Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 20 օգոստոսի, 2019 թ.

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Եգիպտացորենը վերացման վտանգի տակ է

20:10, երկուշաբթի, 06 փետրվարի, 2017 թ.
Եգիպտացորենը վերացման վտանգի տակ է

Գյուղատնտեսության միջազգային կենտրոնի փորձագետներն զգուշացրել են, որ եգիպտացորենը կարող է շատ շուտով վերանալ մեր սննդակարգից: Պատճառը Spodoptera frugiperda վտանգավոր հարսնյակներն են: Ներկա դրությամբ այս միջատները հարձակվել են Աֆրիկայի արևադարձային տարածքների վրա, որտեղ դրանց առաջին անգամ նկատել են 2015 թվականին: Ենթադրվում է, որ թրթուրներն այնտեղ են հասել Հյուսիսային ու Հարավային Ամերիկաներից:
     Փորձագետներն զգուշացրել են, որ եթե Spodoptera frugiperda-ի դեմ պայքարի մեթոդը ժամանակին չհայտնագործվի, վնասատուները շուտով կհայտնվեն նաև Միջին Ասիայի ու Միջերկրածովյան պլանտացիաներում:
     Այս կապակցությամբ փետրվարի 14-16-ն ընկած ժամանակահատվածում ՄԱԿ գյուղատնտեսական ու արդյունաբերական կազմակերպությունը նախատեսել է անցկացնել արտահերթ գիտխորհուրդ:

| | |
16429 | 0
Facebook