությունների ստուգումներ, լարված գործընթացներ իշխանության դաշտում, իսկ ընդդիմության դաշտում՝ նոր պայմանավորվածություններ, նոր համագործակցություններ:

Հեղինե Բիշարյան, ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար

Հեղինե Բիշարյան, ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար
Քաղաքական թեժ աշուն չեմ սպասում, բայց քաղաքական թիմերում ակտիվություն անպայման կլինի: Այն ուժերը, որ պետք է մասնակցեն խորհրդարանական ընտրություններին, կմտնեն աշխատանքային ակտիվ փուլ` քննարկումներ, հանդիպումներ:
59178 | 0