Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսական օդուժը սխալմամբ ռմբակոծել է թուրք զինվորներին. կան զոհեր ու վիրավորներ

19:40, հինգշաբթի, 09 փետրվարի, 2017 թ.
Ռուսական օդուժը սխալմամբ ռմբակոծել է թուրք զինվորներին. կան զոհեր ու վիրավորներ

Ռուսական օդուժը սխալմամբ ռմբակոծել է այն շինությունը, որտեղ տեղակայված են եղել թուրք զինվորականները, որոնք մասնակցելիս են եղել «Եփրատի վահան» օպերացիային: Հաղորդվում է, որ թուրք 3 զինվոր է զոհվել, 11-ը վիրավորվել է: Ըստ ռուսական ԶԼՄ-ների՝ ռմբարկուների թիրախը պետք է լիներ ԴԱԻՇ-ը:

Մոսկվան և Անկարան միջադեպի կապակցությամբ հետաքննություն կանցկացնեն: Իր հերթին Վլադիմիր Պուտինը հեռախոսով իր ցավակցություններն է հայտնել Էրդողանին:

25413 | 0
Facebook