Իտալիայում հսկայական ձնահյուսքն իր տակ է առել Rigopiano di Farindola հյուրանոցը: Արտակարգ ծառայությունների աշխատակիցները դժվարությամբ են հասել դեպքի վայր ու այժմ անց են կացնում որոնողական աշխատանքներ և մաքրում են տեղանքում կուտակված ձյան հաստ շերտը:
Համաձայն արտակարգ ծառայության տվյալների` հյուրանոցի շենքում կարող է շուրջ 20 մարդ գտնվել, ովքեր այժմ կտրված են արտաքին աշխարհից: Նրանց հետ չի հաջողվում կապ հաստատել: Փրկարարները տարհանել են հյուրանոցի տարածքում գտնվող 2 անձի. նրանք հասցրել են պատսպարվել իրենց մեքենաներում: Ականատեսները հայտնել են, որ մինչ ձնահյուսքը հյուրանոցի բակում 3 մարդ է եղել, ովքեր այժմ, հավանաբար, թաղված են ձյան հսկայական շերտի տակ:
Նշվում է, որ հյուրանոցի շենքը մասամբ փլուզվել է: Շինության ներսում լույսեր են երևում, սակայն օգնության ձայներ չեն լսվում: