Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Գուրգեն Արսենյանի որդին և ընկերները զղջում են ու դատարանից խնդրում մեղմ պատիժ

17:25, հինգշաբթի, 19 հունվարի, 2017 թ.
Գուրգեն Արսենյանի որդին և ընկերները զղջում են ու դատարանից խնդրում մեղմ պատիժ

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի է ունեցել ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդու՝ Գուրգեն Արսենյանի մասնակցությամբ նախորդ տարվա ապրիլի 17-ին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ գործով դատական երկրորդ նիստը:
     Մեղադրող դատախազ Դանիելյանն այսօր միջնորդել է արագացված դատաքննության կարգ կիրառել, ինչը նախագահող դատավորը բավարարել է: Ամբաստանյալները հայտարարել են, որ ընդունում են առաջադրված մեղադրանքը և դատարանից մեղմ պատիժ խնդրել: «Զղջում եմ, տուժողների հետ հաշտվել եմ»,-ասել է պատգամավորի ամբաստանյալ որդին:
     Հիշեցնենք, Գուրգեն Արսենյանն իր ընկերներ Արմեն Ներսիսյանի, Գուրգեն Գրիգորյանի և գործով ինքնությունը չպարզված այլ անձանց հետ 2016թ. ապրիլի 17-ին Երևան քաղաքի Աբովյան փողոցում գործող «Կրիստալ» գիշերային ակումբի դիմաց, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգն ու բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, խմբի կազմում, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, կատարել է խուլիգանություն:

8758 | 1
Facebook