Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հերթական խռովությունը բրազիլական բանտում. կա առնվազն 10 զոհ, որոնցից 3-ը` գլխատված

12:10, կիրակի, 15 հունվարի, 2017 թ.
Հերթական խռովությունը բրազիլական բանտում. կա առնվազն 10 զոհ, որոնցից 3-ը` գլխատված

Բրազիլիայի Ռիու Գրանդի դու Սուլ նահանգի Նատալ քաղաքի բանտում տեղի ունեցած խռովության ժամանակ առնվազն 10 մարդ է սպանվել: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
     Խռովության պատճառը կալանավորների շրջանում գործող 2 հակամարտ խմբավորումների միջև բախումն է եղել: Խմբավորումներից մեկը ներխուժել է բանտային այն հարկաբաժին, որտեղ գտնվելիս են եղել իր հակառակորդները: Դրանից հետո զանգվածային կռիվ է սկսվել: Ըստ լուրերի` բանտարկյալներից 3-ը կռիվների ընթացքում գլխատվել են:
     Նշենք, որ 2017-ի հունվարից ի վեր բրազիլական բանտերում արդեն ավելի քան 100 մարդ է սպանվել: Առնվազն 33 մարդ սպանվել է Ռոռայմա նահանգի բանտերից մեկում, ևս 60 բանտարկյալ սպանվել է Մանաուս քաղաքի բանտում տեղի ունեցած ապստամբության ժամանակ, որը տևել է շուրջ 17 ժամ:

21620 | 0
Facebook