Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Երբ են պատրաստել առաջին շոկոլադը

00:10, չորեքշաբթի, 18 հունվարի, 2017 թ.
Երբ են պատրաստել առաջին շոկոլադը

Շոկոլադն առաջին անգամ պատրաստել են Կենտրոնական Ամերիկայում՝ 4000 տարի առաջ: Այս մասին է վկայում կակաո հատիկների մշակման մասին ամենավաղ արձանագրությունը: Կակաոյի ծառի հայրենիքը Հյուսիսային և Հարավային Ամերիկաների արևադարձային գոտին է: Ամենայն հավանականությամբ` առաջին անգամ շոկոլադ սկսել է պատրաստել հնդկացիական օլմեկի ցեղը: Ավելի ուշ այն սկսել են օգտագործել մայաներն ու ացտեկները:

Շոկոլադի պատմությունը
Շոկոլադի պատմությունը

Հնդացիական շոկոլադը նման չի եղել այսօրվա շոկոլադին: Այն հեղուկ է եղել ու կծու, որովհետև նրան ավելացրել են համեմունքներ, որոնց բաղադրության մեջ եղել է նաև պղպեղ:

Շոկոլադի պատմությունը
Շոկոլադի պատմությունը

Նվաճումներ իրականացնելուց հետո եվրոպացիները փորձարկել են այս շոկոլադը, և այն տարածում է գտել Հին աշխարհում: Ճիշտ է, երոպացիները բաղադրատոմսը փոփոխության են ենթարկել, հանել են պղպեղն ու այն փոխարինել շաքարով: Բոված կակաո հատիկներն ու համեմունքները խառնել են ու տաքացրել մինչև կակաո-յուղի հալվելը: Խառնուրդը սառեցրել են, ստացվել է կակո-մածուկ՝ հեղուկ տաք շոկոլադի հումք:

Մածուկը եղել է արտաքինից ոչ ախորժելի, փշրվող և չոր տեսքով այն հաջողություն չի ունեցել: Սակայն 19-րդ դարի առաջին կեսին կակաոյից սկսել են առանձնացնել յուղը, ստացված փոշին ունեցել է քիչ յուղայնություն, բայց պահպանել է համի նրբությունը: Ավելի ուշ պարզել են, որ առանձնացված կակաո-յուղը դարձյալ կակաոյի փոշու հետ խառնելուց հետո նրա մասնիկները միաձուլվում են. ստացվել է պինդ շոկոլադ:

Շոկոլադի պատմությունը
Շոկոլադի պատմությունը

Շոկոլադի առաջին լայնամասշտաբ արտադրությունն սկսել է բրիտանական «Ֆրայ և որդիներ» ընկերությունը 1847 թվականին:

Շոկոլադի պատմությունը
Շոկոլադի պատմությունը

25058 | 0
Facebook