Խնդրում ենք սպասել...

Քննարկումներ

«Հուսով եմ` Իվետան կվերադառնա հաղթանակով». կարծիքներ` եվրոտեսիլյան երգի մասին

ուրբաթ, 04 մարտի, 2016 թ.
«Հուսով եմ` Իվետան կվերադառնա հաղթանակով». կարծիքներ` եվրոտեսիլյան երգի մասին

Մարտի 2-ին տեղի ունեցավ Իվետա Մուկուչյանի «LoveWave» երգի և տեսահոլովակի պրեմիերան, որով էլ երգչուհին կներկայանա «Եվրոտեսիլ» երգի մրցույթին:


Հանրությունը բուռն քննարկում է Իվետա Մուկուչյանի երգն ու կատարումը: Կարծիքները հիմնականում դրական են, ոմանք համոզված են, որ երգչուհին մրցույթի ժամանակ կանի առավելագույնը:

Այս թեման մեկնաբանել են`

Իվետա Մուկուչյան, երգչուհի

Իվետա Մուկուչյան, երգչուհի

Ես ցանկացա երգել այնպիսի զգացմունքի մասին, որը ճանաչում ենք, գիտենք, զգում ենք ու դրանով ենք ապրում կամ գուցե առանց դրա չենք ապրում: Ցանկացա երգել անկեղծ էմոցիայի մասին, զգացողության, որ անհանգստացնում է, ապրեցնում ու հուզում:

Մկրտիչ Արզումանյան, դերասան

Մկրտիչ Արզումանյան, դերասան

Շատ դրական են տպավորություններս: Մինչև հանրությանը ներկայացնելն էլ, հնարավորություն ունեցել եմ լսել այս երգը: Շատ եմ հավանել այս աշխատանքը: Կարծում եմ` այս երգը նրան շատ է համապատասխանում, հենց Իվետայի համար է գրված և զգացվում է, որ Իվետային ճանաչող մարդիկ են գրել այն:


Դեռ վաղ է ասել, թե ինչ հաջողություններ կունենա երգը մրցույթում, բայց հուսով եմ` Իվետան կվերադառնա հաղթանակով:

Գոռ Սուջյան, երգիչ

Գոռ Սուջյան, երգիչ

Դեռ չեմ հասկացել, թե որն է, այսպես ասած, եվրատեսիլյան ֆորմատը, և իր համար դժվար է ասել, թե ինչը կարող է գրավել եվրոպացիներին: Ճիշտն ասած՝ ցանկություն էլ չունեմ հասկանալու, դա պրոդյուսերների խնդիրն է։ Իսկ Իվետա Մուկուչյանի երգը լավն էր, ինձ դուր է եկել:

Արամ MP3, երգիչ, դերասան

Արամ MP3, երգիչ, դերասան

Արդյունք գրանցելու մասին չեմ կարող ինչ-որ հստակ բան ասել, սակայն շատ երկար ժամանակ ճանաչում եմ Իվետային: Գիտեմ, որ պրոֆեսիոնալ է, շատ լավ ձայն ունի ու շատ լավ ճաշակ: Վստահ եմ, որ կանի մաքսիմալը:

Աննա Դովլաթյան, երգչուհի

Աննա Դովլաթյան, երգչուհի

Երգը շատ դուրս եկավ։ Անկեղծ ասած՝ Իվետայից վաղուց էի սպասում նման աշխատանք, քանի որ լավ ծանոթ եմ նրա ճաշակին և աշխատասիրությանը։ Հստակ պատկերացնում էի, թե նրան ինչ է պետք. այս աշխատանքը շատ համապատասխան է եվրոպական ստանդարտներին։ Ցանկանում եմ, որ Աստծո օրհնանքով նա հաղթահարի այդ պատասխանատվությունը և փայլուն ելույթ ունենա մրցույթի ժամանակ:

Իզաբելլա Աբգարյան, բլոգեր

Իզաբելլա Աբգարյան, բլոգեր

Ինձ վրա երգը ոչ մի տպավորություն չթողեց: Հերթական մի երգ՝ գեղեցիկ երգչուհու կատարմամբ։ «Եվրոտեսիլ»-ում քվեարկությունը քաղաքականացված է, ամենալավ երգն էլ կարող է քիչ միավորներ հավաքել։ Իսկ մեզ չի հաջողվում եվրոպացու հոգին մտնող երգ ներկայացնել։ Այն, ինչ մատուցում ենք, հիմնականում հայաստանցու ճաշակով է։ Գուցե երգչուհու մոտ կա լավ պոտենցիալ, բայց երգը հաջողված չէ, այն չհիշվող է և չի մտնի եվրոպացու ուղեղը:

Գրիգոր Կյոկչյան, երգիչ

Գրիգոր Կյոկչյան, երգիչ

Օրիգինալ, հետաքրքիր, կրեատիվ երգ է, ինձ դուր եկավ, բայց մինչև չլսեմ «Եվրոտեսիլ»-ի մյուս մասնակիցների երգերը, ոչինչ չեմ կարող ասել, միայն կնշեմ, որ Ուկրաինայի ներկայացուցչի երգը նույնպես լավն է։

Անահիտ Կիրակոսյան, դերասանուհի

Անահիտ Կիրակոսյան, դերասանուհի

Իվետան շատ տաղանդավոր ու նպատակասլաց երգչուհի է։ Բոլորս էլ տեսել ենք նրա անցած ուղին։ Նա ունի ամեն ինչ լավ ներկայանալու համար՝ հզոր ձայն , գեղեցիկ արտաքին, ճկունություն և դերասանական խաղ:


Կարծում եմ՝ «LoveWave» երգը համապատասխանում է եվրոպական չափանիշներին և ճաշակին:

250723 | 15